4-1 դասարան

13.12.2022

Թեմա՝ 5-ի բաժանելիության հայտանիշները

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:

օր.2455, 2400՝այն թվերը,որոնք վերջանում են 0_ով կամ 5_ով

  • 3036-321
  • 3326-196+214
  • 2222-233+766
  • 5555-55-2570
  1. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

  1. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
  2. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)
  • 20000 + # + # + 5 =*301*
  • # x 100000 + # x 100 + 2 = 3**2**
  1. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր =

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ =

08-09.12.2022

Կատարում ենք ինքնուրույն

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
  2. միավորների        2) տասնավորների               3)հարյուրավորների                        4) հազարավորների                        5) ոչ մի կարգում:
  3. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
    1. 999            2) 199              3) 789              4) 987              5) 989 
  4. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը՝
    1. կմեծանա 2-ով                 2) կփոքրանա 2-ով                3) կմեծանա 12-ով                             4) կփոքրանա 12-ով                       5) կմնա նույնը:
  5. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

1) 7                  2) 18                3) 21                4) 28               4) 37:

  1. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
    1. 8                2) 0                  3) 5                  4) 4                  5) 6
  2. 2 ժամ 15 րոպեն րոպեներով արտահայտած կլինի
    1. 12 ժ                       2) 135 ր             3) 24 ր             4) 120 ր             5) 75 ր
  3. 2 տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    1. 2500 կգ              2) 2005 կգ       3) 2055 կգ        4) 2050 կգ        5) 2000 կգ
  4. 44 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
    1. 10  սմ        2) 22    սմ       3) 11    սմ       4) 5 սմ             5) 12 սմ
  1. 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
  2. AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

Լրացուցիչ

  1. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
  2. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

06.12.2022

Թեմա՝ Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

  1. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանիվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:
  2. Երկու քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
  3. Ավտոբուսը երեխաներին դպրոցից ճամբար էր տանում: Երբ ավտոբուսն անցավ n կմ, վարորդը նկատեց ճանապարհի ցուցանակը այն մասին, որ մինչև ճամբար մնացել է 79 կմ:
  • Քանի՞ կմ էր դպրոցից ճամբար հեռավորությունը:
  • Պատասխանում գրիր ստացված արտահայտությունը:
  1. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:
  2. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:
  3. Երկու ավտոբուս շարժվեցին ավտոկայանից: Առաջինը անցավ 32 կմ և հասավ նպատակակետին: Երկրորդը սկզբում անցավ առաջինից 2 անգամ քիչ ճանապարհ մինչև բենզալցակայանը, լիցքավորվեց, ապա շարունակեց ճանապարհը և անցավ ևս 292 կմ: Քանի՞ կմ անցավ երկրորդ ավտոբուսը:
  4. Բեռնատարը առաջին օրը անցավ 259 կմ, երկրորդ օրը՝ 111 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 33 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

05.12.2022

Թեմա՝ Կապը թվաբանական գործողությունների միջև
Գտիր անհայդ բաղադրիչը: 
•	3245+125=*
•	3526+514=*

•	6153-523=*
•	2453-216=*

•	1560x6=*
•	2453x50=*

•	21500:50=*
•	12420:30=*

  1. Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր գումարումով:
  • 25 x 3 =
  • 256 x 4 =
  • 446 x 5 =
  • 2 x 756 =
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 1736 : * = 14
  • 1220 = * : 5
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 55 x * =1650
  • 2640 = 80 x *
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
  • 15874 = 11231 + *
  • *- 305 = 52341
  1. Գարեգինը գնել էր 12 մ պարան, որի համար վճարել էր 2880 դրամ: Որքա՞ն գումար պետք է վճարի Արան այդ պարանից ևս 20 մ գնելու համար:

01.12.2022

Մաթեմատիկայի նոյեմբերյան ֆլեշմոբ:

Սիրելի սովորողներ, կատարում ենք ֆլեշմոբի ստրև նշված մակարդակների առաջադրանքները: Պատասխաններն ընդունվում են մինչև դեկտեմբեր  4-ը,  ժամը` 23:59

Ինքնաստուգում

  1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։
  2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
  • 1200, 2500, 41010, 52070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  • 3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 3112, 4499, 9999, 7885510

3․Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

6․Քառակուսու պարագիծը 24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7․ Հաշվիր արտահայտության արժեքը(3000 + 80‧5) : 100 + 2708․ Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 10 կգ լցրեցին երկրորդ արկղի մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր կար արկղերից յուրաքանչյուրում։

9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝12*9>1236։

29.11.2022

Լուծում ենք այս թվաբանական խաչբառը և տեղադրում բլոգում

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Կատարի՛ր սյունակով բաժանումը՝ (սևագրությունը լինի ստուգելու եմ)

2376:216=
1508:116=

5550:222=
16064:502=
75938:883=
6244:223=

14892:204=

Առաջադրանք 2.

216 կգ խաղողից ստացվում է 2 կգ չամիչ: Որքա՞ն չամիչ կստացվի 2160 կգ խաղողից:

blog_wine_uvas.png

         

Առաջադրանք 3.

1495 կգ խնձորը տեղավորեցին 115 կգ տարողությամբ արկղերում: Քանի՞ արկղ պահանջվեց:

Apples-in-box.jpg

               

28.01.2022

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում
  • 451200 : 1410 =
  • 138930 : 4210 =
  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 4515: 301 =
  • 2940 : 245 =
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 202 x * =4646
  • 25344 = * x 72
  • 10002 = * + 5030
  • 70486 — * = 5200

24.11.2022

Առաջադրանքներ

  1. Գտնել անհայտ բաժանելին:
    • 2352:x=98
    • 4959: x =57
    • x:3=21  
    • 144:4=x
  2. Կատարել գումարում և պատասխանը ստուգել հանումով:
  • 84+40=a-40       
  • 94+54=a-54
  • Կատարել բազմապատկում և պատասխանը ստուգել բաժանումով:
  • 63x 27= a :27
  • 84 x 3= a :3
  • Կատարել բաժանում և պատասխանը ստուգել բազմապատկումով
  • 984:8=ax 8          
  • 560:20=ax20
  • Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր գումարումով
  • 52×2=
  • 98×3=
  • Ձմեռ պապը Արևելյան դպրոցի երեխաներից յուրաքանչյուրի համար բերեց մեկական նվեր: Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ ձմեռ պապին, որպեսզի 200 երեխայի համար նվեր պատրաստի, եթե 1 նվերի արժեքը 550 դրամ է:
  • Ձմեռ պապը Լապլանդիայից Երևան հասնելու համար դուրս եկավ դեկտեմբերի 26-ին ժամը 08:00-ին և Երևան հասավ դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ին: Որքա՞ն ժամանակ նա անցկացրեց ճանապարհին:

22.11.2022

Թեմա՝ Անհայտ բաժանելին գտնելը

Այն թիվը, որը բաժանվում, է կոչվում է բաժանելի:

Այն թիվը որի վրա է կատարվում բաժանումը, կոչվում է բաժանարար:

Բաժանման արդյունքը կոչվում է քանորդ:

Անհայտ բաժանելին գտնելու համար պետք է քանորդը բազմապատկել բաժանարարով կամ բաժանարարը բազմապատկել քանորդով:

  1. Գտի՛ր անհայտ բաժանելին.
    • *: 5 = 8500
    • 2560 = * :32
    • *: 18 = 25920
    • *:260 = 2052
    • *:180 = 502
    • 5289 = *։ 23
    • 125 = *։ 502
    • *։ 123 = 524
  2. Երկու թվերի գումարը 453 է: Գումարելիներից մեկը 39 է: Գտի՛ր մյուս գումարելին և կազմի՛ր հավասարություն:
  3. Քանի՞ անգամ պետք է 2000-ը փոքրացնել՝ 25 ստանալու համար։
  4. Քանի՞ անգամ պետք է 35-ը մեծացնել՝ 420 ստանալու համար։
  5. Երկու թվերի քանորդը 25 է։ Բաժանելին 37500։ Գտի՛ր բաժանարարը և կազմիր հավասարություն։
  6. Երկու թվերի քանորդը 23 է։ Բաժանարարը 123։ Գտի՛ր բաժանելին և կազմիր հավասարություն։
  7. Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 450 շիշ: Քանի՞ րոպեում այն կլցնի 4500 շիշը:

21.11.2022

Թեմա՝ Անկյան տեսակներըСкачать

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =

27200 : 425 =

39240 : 120 =

32054 :682 =

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 =

67 : 5 =

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:

17.11.2022

Թեմա՝ կրկնություն

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված է աստղանիշով.
  • + 40 = 57
  • 83 + * = 83

14.11.2022

Ինքնաստուգման քննարկում

Թեմա՝ Անհայտ արտադրիչ գտնելը

Անհայտ արտադրիչ գտնելու համար պետք է արտադրյալը բաժանել հայտնի արտադրիչի վրա:Թիվը չի կարելի բաժանել 0-ի վրա:

  1. Գտի՛ր անհայտ արտադրիչը.
  • 3715 = 5 x *
  • 2460 = 3 x *
  • 5082 = * x 42
  • *x5=2385
  • 70x*=7560
  • 294=x*42
  1. Հաշվի՛ր արտադրության արժեքը.
  • 32 x (324 — 216) + 5166 : (5423 — 5381)=
  1. Համեմատի՛ր.
  • 35 կմ 900 մ – 750 մ և 35 200 մ- 200 մ
  • 82 կմ 600 մ – 550 մ և 82 400 մ – 300 մ

4. Հետևյալ թվերը դասավորիր աճման կարգով:

45,274,12,563,2140,4,37,10

5. Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուր որքա՞ն գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:

6. Լրացրո՛ւ աղյուսակը․

Արտադրիչ56 19
Արտադրիչ12325 
Արտադրյալ 750025650

11.11.2022

Ինքնաստուգում

1)7 տ 2 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։

2)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

ա) 10, 20, 410, 570, 600

բ) 360, 340, 540, 100, 90

գ) 368, 358, 321, 101, 103

դ) 265, 112, 99, 89, 0

3)3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

ա) 6

բ) 7

գ) 8

դ) 4

4)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

ա)1

բ)10

գ)2

դ)100

ե) 5

5)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

10 կմ 220 մ > 10 կմ * 50 մ

6)Հաշվիր գումարը`

  • 50 սմ 6 մմ+12 սմ 9 մմ
  • 7 ժ 35 ր+3 ժ 30 ր
  • 8 օր 16 ժ+2 օր 9 ժ

7)Հաշվիր 3 սմ 5 մմ, 4 սմ 9 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

8)Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 6, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:

9)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

ա) Կմեծանա 24-ով

բ) Կմեծանա 12-ով

գ) Կփոքրանա 12-ով

դ) Կփոքրանա 24-ով

10)Գտիր նվազելին, եթե հանելին 11 է, տարբերությունը՝ 36։

10.11.2022

Թեմա՝ Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեման

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։

3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:

6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:

7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:

8․ Հաշվել 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:

9․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

08.11.2022

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =
  • 38 : 14 =
  • 53 : 7 =
  • 81 : 30 =
  • 93 : 47 =
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :
  2. Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի59384571601372
Բաժանարար35644957
Թվերի քանորդ161450
Մնացորդ13706

Առաջադրանքներ

  1. Տրված թիվը բաժանում են 7-ի, որի արդյունքում բնական թիվ չեն ստանում: Գտիր, թե 7-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող են մնալ մնացորդում:
  2. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը հավասար է 12-ի, թերի քանորդը՝ 8-ի, իսկ մնացորդը՝ 5-ի:
  3. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
  4. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
  5. Արդյո՞ք գոյություն ունի թիվ, որը 30-ի բաժանելիս, մնացորդում տալիս է 31:
  6. Գրիր 32:4 բաժանման տարրերը` բաժանելի, բաժանարար, քանորդ, մնացորդ:
  7. Հաշվիր.
    ա. 168:18
    բ.  100:14
    գ.  285:40
    դ.  374:24
  8. Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:Լրացուցիչ առաջադրանքներ
  9. Օգտվելով գործողությունների նշաններից և փակագծերից`
    ա. երեք հատ 5 թվանշանից ստացիր 2; 4; 5; 6; 15; 30; 50; 60;
    բ. չորս հատ 3 թվանշանից ստացիր  1; 3; 5; 8; 26; 102;
    գ. չորս հատ 4 թվանշանից ստացիր  1-ից 10 թվերը:
  10. Գտիր գումարը
    ա. ամենամեծ երկնիշ և ամենափոքր քառանիշ թվերի;
    բ. ամենափոքր և ամենամեծ եռանիշ թվերի:
  11. Հաշվիր հարմար եղանակով.
    ա. 497+228
    բ. 78⋅(100-1)
    գ. 8750:5:2
    դ. 96⋅99
    ե. 725 — 96

07.11.2022

Քննարկում ենք մաթեմատիկայի հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները:

Երկրորդ մակարդակ

Առաջին մակարդակ

Թեմա՝ Բաժանման ստուգումը բազմապատկումով

  1. Կատարի՛ր բաժանումը և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 7206 : 6 =
  • 1260 : 9 =
  • 15732 : 23 =
  • 21280 :16 =
  1. Բազմապատկումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 9240 :70 =132
  • 71600 : 40 =1790
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
  • 2760 : 12 – 500 x 25 : (324 + 176)
  • 25600 : (100 — 60) x 55 -55
  1. Հաշվի՛ր
  • 32 օր 10 ժ – 6 օր 14 ժ
  • 12 ժ 30 ր – 4 ժ 45 ր
  • 27 ր 5 վ – 6 ր 20 վ
  • 9 օր 16 ժ – 8 օր 30 ժ

04.11.2022

Թեմա՝ Բազմապատկման ստուգումը բաժանումովСкачать

  1. Կատարի՛ր բազմապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով:
  • 723 x 6 =
  • 126 x 90 =
  • 811 x 65 =
  • 621 x 920 =
  1. Բաժանումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:
  • 715 x 40 = 28600
  • 624 x 42 = 26208
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 տարի – 6 ամիս=
  • 6 դար – 28 տարի=
  • 5 ժ 12 ր – 52 ր=
  • 5 տարի 2 ամիս – 8 ամիս=
  1. Հայկուհու և Արմենուհու մտապահված թվերի տարբերությունը 400 է, իսկ գումարը՝ 1000 : Ո՞ր թվերն են մտապահել նրանք:

Լրացուցիչ

1.Գրետան, Աննան ու Լուսինեն ունեն 72 ուլունք: Եթե Գրետան իր ուլունքներից 2-ը, իսկ Աննան 5-ը նվիրեն Լուսինեին, ապա երեքն էլ կունենան հավասար թվով ուլունքներ: Քանի՞ ուլունք ունի նրանցից յուրաքանչյուրը:

2.Գտի՛ր անհայտ բաղադրիչը.

  • * : 7 = 1384
  • 3700 = * : 4
  • 4494 : * = 14
  • 32 = 3264 : *

03.11.2022

Թեմա՝ Բաժանում երկնիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =
  • 1472 : 23 =
  • 4590 : 45 =
  • 19965 : 33 =
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 մ – 6 դ =
  • 62 մ 12 սմ – 28 սմ =
  • 5 կմ – 5 մ =
  • 12 մ 2 դմ – 8 դմ =
  1. 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար:

01.11.2022

Շարունակում են նախորդ ժամին հանձնարարված առաջադրանքները

Սիրելի սովորողներ, կատարում ենք ֆլեշմոբի երկրորդ և առաջին մակարդակների առաջադրանքները: 

Երկրորդ մակարդակ

Առաջին մակարդակ

31.10.2022

Թեմայի վերաբերյալ տեսական նութը և առաջադրանքները նայեք ստորև

Թեմա՝ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվովСкачать

20.10.2022

Թեմա՝ Չափման միավորներ

  • 9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով։
  • 5 կիլոմետր 25 մետրը արտահայտիր մետրերով։
  • 9 ժ 45 ր-ն արտահայտիր րոպեներով։
  • 8 ժ 40 ր-ն արտահայտիր րոպեներով։
  • 5 կմ 7 մ 3 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։
  • 6 կգ 400 գ –ը արտահայտիր գրամներով։
  • 240000 մ-ը արտահայտիր կիլոմետրերով
  • 3 ժ 46 րոպեն արտահայտիր րոպեներով․
  • 4000  կգ-ը արտահայտիր ցենտներներով:
  • 8 տ 4 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։
  • 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք:
  • 9  կգ 705 գ-ն արտահայտիր գրամներով։
  • 6 կմ 75 մ-ն արտահայտիր մետրերով։
  • 360 վայրկյանը արտահայտիր րոպեներով։
  • 6 ժամ 35 րոպեն արտահայտիր րոպեներով․
  • 5 դեցիմետր 20 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով․
  • 8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով։
  • 5 ժամ 25 րոպեն արտահայտիր րոպեներով․
  • 8 կմ 6 մ 5 դմ-ը արտահայտիր դեցիմետրերով։

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

  • 10 ց 740 կգ < 10ց *40կգ։
  • 6 տ * ց < 6 տ 500 կգ
  • 8 տ * 50 կգ > 8 տ 7 ց
  • 20 դմ 320 սմ > 20 դմ *50 սմ։
  •  8 կմ 30 դմ > 8 կմ * մ
  • 8 տ 640 կգ > 8 տ * 50 կգ։
  • 8 ց 840 կգ < 8 ց * 40 կգ։
  • 10 կմ 220 մ > 10 կմ * 50 մ։

17.10.2022

Կրկնության առաջադրանքներ

Հրապարակվում են բլոգում միչև հոկտեմբերի 21-ը և հղումը ուղարկվում իմ էլ. փոստին

  1. Երկու թվերի արտադրյալը 455 է, արտադրիչներից մեկը 13։ Գտի՛ր մյուս արտադրիչը։
  2. Գտի՛ր a բաղադրիչը․

ա) 45 · a = 495      բ) a · 65 = 520

գ) a : 36 = 432        դ) 5121 : a = 1707

  1. 3 բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ Առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։
  2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 53 · (714 — 249) + 5166 : (5423 — 5381)

բ) 44 · (965+478) – 612 · (22313 ։ 53 — 421)

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 625 · 304          գ) 846 · 2003

բ) 798 · 965           դ) 642 · 704

  1. Կատարի՛ր բաժանումը․

ա) 1472 ։ 23                      գ) 7310 ։ 34

բ) 1428 ։ 14                       դ) 19965 ։ 33

  1. Ուղղանկյան երկարությունը 17սմ է։ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա լայնությունը 3սմ-ով կարճ է երկարությունից։
  2. Ներկայացրու թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով:
    • 7080 =
    • 69 =
    • 873 =
    • 31475 =
    • 1964 =
  3. Ունենք 645 թիվը, եթե այդ թվին ձախից կցագրենք  3 թիվը, ապա նոր ստացված թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:   
  4. Արան Լոլիկի համար վճարեց 780 դրամ, իսկ վարունգների համար` 3 անգամ ավելի: Արան որքա՞ն է վճարել այդ գնումների համար:  
  5. Հաշվիր.
    • 3x(452-321)=
      (258+369)/3 =
      3215-7x(354-123)
  6. Կազմիր երեքական գործողություն պարունակող երեք տարբեր արտահայտություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը լինի 350:
  7. Փակագծերը դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն.
    • 4500:30 – 50×4 -150=100
      1800:300 —25×4-96=2
      1200:12 + 20×5-50=150

Սոֆի Թորոսյան

Արարատ Զարգարյան

Դանիել Մատոյան

Էվա Մխիթարյան

Ալեքսանդր Խանամիրյան

Իլոնա Գրիգորյան

Ռուզաննա Մարտիրոսյան

Անրի Սարգսյան

Մայա Իսրայելյան

Արամ Գալստյան

Արամ Գալստյան

Յանա Բաղդասարյան

14.10.2022

Թեմա՝ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:
  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

13.10.2022

Թեմա՝ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — * = 2278
    • * — 1248 = 3358
    • 3007 — * = 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում:
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

11.10.2022

Թեմա՝ Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը.

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 5 :
  • 22 x a x 0
  • 218 x 0 x a
  • 200 x 17 x a
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով:
  • 7 կգ = * գրամ
  • 2 տ 2 ց = * կգ
  • 6 տ 8 ց 7 կգ = կգ
  • 6 կմ 300 մ = * դմ
  • 5 օր 18 ժ 18 ր = * ր
  1. Համեմատի՛ր:
  • 3547 և 3506
  • 4527 և 32506
  • 425136 և 425136

10.10.2022

Թեմա՝ Գումարման հատկությունների համատեղ կիրառումը

Մենք գիտենք, որ երկու թվեր գումարելիս գումարելիների տեղերը կարելի է փոխել՝

3+5=5+3

Սա գումարման տեղափոխական հատկությունն է:

Գիտենք նաև, որ երեք թվեր գումարելիս գումարելիները կարելի է խմբավորել՝

(3+5)+2=3+(5+2)

Սա գումարման զուգորդական հատկությունն է:

Հարց է առաջանում. իսկ կարելի՞ է փոխել ոչ հարևան գումարելիների տեղերը՝3-ի և 2-ի:

Իհարկե կարելի է․ 

5+(2+3)=(5+2)+3=(2+5)+3=2+5+3

 Տեղերով կարելի է փոխել նաև ոչ հարևան գումարելիները

Նույնը կկատարվեր, եթե երեքի փոխարեն ունենայինք ցանկացած թվով գումարելիներ:

Այսպիսով՝

Մի քանի թվերի գումարը չի փոխվի, եթե որևէ երկու գումարելիներ փոխարինվեն իրենց գումարով:

Օրինակ

24+2+98=98+2+24⇒(98+2)+24=100+24=124

  1. Հաշվի՛ր օգտվելով գումարման հատկություններից
  • 24+48+6
  • 80+320+332
  • 170+30+193
  • 99 + 999 + 9999 + 1 + 1 + 1
  • 17 + 18 +19 +20 + 21 + 22 + 23
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

427400 : ( 4 x 50 ) – ( 34 x 66 – 345 ) : 3 =

  1. Երեք արկղում միասին կա 135 կգ խնձոր: Առաջինում կա 15 կգ ավելի, քան երրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ ավելի, քան երրորդում: Որքա՞ն խնձոր կա յուրաքանչյուր արկղում:

06.10.2022

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական հատկություն

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  • 70 x 50 x 40 =
  • 6 x 5 x 6 x 5 x 6 x 5 =
  • 7x60x5
  • 172x2x5
  • 6x5x6x5x6x5
  • 2x4x3x2+6x7x5x2
  1. Վերականգնի՛ր հավասարությունը.
  • 2 կմ 350 մ + * = 3 կմ
  • 7 կմ 550 մ + * = 10 կմ
  • 2 մ 25 սմ * = 3 մ
  • 2 սմ 2 մմ + * = 15 սմ
  • 2կմ= * +1կմ200մ
  • 8կմ=* + 4կմ900մ
  • 6կմ= * + 2մ50սմ
  • 12սմ = * + 10սմ6մմ
  • 14դմ= * +10դմ7սմ
  1. Դպրոցում սովորում են 450 սովորող: Հաշվե՛ք, թե քանի՞ աղջիկ և քանի՞ տղա է սովորում՝ իմանալով, որ տղաները 12-ով շատ են աղջիկներց:
  2. 2 պարկերից առաջինում կար 24կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 4 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։

04.10.2022

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

• Մի քանի գումարելիների գումարը չի փոխվի, եթե որևէ
երկու հարևան գումարելիներ փոխարինվեն իրենց
գումարով:
Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի գումարն
արագ հաշվելու համար:
Օրինակներ՝
600+830+70=600+(830+70)=600+900=1500
110+700+300+30=110+(700+300)+30=110+1000+30=1140

  1. Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան դեղձի համար: Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ:
  2. Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35-ով: Գտի՛ր այդ թվերը գիտենալով, որ դրանց գումարը 435 է:
  3. Լալայի մտապահված թվից հանելով 45 կստանանք Աննայի մտապահված թիվը: Ո՞րվ թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է:

03.10.2022

Քննարկում ենք մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջին և երկրորդ մակարդակների աշխատանքները

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

• Մի քանի գումարելիների գումարը չի փոխվի, եթե որևէ
երկու հարևան գումարելիներ փոխարինվեն իրենց
գումարով:
Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի գումարն
արագ հաշվելու համար:
Օրինակներ՝
600+830+70=600+(830+70)=600+900=1500
110+700+300+30=110+(700+300)+30=110+1000+30=1140

  1. Հաշվել օգտվելով գումարման զուգորդական հատկությունից

330 + 700 + 300 + 15=300+

4550 + 50 + 395 + 5 =

5440 + 60 + 493 + 7=

5340+60+494+6=

  1. Հաշվիր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից.

Քառանկյան կողմերն են՝

3 սմ 1 մմ

3 սմ 6 մմ

2 սմ 4 մմ

3 սմ 9 մմ

  1. Հաշվիր արտահայտության արժեքը՝

4520 : 4 x 42 – ( 34566 – 1495 : 5)

  1. Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով

Oր. 45 ր 18 վ= 44 ր 60 վ +18 վ = 44 ր 78 վ

33 մ 6 դմ=

32 կգ 50 գ=

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

• Մի քանի գումարելիների գումարը չի փոխվի, եթե որևէ
երկու հարևան գումարելիներ փոխարինվեն իրենց
գումարով:
Այս հատկությունը կիրառում ենք մի քանի թվերի գումարն
արագ հաշվելու համար:
Օրինակներ՝
600+830+70=600+(830+70)=600+900=1500
110+700+300+30=110+(700+300)+30=110+1000+30=1140

  1. Հաշվել օգտվելով գումարման զուգորդական հատկությունից

330 + 700 + 300 + 15=300+

4550 + 50 + 395 + 5 =

5440 + 60 + 493 + 7=

5340+60+494+6=

  1. Հաշվիր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից.

Քառանկյան կողմերն են՝

3 սմ 1 մմ

3 սմ 6 մմ

2 սմ 4 մմ

3 սմ 9 մմ

  1. Հաշվիր արտահայտության արժեքը՝

4520 : 4 x 42 – ( 34566 – 1495 : 5)

  1. Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով

Oր. 45 ր 18 վ= 44 ր 60 վ +18 վ = 44 ր 78 վ

33 մ 6 դմ=

32 կգ 50 գ=

30.09.2022

Թեմա՝ Համեմատում

  1. Համեմատիր.
  • 22024 և 22016
  • 653231 և 653231
  • 85447 և 85457
  • 10002 և 100002
  • 14789888 և 14798888
  1. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարությւոն:
  • 7412 > 74*4
  • 6507 > 65*
  • 52785 < 52*15
  • 406754 < 406*54
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

434000 : ( 3454 + 3546 ) + 35 x (20520 : 60 ) =

  1. Ավտոմեքենայի բաքի տարողությունը 60 լ է: Բաքում կա 12 լ բենզին: Կբավականացնի՞ արդյոք 20000 դրամը բաքն ամբողջովին բենզին լցնելու համար, եթե 1 լ բենզին արժե 360 դրամ:

28.09.2022

Մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբ: Պատասխաններն ընդունվում են մինչև հոկտեմբերի  2-ը՝ ժամը 23:59

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

27.09.2022

ԱՄՓՈՓՈՒՄ

1.Տրված թվերը ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով

1456 =

60589 =

2.Փակագծեր պարունակող արտահայտություններ

Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =

(14:2+2) + (80 — 20) — 6=

3.Գումարման տեղափոխական հատկություն

Կատարեք գումարում՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից

47 + 65 + 53 =

122 + 78 + 578=

4.Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Կատարե՛ք բազմապատկում՝ օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

50 x 52 x 20 =

25 x 78 x 4 =

23.09.2022

Աշխատանքը կատարում ենք ինքնուրույն՝ բլոգներում:

  1. Գրի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:      
  2. Գրի՛ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:   
  3.  Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:
  4. Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:
    • 1) 4
                  2) 6
                  3) 7
                  4) 8
  5. Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ  *1գ:
                1) 3
                2) 4
                3) 5
                4) 6

  6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:
                1) 312
                2) 36
                3) 84
                4) 212
  7. Քառակուսու պարագիծը 144 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
    • 1) 36 սմ
    • 2) 72 սմ
    • 3) 288 սմ
    • 4) 576 սմ
  8. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
                                                               Պատ.`………………   
  9. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը: 45 9     85= 90
  10. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:                                                    Պատ.`………………  

22.09.2022

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=

Բ. 40 x 48 x 25=

Գ. 40 x 70 x 50=

Դ. 2 x 47 x 5=

Ե. 80 x 60 x 50=

Զ. 30 x 24 x 50 x 20 =

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265 : 5+(9324-8872) x 7

Բ) 3264 : ( 160 : 20) : 8

  1. Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:
  2. Դի՛ր փակագծերն այնպես, որ վերականգնվի հավասարությունը։
    • 840+200-280-80=840
    • 550-370-400:20=200
    • 700-700-6005=200
    • 600-300+800:4=100
  3. Խնձորով բարձած մեքենայում արկղերը դասավորված են 4 շարքով, յուրաքանչյուրում՝ 6 արկղ։ Այդպիսի շարքերով արկղերը 5 շերտով դասավորված են իրար վրա։ Հայտնի է նաև, որ մեկ արկղ խնձորի զանգվածը 20կգ է։ Որքա՞ն է մեքենայում բարձաձ ամբողջ խնձորի զանգվածը։
  4.  Եռանկյան մի կողմը 44մմ է, իսկ մյուս երկու կողմերի գումարը 104մմ է։ Հաշվի՛ր այդ եռանկյան պարագիծը։

20.09.2022

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

  • Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12500 + 148+2500+52=

1526+1780+474+220=

  • 150+200+250=
  • 796+100+4+250=
  • 38000+6550+2000=
  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:
  • Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

2400 : 40+20 x 5 – 400=0

4500 : 90 – 40 x 7 — 630=0

  • Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ:

19.09.2022

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

Արտահայտության արժեքը հաշվելիս փակագծերի առկայության դեպքում նախ հաշվում ենք փակագծում գրված արտահայատության արժեքը:

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5

Բ. 2154-55 x (42240 : 60-704)

Գ. 60·(4884:4-288:8)=

Դ. 220։(5+10:2)-2‧10+6։(1+2)=

Ե. (3000 – 50‧5) : 10 + 25=

  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 =

Բ. 1180 x 340=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)

Բ. 9999 : ( a – 3391)

  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-600-500×5=100

Բ. 600-300-500 : 5 = 400

16.09.2022

Թեմա ՝ Թվերի կցագրումը աջից կամ ձախից

Կարդացե՛ք

Տրված թվին  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Ցանկացած թվին կարելի է աջից  կամ  ձախից  թվանշան  կցագրել։  

Տրված թվին  աջից որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին աջից  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին   աջից  կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք 154  եռանիշ թիվը։

Տրված թվին  ձախից  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին ձախից կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին ձախից կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 415 եռանիշ թիվը։

Տրված  թվին կարել է նաև միաժամանակ  աջից  և  ձախից  թվանշան  կցագրել։  Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին աջից  կցագրենք   2  թվանշանը, իսկ    ձախից  կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 4152 քառանիշ թիվը։

Առաջադրանքներ

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։
  6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը

12․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

13.09.2022

Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1258+140:70+50x 3-36=

4078 x 7 — 204 : 6 + 777 : 3 =

75·60-353·10=

346·8-3535:7=

40780‧70-2040։60+77700։300=

  1. Հայկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 20000 դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն պետք է վաճառողը վերադարձնի նրան:
Անվանումը1 կգ-ի արժեքը
Տավարի միս2500 դրամ
Խոզի միս3500 դրամ
Հավի միս1800 դրամ
Երշիկ1200 դրամ
  1. Փորձիր կռահել, թե որ թիվը պետք է գրված լինի դատարկ վանդակում.
12510075
18812

12.09.2022

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24
  • 267
  • 3254
  • 10201
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

5 մ

35 դմ

25մ 7 սմ

4 մ 5 դմ 6 սմ

Մետրով

5 կմ

23 կմ 235 մ

318 կմ 16 մ

400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

09.09.2022

Թեմա՝ Մաթեմատիկական խաչբառեր

06.09.2022

Թեմա՝ թիվ և նրա բնութագրումը

1.Բնութագրիր թիվը՝    357

. Քանի նիշ ունի թիվը:

. Քանի հարյուրյակ է պարունակում:

. Քանի տասնյակ է պարունակում:

. Քանի միավոր է  պարունակում:

  1.       Գրիր այն հնգանիշ թիվը, որի՝ .

միավորը 3 է, տասնավորը՝ 7, հարյուրավոր՝ 8, հազարավորը՝ 5, տասհազարավորը՝ 2:

. տասնավորը 0 է, հազարավորը՝ 7, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:

. հարյուրավորը 5 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4

  1.       Լուծիր՝

. Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 125-ով: Որքան է այդ թվերի տարբերությունը:

. Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 753-ով: Որքանով է փոքրը մեծից փոքր:

. Երկու թվերի քանորդը 3 է:  Քանի անգամ է մեծը փոքրից մեծ:

  1.       Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով՝

8 հազ. + 2հ. +3տ.+7մ.=

          3000 + 500 +70 +2=

          4×10000 +51000 + 3×100 + 2×10 + 1×1=

  1.       Գրիր այն թիվը, որը կազմված է՝

8 հազարյակից,  2 հարյուրյակից և 6 միավորից:

4 տասհազարյակից, 9 հազարյակից և 6 միավորից:

3 հարյուրհազարյակից, 5 հազարյակից և 7 միավորից:

  1. Որքանով կմեծանա  123 թիվը, եթե նրա գրության երրորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 7-ով:
  1.       Որքանով կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը: Գրիր օրինակներ:

02.09.2022

Թեմա՝ կրկնություն

Չենք մոռանում կատարել ֆլեշմոբի առաջադրանքները ևս

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Առաջադրանքներ

1․ Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝12*9>1236։

2․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

3․ Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =

(14:2+2) + (80 — 20) — 6=

4․ Եթե Կարենին տանք այնքան կոնֆետ, որքան ունի նա, և էլի մեկ կոնֆետ, ապա կունենա 25 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունի Կարենը:

01.09.2022

Թեմա՝ ամառային ֆլեշմոբեր

Բլոգներում բացում ենք մաթեմատիկայի նոր բաժին

Կատարում ենք մաթեմատիկայի օգոստոս ամսվա ֆլեշմոբի առաջին և երկրորդ մակարդակների առաջադրանքները

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ