Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

Սեպտեմբերի 12

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանքը

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ինձ համար շատ կարևոր է այս ամենի ներդնումը դպրոցներում: Երեխան երեխա է, անկախ նրանից թե նա ինչ առանձահատկություն ունի և պետք է սովորի ու ներառվի դասապրոցեսին: Այստեղ պետք է որոշակի շտկումներ անել: Առաջինը, որ յուրաքանչյուր սովորող ունենա ուղեկցող և միչև տուն ճանապարհելը լինի նրա հետ: Սեփական փորձից ելնելով ունեմ սովորողներ, որոնք չունեն ուղեկցող և ես շատ ժամանակ ստիպված եմ լինում ամբողջ դասը նրա հետ անց կացնել, որպեսզի տեղում նստի, ներառվի դասապրոցեսին:

Մյուս խնդիրն այն է, որ ներկայիս դպորցներում անգամ չկան թեքահարթակներ: Այս հրացը կա ու մշտապես կլինի արդիական, քանի որ խոսքերը գործողություններ չեն դառնում: Իմ կարծիքով ներառական կրթությունը շատ ուշ է ներդվել Հայաստանում: Միչև 2005 թվականն էլ եղել են ներառական կրթության կարիք ունեցող սովորողներ, որոնք տուժել են, չեն մասնակցել դասապրոցեսին ներառմանը: Ինչպես ժովովրդական ասացվածքն է ասում, լավ է ուշ քան երբեք:

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան

Ես ընթերցեցի այս հոդվածը: Առաջին մասը, որ կրթահամալիրը ունի ամենալայն հնարավորությունները , որպեսզի ուսումնական պլանը հարմարեցվի ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների պահանջներին՝ կրթությունը առավելագույն չափով դարձնելով գործունեության վրա հիմնված, լիովին համաձայն եմ: Շատ դպրոցներ են օրինակ վերցրել կրթահամալիրից: Երկրորդ մասը, որը հիմնված է սեփական փորձի վրա կազմել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում սովորող ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները, նույնպես համաձայն մ, բայց կարոծում եմ, որ լավ կլինի համագործակցությունը այլ ծնողների հետ ևս: Պետք է ծնողները համագործացկեն դասավանդողի հետ, միմիանց հետ, որպեսզի հնարավորինս արդյունավետ աշխատանք ստացվի:
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

Սեպտեմբերի 13

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ) Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Աշխատանքը
Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով,
Ուսումնասիրեցի հոդվածը ու կածրում եմ, որ շատ արդյունավետ միջոց է խոսքի զարգացումը ապահովել նկարների միջոցով, մանավանդ եթե սովորողը դրանք մեկնաբանում է: Կարծում եմ, որ խոսքի զարգացման համար կարևոր է նաև շրջապատը: Եթե երեխան չի գնում մանկապարտեզ, չի շփվում երեխաների հետ: Եթե երեխան մշտապես ներա է գտնվել միայն իր մակրիկի հետ որևիցե տեղ սուրճ խմելու պաշտոնական արարողության, այս կամ այն իրեն չվերաբերվող թեմաների քննարկման, ապա նա չի կարող ունենա զարգացած խոսք: Մյուս կարևոր պայմանը տանը քույր կամ եղբայր ունենալն է: Եթե գոնե տանը չի շփվում իր տարիքակցի հետ, ապա նա չի կարող զարգացած խոսք ունենա: Երբ սովորողը ինչ-որ տեղ ճամփորդության է գնում և հետո փորձում է պատմել ճամփորդության մասին, կարող է նայել իր լուսանկարներին և այդպես վերհիշել ի՞նչ են արել այդ օրը:
Աննա Օհանյան Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

Սեպտեմբերի 14

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Աշխատանքը

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:


Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Թեմա 4
Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ,  
1 ժամ Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարություննեը: Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:
Ուսումնասիրության նյութերՆերառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)
Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան
Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե ԵսայանՀամատեղ դասավանդման մոդելներ,
Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 
Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:
Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան
«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Կարդացի Աննա Օհանյան Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը հոդվածը: Համամիտ եմ, որ տեխնիկական միջոցները փոխում, ավելի հեշտացնում են առանձնահատու պայմանների կարիք ունեցող սովորողների կրթությունը: Ունեցել եմ այնպիսի սովորողներ, ովքեր դժվարացել են անգամ մատիտ բռնել, բայց համակարգչով գրում էր, նկարում էր և աշխատանքները պահպանում: Օգտվում էր իր էլեկտրոնային փոստից և վարում էր իր բլոգը:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Թեմա 5
Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում
1 ժամ Կրթահան ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում
Ուսումնասիրության նյութեր Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ
Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի ձեռքբերում, Վարդան ԿարապետյանՆերառականությունը՝ կենսական արվեստ, Ռիմա ԵրեմյանՇփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն,  Ռիմա ԵրեմյանՉկա ներառականություն, չկա մանկավարժություն, Մարիետ ՍիմոնյանՉկորցնել հին ներդաշնակությունը նոր առօրյայում, Մարիննա Գևորգյան
Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում: 

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

Կարևոր է, որ ԱՈւՊ-ը հարմարեցված է կրթահամալիրում գործող հեղինակային մանկավարժության սկզբունքներին:

ԱՈւՊ-ում կցվում է սովորողի աճի բնութագիրը, որը 4 շրջանների ընթացքում գնահատում է սովորողի կարողություններն ու հմտությունները:

Ընդգծվում են սովորողի նախասիրությունները, ընտրությամբ գործունեությունը, լրացուցիչ կրթությունը:

Բլոգավարության միջոցով արձանագրվում են սովորողի մեդիահմտությունները:

Տեսանելի է դառնում մասնակցությունը նախագծային աշխատանքներին՝ ճամբարներ, ֆլեշմոբներ, ճամփորդություններ, ստուգատեսեր:

Կարողանում է մաթեմատիկական ծրագրերի օգնությամբ լուծել առաջադրանքներ, խնդիրներ, ինչպես նաև կատարել գծագրեր:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր
Թեմա 6 Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում2ժամՍովորող-սովորեցնող նախագիծՈւսումնական ճամփորդություններՈւսումնական ճամբարներԽմբային աշխատանքներՀամագործակցային նախագծերԸնտանեկան նախագծեր
Ուսումնասիրության նյութեր
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգԱմառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ
1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 
Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա ԳանջալյանԱնհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան
 

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն
Թեմա 7
Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)
1 ժամՈւսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներԻնքնակրթություն
Ուսումնասիրության նյութերՈւսումնական նյութերի փաթեթ— դասավանդող՝ Մարիետ ՍիմոնյանՔնարիկ Ներսիսյանի ուսումնական փաթեթըԵրաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ— դասավանդող՝ Հասմիկ ՄաթևոսյանՀամընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ -դասավանդող՝ Հասմիկ ԹոփչյանՅուրաքանչյուր սովորողի կրթական պահանջմունքը— դասավանդող՝ Հասմիկ ՂազարյանՆերառականություն, դժվարություններ, անհատին ուղղված աշխատանք — դասավանդող՝ Տաթև ԱբրահամյանԱնհատական ուսուցման առաջադրանքների փաթեթ- դասավանդող՝ Մարգարիտա Հովնանյան
Շրջված դասարանի մեթոդով ծանոթանալ մոդուլի  <<Բովանդակություն>> բաժնում նշված նյութերին, կազմակերպել քննարկում:

Կարծիք

Համընդհանուր ներառումը այնպիսի թեմա էր, որ հետարքրում էր կրթահամալիրի յուրաքանչուր դասավանդողի: Կրթահամալիրում իրականացվող ներառական կրթությունը տարիների պատմություն ունի: Շատ եմ ունեցել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ և յուրաքանչյուրի հետ մի նոր բան եմ սովորել, յուրաքանչյուրի դասավանդման մեթոդիկան յուրովի եմ իրականացրել: Լավ է, որ Լուսինե Ալեքսանյանը մեզ ներկայացրել այնպիսի փաստեր և օրենսդրական կարգավորումեր, որոնք հետագայում անպյամն պետք կգան: Մեր բարձրացրած բոլոր հարցերին հնչեցին սպառիչ պատասխաններ, անձամբ գնահատեցինք սովորողի, ունեցանք խմբային քննարկումներ և այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s