ՀԱՆՐԱԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 22
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա

Վերապատրաստման մոդուլներ՝

Վերապատրաստման դասընթացների ծրագրեր՝

Վերապատրաստող՝ Վարդան Կարապետյան
Էլ․ փոստի հասցե՝ v.karapetyan@mskh.am
Հեռ․՝ 098 03 14 83

Օգոստոսի 29․ պարապմունք 1
Թեմա 1․
 Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

  • Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
  • Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
    Առաջադրանք․
    Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում /կրթահամալիրի դեպքում՝ կրտսեր, միջին, ավագ օղակներում/
    -Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
    -Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Իմ կարծիքով կրթահամալիրում լավագույն կերպով պաշտպանված են սովորողների իրավունքները: Կրթահամալիրի սովորողը իր ցանկությամբ կարող է կատարել տնային առաջադրանքները, քանի որ դրանք համարվում են լրացուցիչ կրթություն: Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողներից երկուական մասնակցում են կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստերին, քանի որ վերջինիս լիիրավ անդամներ են: Կրթահամալիրի սովորողը կարող է իր ցանկությամբ մասնակցել ընտրությամբ գործունեության իր նախընտրած դասընթացին:

  • Մասնակցել  հանրակրթությանը վերաբերող լրացուցիչ տարբեր սեմինարների
  • Մասնակցել տարբեր դասընթացների՝ ինքնակրթվելու նպատակով
  • Մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
  •  Ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
  •  Բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
  •  Ներկայացնել առաջարկներ առարկայական ծրագրերի, դասագրքերի վերաբերյալ
  • Օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
  • Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
  • Ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար
  • Իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է

  • Ժամանակին ներկայանալ աշխատավայր
  • Ինչպես սովորողը, այնպես էլ մանակավարժական աշխատողը պետք է պահպանի ներքին կարգապահական կանոնները
  • 5 տարին մեկ անցնի պարտադիր վերպատարաստմանը
  • Չոտնահարի սովորողի իրավունքները
  • Հարգանքով և սիրալիր վերաբերվի բոլորին
  • Ընտանեկան խնդիրները չտեղափոխի աշխատավայր
  • Մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր գործին
  • Սովորողին մատչելի մատուցի գիտելիքներ
  • Հետևողական լինի իր կատարած աշխատանքին
  • Յուրաքանչյուր սովորողի հանդեպ անատական մոտեցում ունենա
  • Սովորողին թույլ տա արտահայտել սեփական կարծիքը, ստեղծագործել
  • Ստեղծի սովորող-ուսուցիչ-ծնող կապը
  • Համագործակցի այլ դասավանդողների հետ մասնագիտական գործունեությունը բարելավելու համար:
  •  նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
  • սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
    • Կրթահամալիրի դասավանդողը կարող է իր ցանկությամբ և ելնելով սովորողների ցանկությունից պարապմունքը անց կացնել նախընտրած վայրում, օրինակ խոտածածկի վրա, ուսումնական ագարակում կամ այլուր: Կրթահամալիրի դասավամդողների իրավունքները գործատուն հարգում է, յուրաքանչյուրին մասնակից դարձնում թե ֆինանասական հարցերին, թե կահավորման և թե վերանորոգման: Կրթահամալիրի դասավադողը իր ցանկությամբ կազմակերպում է արշավախմբային մեկօրյա, կամ բազմօրյա ճամբարներ, որի համար լրացուցիչ վարձատրվում է: Ստեղծում է այնպիսի ուսումնական փաթեթներ, որոնք ավելի մատչելի , հետաքրքիր և ուսուցողական բնույթ կկրեն սովորողի համար: Դասավանդողները կազմում են ամենամսյա ֆլեշմոբի առաջադրանքներ, որին մասնակից են դառնում նաև սովորողները:
      -Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Սովորողի ծնողի պարտականությունները

  • Հետևողական լինի երեխայի դասերին
  • Պատշաճ կերպով ուղարկի դպրոց
  • Հատուցի երեխայի կողմից վնասված գույքը
  • Հարգանքով վերբերվի մանկավարժական աշխատողին և երեխային էլ նման կերպ դաստիարակի
  • Նպաստի, որպեսզի երեխան ակտիվ մասնակցի բոլոր միջոցառումներին
  • Հարմար կրթական պայմաններ ստեղծի տանը:
  • Մասնակցել ծնողական սեմինարներին
  • մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  • սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
  • սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Սովորողների ծնողները ակտվ մասնակցում են ուսումնական գործընթացին: Թե՛ էլեկտրոնային հասցեով, թե՛ հեռախոսակապով ուղիղ կապ են ստեղծում դասավանողի հետ և ներկայացնում իրենց առաջարկները կամ մտավախությունները: Ծնողները կարող են ազատորեն իրենց ցանկացած պարապմունքին ներկա գտնվել: Կարող են նաև նախագծային օրերին իրենց սեմինար պարապմունքները վարել սովորողների համար:

Օգոստոսի 30․ պարապմունք 2
Թեմա 2․
 Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները

Ուսուսցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը՝ ըստ ՀՀ հանրակրթության մասին օրենքի

Ուսուցչի ատեստավորումը` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց է։

4. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5. Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

6. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

8. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։

9. Ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:

10. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

3. Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը։

14. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

15. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը։

16. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

17. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որոնք ապահովում են դրա հրապարակումը։ Ուսումնական հաստատությունը որոշումը ստանալու օրը դրա մասին տեղեկացնում է տվյալ ուսուցչին։

18. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է հնգօրյա ժամկետում բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը բողոքների քննարկումից հետո ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ։ Բողոքարկումների ընթացակարգը սահմանվում է համապատասխան կարգով։

19. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

23. Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:

27. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

28. Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։

29. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

30. Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

31. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

33. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:

35. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։

36. Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

37. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։

38. Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։

39. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից

Ինձ համար ուսուցիչների կամավոր ատեստավորումը ընդունելի որոշում չէ: Նախա առաջինը նրա համար, որ այն կամավոր է հիմա, բայց տողատակերում տեսնում ենք, որ վաղ թե ուշ պարտադիր է դառնալու: Հայստանի շատ դպրոցներում ուսուցիչների պակաս կա: Մանկավարժական համալսարան դիմորդների թիվը այս տարի կտրուկ նվազել է: Եթե ատեստավորվող ուսուցիչների կեսը չկարողանան հաղթահարեն այն և չկարողանան այլևս դասավանդել, ինչպե՞ս է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լրացնելու ուսուցիչների պակասը: Մյուս կողմից, եթե դասավանդողը լրացնի այդ թեստ կոչվածը, արդյոք նա լավ ուսուցիչ է: ԱՅստեղ հարցադրումներ շատ կան: Ուսուցիչների ատեստավորումը, իմ կարծիքով պետք է վստահել մի քանի խմբի:

Ծնողական համայնք

Սովորողներ

Նախագծեր

Արդյունքներ (քննություններ, օլիմպիադաներ)

01.09.2022

Թեմա 2․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ԱՌԱՐԿԱՅԻՆ

Ծրագրի շրջանավարտը պետք Է կարողանա՝

1) վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

2) հայերեն ազատ զրուցել իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

25) գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և կայացնել որոշումներ.

28) դրսևորել հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակել և իրականացնի նախագծեր.

29) ստանալ, վերլուծել, գնահատել և ներկայացնել անհրաժեշտ տվյալներ, առաջարկել վարկածներ.

30) գտնել և օգտագործել տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշել և բնութագրել աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

31) արտահայտել, հիմնավորել և պաշտպանել սեփական տեսակետը և դիրքորոշումը.

32) արդյունավետ կազմակերպել իր ուսումնական գործընթացը և ավարտել աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառել ինքնակրթության որոշ մեթոդներ.

34) ընկերակցել, դրսևորել բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցել և հաղորդակցվել տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսել և հարգանքով վերաբերվել այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

43) ճանաչել ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտել իր գաղափարները և հույզերը.

Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն.

Սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

Մաթեմատիկան լինելով բոլոր գիտությունների թագուհին, կարծում եմ պետք է ունենար առանձին վերջնարդյունքների ներկայացման բնորոշում, այլ ոչ լղեզեին բնագիտական մտածողության հետ: Կարող էր լինել կոնկրետ երկրաչափական պատկերների ուսումնասիրության կարողությունների գնահատում, առօրյա կյանքում պարզ հաշվարկներ կատարել, ֆինանասկան կոնկրետ գործարքների հաշվարկներ և այլն:

02.09.2022

Սեպտեմբերի 2․ պարապմունք 5

  • «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի ամփոփում-գնահատում․

Ավարտվեց «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի դասընթացները: Այն վարեց մեզ հարազատ և մեծատառով մարդ Վարդան Կարապետյանը: Վարդանը ամեն բան հասկանալի բացատրեց, ներայացրեց օրենսդրական փոփոխությունները և բացերը: Անձամբ ինձ բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին, բոլորն էլ մանրակրկիտ ուսումնասիրել և կարդացել եմ: Ինձ համար հատկապես հետաքրքիր էր ուսուցիչների կամավոր ատեստավորման շուրջ ծավալված զրույցները, քանի որ ինքս չեմ ընդունում թեստային տարբերակով ընտրել այն ուսուցչին, ով իրավունք ունի դասավանդել:

Պարտադիր ատեստավորումը կարևոր նախաձեռնություն է, բայց այստեղ չգիտես ինչու հաշվի չառան մեր ընտրությունը, որ այն լինի հեռավար: Առկա միջավայրում ուսումնական շրջանի հենց սկզբից, երբ ուսուցիչը ծանրաբեռնված է և հիմնականում տարված առարկայական ծրագրերով և դպրոցի և կաբինետի կահավորմամբ դժվար է այդ երկու ժամը հատկացնել և ֆիզիկական միջավայրում մասնակցել ատեստավորմանը:

Իմ կարծիքով այն ինչ պարտադիր է չի կարող ունենալ ցանկալի արդյունք: