«Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն»

«Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն»
ժամաքանակը-30 ժամ, 2 կրեդիտ
Մոդուլը տե՛ս այստեղ:
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները- 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ:Վերապատրաստող մասնագետներ․
Լիանա Հակոբյան,
(էլ. հասցե՝ l. hakobyan@mskh.am հեռ՝ 093313616 )
Գևորգ Հակոբյան
(Էլ. հասցե՝ gevorg@mskh.am

Վերապատրաստման վայրը․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց, 3-3կաբինետ։

Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ

Բովանդակային  մասը.
«Մաթեմատիկա» առարկայի  կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1
Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա  կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

  • ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
  • կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
  • գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
  • կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
  • կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
  • որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
  • վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
  • կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
  • մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  • Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,

Կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, դիտարկումներ, առաջարկներ կատարել։
Արդեն ծանոթ էին ուսումնական պլանին, սակայն նորից նայեցինք: Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանըիմ կարծիքով լավագույն տարբերակն է, որը միտված է սովորողին ինչ-որ հիմնարար գիտելիք փոխանցելուն: Հեղղինակային կրթական ծրագրով առանձնացված է մաթեմատիկան առանց բանաձևերի առարկան, որը բացահայտում է սովորողների մաթեմատիկակական ոչ ստանդարտ գիտելիքները, որոնք զարգացվում և դառնում են օգտակար բոլորիս համար: Կրթահամալիրում բացի մաթեմատիկա առարկայի հիմնական ժամերից կա նաև ընտրությամբ գործունեություն, որի ընթացքում հետաքրքրված սովորողների մի խումբ էլ շաբաթական 4 դասաժամ լրացուցիչ ընտրում է մաթեմատիկա առարկան:

Ծանոթանալ  հեղինակային կրթական  ծրագրերին, դիտարկումներ, առաջարկներ անել։

Հեղինակայաին կրթական ծրագիրը ունի մաթեմատիկական գիտելիքների զարգացման լայն հնրավարություն: Այժմ կանդրադառնանք «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկային, որը հաստատված է  Հանրակրթության մասին ՀՀ օրենքով: Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն է։

05.10.2022

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Հատկացվող ժամաքանակը-3 ժամ:
Բովանդակային մասը.

Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ՝

  • Խմբային աշխատանքներ

Խմբային աշխատանքներ ինչպես ունեն առավելություններ, այնպես էլ ունեն թերություններ: Բայց չկա այնպիսի աշխատանք,որը չունենա թերություններ: Հիմա խոսենք առավելություններից: Խմբային աշխատանքի շնորհիվ, սովորողները կարողանում ճիշտ քննարկումներ կատարել, կարծիք արտահայտել և լսել դիմացինին: Այստեղ կարող են բացահայտվել այնպիսի սովորողներ, ովքեր սովորաբար դասերի ժամանակ լուռ են, համեստ, կարծիք չեն արտահայտում, սակայն խմբով աշխատելու ժամանակ նրանք արդեն բարձրաձայնում են իրենց կարծիքնները և թելադրում դիմացինին՝ հանուն իրենց խմբ հաղթանակի:

Թերություններից կարող ենք առանձնացնել առաջինը ճիշտ խմբեր ընտրելը: Չենք կարող ընտրել այնպիսի սովորողների խումբ, ովքեր լավագույնս կկարողանան իրար հետ քննարկումներ կատարել, ճիշտ մտքեր արտահայտել: Թերություններից է նաև այն, որ կարող են լինել այնպիսի սովորողներ, որոնք ուղղակի մնան ստվերում և այդպես էլ խմբի գործունեության մեջ ներդրում չունենան:

  • Համագործակցային նախագծեր

Համագործակցային շատ նախագծեր ենք իրականացրել կրթահամալիրում: Օրինակ սովորող-սովորեցնող նախագծեր, երբ բարձր դասարանի սովորողը կամ նույն դասարանի, բայց ավելի լավ սովորողը իր իմացած գիտելիքները փոխանցում է կրտսեր դասարանների կամ նույն դասարանի այլ սովորողի: Օրինակ, կրթահամալիր նոր ընդունված սովորողներին, իրենց դասընկերները սովորեցնում են օգտվել համակարգչից, բլոգից և այլ ծրագրերից: Կամ բարձր դասարանների սովորողները, ցածր դասարանների սովորողներին սովորեցնում են նոր ծրագիր, որը իրենց գործը ավելի կհեշտացնի:

  • Ընտանեկան նախագծեր

Ընտանեկան նախագծերը նույնպես սովորողի առօրյան հետաքրքիր է դարձնում: Օրինակ մենք ունեցել ենք նախագիծ, երբ սովորողը իր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ է կազմել և ներկայացնել իր դասընկերներին: Կամ հենց կրթահամալիրի ամենամսյա ֆլեշմոբերը, որոնք նախատեսված են ընտանիքով կատարելու համար: Այսպիսով այն դառնում է որպես ընտանեկան ախագիծ և ընտանիքով քննարկում են ու առաջարկներ կատարում: Շատ են եղել այնպիսի խնդիրներ, որոնց վերաբերյալ հենց ընատնիքն է առաջարկությունններ կատարել և խնդրել այն փոփոխել կամ լրացնել:

Գործնական աշխատանք 2.
Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։

Լրացուցիչ։ Կարդալ նշված հոդվածները․
Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն-Սուսան Մարկոսյան

Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ ՂազարյանԽմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

07.10.2022

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:

Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
  • Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
  • Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 


Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

«Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը— ԼիանաՀակոբյան
«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան

«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան

Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե ՄովսիսյանՉփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան

07.10.2022

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:

Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Հունվարյան ճամբարի մաթեմատիկական ջոկատի նախագիծ

  • Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Արատեսյան ճամփորդության նախագիծ

  • Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 


Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

«Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը— ԼիանաՀակոբյան
«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան

«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան

Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե ՄովսիսյանՉփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան

10.10.2022

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ
Բովանդակային մասը.

  •  Ինտեգրված գործունեություններով նախագծեր․
  • Մաթեմատիկա+ բնագիտական առարկաներ
  • Մաթեմատիկա+ oտար լեզու, թարգմանություն
  • Մաթեմատիկա + ՏՀՏ
  • Ուսումնական ճամբարներ:

Գործնական աշխատանք 4.

Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Մաթեմատիկան դա յուրահատուկ լեզու է, որով խոսում են ոչ միայն
գիտությունն ու տեխնիկան
: Ժամանակակից ինֆորմացիոն
տեխնոլոգիաները պահանջում են մաթեմատիկական գիտելիքներ: Ու տեղին
կլինի նկատել, որ առաջին հերթին մաթեմատիկայի ուսուցիչը
հնարավորություն ունի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մաթեմատիկան
կուսուցանվի որպես յուրահատուկ լեզու
:

Մաթեմատիկան այն գիտությունն է, որը կարելի է կապել բոլոր առարկաների հետ: Այստեղ ես կներկայացնեմ մաթեմատիկայի կապը բնագիտության հետ: Մակնությունից հիշում եմ, որ երբ կայծազը հարվածում էր ուղիղ 15 վրկ հետո ամպը սկսում էռ գոռալ: Հետաքրքիր է, բայց այդ 15 վրկ-ը հիմնականում հաստատուն էր:

Եղել են դեպքեր, երբ սովորողների հետ հաշվել ենք դպրոցի պարտեզի այն մասերը, որտեղ պետք է խոտի ճմբեր տեղադրվել: Ըստ մեր հաշվարկների ճմբերը տեղափոխել են դպրոցը և այդ տարածքը կանաչապատել:

Մաթեմատիկան օտար լեզուների հետ կապվում է հիմնականում խնդիրերի թարգմանությունների տեսքով:

Օրինակ քիմիայից խնդիիր լուծելիս մեկ է՝ այսպես թե այնպես օգտագործում ենք մաթեմատիկան: Խառնուրդներով խնդիրներ լուծելիս, տոկոսային հարաբերություններ հաշվելիս մաթեմատիկան անպայման քեզ կօգնի՝ ավելի հեշտ կատարել գործողությունները և խնդրները բերել մաթեմատիկական տեսքի:

Դե մաթեմատիկական գիտելիքները իմացությունն էլ պարտադիր է հատկապես այն սովորողների համար, ովքեր որոշել են հետագայում զբաղվել IT ոլորտով, դառնալ ծրագրավորող կամ մարքեթոլոգ:

Կարդալ,ծանոթանալ։ 

12.10.2022

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Geogebra, math-o-mir ծրագրերի կիրառումը դասապրոցեսին։ 
           

    Գործնական աշխատանք 5.

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ։
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։
Լրացուցիչ։Կարդալ, ծանոթանալ։
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում

Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան

14.10.2022

Թեմա՝ 6 Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:

Գործնական աշխատանք 6.

  • Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:

14.10.2022

Թեմա՝ 6. Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:

Գործնական աշխատանք 6.

  • Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին:
  • Կարդալ ստորև մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»

Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:

Ինքս անձամբ մշտապես մասնակցում ու լուսաբանում եմ թե՛ առավոտյան ընդհանուր պարապմունքները, թե՛ ուսումնական ժամերգությունը: Իմ կարծիքով օրը հաջող ու արդյունավետ սկսելու կարևոր նախապայման են այդ շուրջտարյա նախագծերը: Էլ ավելի կարևոր եմ համարում խմբային երգ ու պարեր սովորելը, արտասանելը և շփումը միմյանց հետ: Առավոտյան ընդհանուր պարապմունքների մի հատվածն էլ նախատեսված է մարմնամարզության համար, որը ևս արդյունավետ է մարմնակարթության համար: Կիսաքուն ու կիսաարթուն սովորողի համար միանշանակ դրական է անդրադառնում նախավարժանքը: Որպես ամփոփում ստրոև կտեղադրեմ օրեր առաջ իմ պատրաստած տեսանյութը «Առավոտյան ընդհանուր պարապմունք» թեմայով:

17.10.2022

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.
ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ, Մեդիագրադարան
Գործնական աշխատանք 7.
Քննարկում.
Ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական նյութի ստեղծման պահանջների արձանագրում
Այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում
/ ընտրությունը կատարել Մեդիագրադարանից/։
Օրինակներ՝
Ով է ուզում դառնալ միլոնատեր
Մաթեմատիկական խաչբառերի փաթեթ
Բլոգում ներկայացրեք Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումը, զարգացումը):

Այստեղ ես կցանկանամ ներկայացնել իմ ստեղծած ուսումնական նյութերից տեսադասերը, որոնք օգնում են սովորողներին ձեռք բերել հմնավոր գիտելիքների ուսուցանվող նյութի մասին: Սովորողները սովորաբար ավելի շատ սիրում են լսել քան կարդալ: Երբ սովորողները քովիդի պատճառով անցան հեռավար կրթության, սկսեցի տեսադասեր պատրաստելը, որոնք օգտագործում եմ միչև հիմա: Ստորև տեղադրում եմ իմ յութուբյան ալիքի հղումը:
Լրացուցիչ:

Ծանոթանալ ստորև նյութին.
Ուսումնական նյութերի փաթեթՄաթեմատիկա և վեցերորդցիները

18.10.2022

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը-3ժամ:

Բովանդակային մասը.

  • ինքնագնահատում
  • սովորողի անհատական պլան
  • ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
  • ֆլեշմոբներ

Գործնական աշխատանք 8.

Կրթահամալիրում գնահատում ասվածը փոքր ինչ այլ կերպ է ընկալվում: Սովորողին կարող ես գնահատել, ոգևորել խոսքերով՝ ասենք նրա ճիշտ կատարված աշխատանքներին ի պատասխան փոստով կրել «Կեցցե՛ս»: Սովորողը նիշային գնահատական ստանում է ամենամսյա ինքնաստուգումներից միայն, այսինքը դասավանդողը առաջադրում է աշխատանք, որը սովորողը կատարում է և ինքը իրեն գնահատում: Կթվա թե բոլոր սովորողները իրենց բարձր կգնահատեն, բայց իրականում այդպես չէ, հիմնականում գնահատականները համապատասխանում են սովորողի գիտելիքներին: Սովորողը գնահատվում է նաև դասարաում ունեցած ակտվության, ինքնուրույնության և այլնի համար: Կան սովորողները, որոնց նոր դասի թեման բացատրելուց անմիջապես հետո նա սկսում է ինքնուրույն կատարել առաջադրանքները, որոնք ավարտելուց հետո փորձում է օգնել դասընկերներին: Դա տվյալ սովորողի համար բարձր գնահատակն է, երբ նա օգնում է ուրիշներին: Սովորողը գնահատվում է նաև ֆլեշմոբին մասնակցության և բարձր նիշ կամ մեծ քանակի ճիշտ պատասխաններ հավաքելու համար:

Կարևոր է, որ յուրաքնաչյուր սովորող սովորի ո՛չ թե գնահատականի, այլ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:
Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Առարկայի դասավանդման մեթոդիկա բաժնի պարապմունքները, որը վարեց Լիանա Հակոբյանը, շատ հետաքրքիր էր և բազմաբովանդակ: Կարևոր էր համագործակցությունը մյուս դպրոցների դասավանդողների հետ: Քննարկումները, որոնք հիմնականում բերում էին ընդհանուր հայտարարի, բովանդակալից էին և վերաբրվում էին միայն դասավանդման մեթոդիկային ու գնահատմանը: Թեմաները նախ ներկայացվում են պարապմունքի ընթացքում, իսկ առաջադրանքները կատարում ենք տանը: Իմ կարծիքով պարտադիր ատեստավորումը պետք է բաղկացած լինի միայն մասնագիտական առարկաներից նմանատիպ առաջադրանքներով, քանի որ դասավանդողը սովորում է, փոխանցում իր ունեցած փորձը և վերցնում այն ամենը ինչ ինքը հավանում է և ինչի շուրջ կարելի է ծավալվել ի օգուտ սովորողի: Հետաքրքիր էր նաև այն դասերը, որոնք վերաբերվում էին առցանց ուսուցման գործիքներին, մաթեմատիկական ծրագրերին:

Արդյունավետ համագործակցության համար ցանկանում եմ հատուկ շնորհակալության հայտնել մեր գործընկեր, երկար տարիների փորձ ունեցող դասավանդող Լիանա Հակոբյանին և Տիար Գևորգ Հակոբյանին:

20.10.2022

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում 

Հատկացվող ժամաքանակը-5ժամ:

Բովանդակային մասը․

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեություն։



Գործնական աշխատանք 9.

Նայել  մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, ներկայացնել լուծումները
Խնդիրներ 1
Խնդիրներ 2


Ծանոթանալ ստորև նշված հոդվածներին, ուսումնական նյութերին.
«Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»


Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։

Սովորող-սովորեցնող նախագիծը կարևոր և որդյունավոտ ձեռքբերում է կրթահամալիրի կյանքում: Այն սովորողը, ով նոր թեման ավելի շուտ է հասականում, կարողանում է կատարել իր առաջադրանքները, դառնում է ուսուցչի օգնական և օգնում ընկերներին, որ հասկանան թեման և կատարեն իրենց բաժին առաջադրանքները: Այն սովորողը, ով դառնում է ուսուցչի օգնական, իր համար ոգևորող է, իսկ լավագույն սովորելու դեպքը, դա սովորեցնելն է: Հետաքրքիր է, որ սովորողը իր ընկերոջը բացատրում է ավել մատչելի ու պարզ ձևով, քան կբացատրի դասավանդողը: