ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 26.09-30.09

Ժամը՝ 15:00

Մասնակիցներ՝ 2-ին խումբ

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը

Կրտսեր դպրոցումՄիջին դպրոցումԱվագ դպրցում
Հետաքրքրասեր ենբռնկուն ենինքնուրույն են
Ակտիվ են, շարժունինքնամփոփ են կամ եսակենտրոնինքնադրսեւորման կայու վիճակ է
Ունեն վառ երևակայությունկամային  որակների դրսեւորումծնող-երեխա բախում
Ունեն լավ հիշողությունձգտում են ինքնահաստատմանհույզերի եւ զգացմունքների շփոթ
Վախի զգացողությունծնող-երեխա, ուսուցիչ-երեխա կոնֆլիկտային իրավիճակներիհմտությունների եւ կարողությունների արժեւորում

Կրտսեր դպրոցական տարիքը որոշվում է երեխայի դպրոց գնալով (6-10 տարեկան): Այս ընթացքում տեղի է ունենում երեխայի հետագա ֆիզիկական և հոգեֆիզիկական զարգացումը, որն ապահովում է դպրոցում սիստեմատիկ սովորելու հնարավորությունը: 7 տաերկանին մոտ ուղեղի մեծ կիսագնդերի կեղևը մեծապես զարգացած է համարվում: Սակայն գլխուղեղի յուրահատուկ հատվածները, որոնք պատասխանատու են հոգեկանի բարդ գործընթացների՝ ծրագրավորման, կարգավորման և վերահսկման համար, այս տարիքի երեխաների մոտ չեն ավարտել զարգացումը, որի արդյունքում ենթակեղևային կառուցվածքների վրա կեղևի կարգավորիչ և արգելակող ազդեցությունը անբավարար է: Այս գործընթացն ազդում է  երեխաների վարքի, ինքնակարգավորման և էմոցիոնալ ոլորտների վրա՝ կրտսեր դպրոցականները հեշտ են շեղվում, ընդունակ չեն երկար կենտրոնանալ, զգայուն են և հուզական: Երեխայի օրգանիզմում տեղի է ունենում կտրուկ էնդոկրին տեղաշարժ, որն ուղեկցվում է մարմնի կտրուկ աճով, ներքին օրգանների մեծացումով, վեգետատիվ վերակազմավորմամբ: Սա նշանակում է, որ երեխայի սոցիալական հարաբերությունների և գործունեության համակարգում հիմնարար փոփոխությունը համընկնում է մարմնի բոլոր համակարգերի և գործառույթների վերակազմավորման ժամանակաշրջանի հետ, ինչը պահանջում է մեծ լարվածություն և նրա պաշարների մոբիլիզացիա:

Կրտսեր դպրոցական տարիքում առաջատար է դառնում ուսումնական գործունեությունը: Ուսումնական գործունեության շրջանակներում ձևավորվում են հոգեբանական նորագոյացություններ, որոնք բնութագրում են կրտսեր դպրոցականի զարգացման ամենակարևոր ձեռքբերումները և հանդիսանում են այն հիմքը, որն ապահովում է զարգացումը հաջորդ տարիքային փուլում: Սիստեմատիկ ուսմանն անցումը պայմաններ է ստեղծում երեխայի նոր ճանաչողական պահանջմունքների համար, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:

Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ կերպով զարգանում են իմացական ոլորտները, դրանք դառնում են գիտակցված և կամածին: Երեխան սովորում է կառավարել ուշադրությունը, հիշողությունը և մտածողությունը:

Կրտսեր դպրոցական տարիքի նորագոյացություններն են՝

  • Կամածին վարքի և գործունեության զարգացման որակական նոր աստիճան
  • Ռեֆլեկսիա, վերլուծություն, գործողությունների ներքին պլան
  • Իրականության հանդեպ նոր ճանաչողական վերաբերմունքի զարգացում
  • Հասակակիցների խմբի վրա կենտրոնացում
  • Այս շրջանում երեխան ինքնաճանաչման ակտիվ փուլում է: Նա բացահայտում  նաև շրջապատող աշխարհը և ձեռք բերում սեփական փորձը:
  • Կրտսեր դպրոցկան տարիքը համարվում է սենզիտիվ (զգայուն)՝
  • Ուսումնական դրդապատճառների կառուցման, կայուն իմացական պահանջների և հետաքրքրությունների զարգացմամբ
  • Սովորելու կարողության զարգացմամբ
  • Անհատական յուրահատկությունների և հնարավորությունների բացահայտմամբ
  • Ինքնավերահսկման, ինքնակարգավորման և ինքնակազմակերպման հմտությունների զարգացմամբ
  • Ադեկվատ ինքնագնահատականի, ինքն իր և շրջապատի հանդեպ քննադատական մտքի կառուցմամբ
  • Սոցիալական նորմերի ընդունման, բարոյական զարգացման համար
  • Հասակակիցների հետ շփման հմտությունների զարգացման, ընկերական հարաբերություններ կառուցելով:

 6-7 տարեկանում երեխաները լինում են անուշադիր, ցրված, հեշտ շեղվող: Այս տաիքում ուշադրությունը թույլ է կազմավորված, փոքր ծավալ ունի, վատ է բաշխվում, անկայուն է, որն էլ մեծապես բացատրվում է ուշադրության գործընթացը սպասարկող նեյրոֆիզիոլոգիկան մեխանիզմների ոչ բավարար հասունությամբ:

Կրտսեր դպրոցական տարիքում հիշողությունը ևս ենթարկվում է կարևոր փոփոխությունների: Այն աստիճանաբար դառնում է կամածին, գիտակցաբար կառավարվող: Առաջին դասարանում լավ է զարգացած ոչ կամածին հիշողությունը, որն ուղղված է երեխայի համար կյանքի վառ, պատկերավոր, հուզականորեն հարուստ ինֆորմացիային և իրադարձություններին:

Գիտակցված և իմաստավորված մտապահման և ինքնավերահսկողության հնարների ձևավորման հետ զուգընթաց երկրորդ և երրորդ դասարանցների մոտ առավել արդյունավետ է դառնում կամածին հիշողությունը: Կրտսեր դպրոցական տարիքում զարգանում է նաև տրամաբանակ հիշողությունը: 

Մտածողությունը կրում է կոնկրետ պատկերային բնույթ, թեև պահպանվում են ակնառու գործնական տեսակի տարրերը: Մտածողության կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ նրանք մոտավոր խնդիրները լուծում են միայն այն դեպքում, երբ առկա են նյութական առարկաները կամ նրանց պատկերները:  

Այս տարիքին բնորոշ է անցումը դեպի խոսքային տրամբանական մտածողության տեսակին: Երեխաներն արդեն ընդունակ են կատարել վերլուծություններ, պլանավորում և ռեֆլեկսիա, դասակարգումներ, դատողություններ:

ուսումնական գործունեության ընթացքում նրանց ընակլումները հիմնականում սահմանափակվում են առարկաների ճանաչմամբ և դրանց ձևերն ու գույները անվանելով: Առաջին դասարանում երեխաները չեն կարողանում սիստեմատիկ վերլուծության ենթարկել ընկալվող առարկաների հատկություններն ու որակները: Ընկալվող առարկաները վերլուծելու և տարբերակելու հնարավորությունները կապված են դիտման հետ, որը իրենից ներկայացնում է բարդ գործունեություն:

Կրտսեր դպրոցականների ընկալումը սկզբնական շրջանում կրում է ընդհանրացված, ոչ տարբերկաված բնույթ:

Երևակայությունը վառ է:

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

  1. Հետաքրքրության բացահայտում փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու և ինքնարտահայտման հնարավորության ընձեռման միջոցով։
  2. Հետաքրքրությունների խթանում կոնկրետ գործունեության (ակումբային, նախագծերի, ճամփորդությունների, հետազոտական աշխատանքների, ֆլեշմոբերի, կրթական փոխանակումների և այլ ) միջոցով։
  3. Տվյալ հետաքրքրության կիրառելիությունը կյանքում և ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում։
  4. Հետաքրքությունների խթանում միջավայրի ստեղծման միջոցով։

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Կարդալ-գրելու ոճ`

Սովորղները ընթերցում են որևէ ստեղծագործություն, բառային առաջադրանք կատարում:

Ավագ դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու:
Դասավանդողի մեծագույն խնդիրն նրանում պետք է կայանա, որ ստեղծի այնպիսի միջավայր ,որ  սովորողի ուշադրությունը չշեղվի։ Դրանից հետո, ուսուցման բոլոր ոճերը կարելի դնել գործի։

Սովորողների հետ նոր թեման նախ ուսումնասիում ենք բանավոր, այնուհետև առաջադրանքների ենք կատարում, որից հետը նմանատիպ առաջադրանքներ եմ հանձնարարում տան համար: Երբեմն լինում են խնդիրներ, որոնք էլ ավելի ադյունավետ լիենլու համար դասարանում ներկայացնում ենք դերերով: Այդպես սովորողները ավելի լավ են տեսնում խնդիրը, պահանջը և հասկանալի է լինում նրանց համար լուծումը:

Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում 

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ

Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին

Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ

Ընթերցանության հավելյալ նյութեր՝

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

Շատ հետաքրքիր ու արդյունավետ վերապատրաստման շաբաթ ունեցանք: Հոգեբանությունը միշտ ինձ հետաքրքրել է, երբեմն անդրադարձել եմ: Վերապատրաստման ընթացթում մանրամասն ծանոթացանք տարիքային հոգեբանությանը, հետաքրքիր քննարկումներ ունեցանք: Շնորհակալություն