Ուս. նախագիծ 2018-2019

Նախագիծը նախատեսված  է 4-5-րդ դասարանցիների համար,
2018-2019 ուսումնական տարի,
սեպտեմբերի 3-7
նախագծերի մեկնարկ կրթահամալիրում:Սեպտեմբերի 4
Ծանոթություն:
Մաթեմատիկայի բլոգի ներկայացում:
Մաթեմատիկայի ընտրությամբ խմբի ներկայացում:

Տեխնիկական մասի ապահովում (լեզուների տեղադրում գործիքների վրա)

Սեպտեմբերի 5.
Բլոգների թարմացում, մաթեմատիկայի առանձին բաժնի բացում, մաթեմատիկայի գրադարանի տեղադրում:

Սեպտեմբերի 6.
Մաթ. նախագծերի ներկայացում,մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի ներկայացում:

Սեպտեմբերի 7, 8:
Ամառային առաջադրանքների քննարկում, ամփոփում:

Նախագծի վերնագիրը`
Բնական թվեր, կրկնողություն:
Նախագծի նպատակը:
Նախագծի ուսուցման նպատակներն են.
  Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանականմտածողությունթվաբանական գիտելիքներ և մեթոդներ, բանավոր հաշվելու, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ:
 Դիտարկելուկռահելու, հետազոտելու, եզրակացություններ անելու կարողություններ,  որոշումներ կայացնելուխմբում աշխատելու կարողություններհիշողությունաշխատասիրությունհանդուրժողականություննպատակասլացությունհամբերություն սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ,  ձևավորել նաև  ինքնուրույն աշխատելուհամաձայնության գալու կուլտուրա: Նաև այն, որ նոր սեբաստացիները ինտեգրվեն ուսումնական գործընթացին:

Արդյունքին հասնելու ներկայացվող պահանջները:
Անխափան ինտերնետ, սովորողի անհատական գործիքի ապահովում,  սովորաղի բլոգ, որում առկա է մաթեմատիկա բաժինը, կա համապատասխան գրականություն:
Նախագծի խնդիրներ, արդյունքին հասնելու դժվարություն
Ուսուցիչը լավ գիտի, որ դասարանում կան և´մաթեմատիկաառարկայով հետաքրքրված երեխաներն են և´ այնպիսիները, որոնք թեկուզև սովորում են, բայց հատուկ ջանքեր չեն ցուցաբերում մաթեմատիկական այս կամ այն խնդրի լուծման, ինչպես նաև բերված լուծումը լիարժեք հասկանալուն:Դրանք մաթեմատիկայից թույլ, կամ տարբեր պատճառներով ետ մնացող (գիտելիքների բացթողումունեցող) սովորողներն են, ուստի դժվարություն է առաջանում ներգրավել  բոլոր երեխաներին, բոլորի մոտ սեր առաջացնել դեպի մաթեմատիկա դեպի բանավոր հաշիվ:
Նախագիծի կատարումը վերահսկելու համար նախատեսված ժամանակացույց,   միջանկյալ արդյունքներով:
Նախագիծը երկամսյա է, արդյունքները պարբերաբար կհրապարակվեն սովորողի և մաթեմատիկայի բլոգներում, առավել հետաքրքիր
խնդիրները` Արևելյան  դպրոցի ենթակայքում:
Նախագծի արդյունքի ներկայացում:
Նախագծի արդյունքում  կունենանք առաջադրանքների փաթեթ բնական թվերի վերաբերյալ, որը կազմված կլինի տեսական, գործնական մասերից, հետազոտման կարիք ունեցող խնդիրներից:
Աշխատանքի գնահատում:
Աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով, բլոգում թողարկած աշխատանքների  արդյունքի հիման վրա, ենթակայք տարած նյութի հիման վրա, և թե  ինչպես   բանավոր կներակայցնի սովորողը  իր ուսումնական նյութը :
Գրականություն:
2016-2017թմաթ ուսումնական առաջադրանքների փաթեթը որպես ուղեցույց:
Նահապետյան Մաթեմատիկա-5
Մկրտչյան  Մաթեմատիկա-4
Մաթ. ֆլեշմոբի ուղեցույց /նախորդ տարիների առաջադրանքների փաթեթ/:
Ուսումնական կայքեր: