21.05.2019
Շարունակում եք դպրոցում հանձնարարված առաջադրանքների փաթեթի վարժությունները, որը ուղարկել եմ ձեր էլեկտրոնային հասցեներին:
15.05.2019
Որպես ինքնուրույն աշխատանք լուծել հետյալ խնդիրները: Տեղեկացնեմ, որ դասարանում կատարել ենք գիելիքների ստուգման թեստ, իսկ հարցերը կպարզաբանենք մեր վաղվա դասին:
- Աննան 24 տետրի համար վճարեց 200 դրամ ավելի, քան Աշոտը 20 տետրի համար։ Նարեն 15 տետերի համար որքա՞ն վճարեց։
- Հավասարակողմ եռանկյան պարագիծը 150 դմ է։ Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է այդ եռանկյան կողմին։
- Ուշադիր նայիր և գտիր, թե որոնք են հաջորդ թվերը
1, 2, 2, 3, 3, 3, ?, …
08.05.2019
Ստուգման թեստ թեստ
- Վեց հազար հինգ հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
- միավորների 2) տասնավորների 3)հարյուրավորների 4) հազարավորների 5) ոչ մի կարգում:
- Նշիր ամենափոքր եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
- 100 2) 101 3) 123 4) 102 5) 110
- Նվազելին մեծացրել են 10-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
- կմեծանա 10-ով 2) կփոքրանա 10-ով 3) կմեծանա 10-ով 4) կփոքրանա 10-ով 5) կմնա նույնը:
- Մայրիկը գնեց 20 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
1) 4 2) 6 3) 8 4) 10 4) 12:
- Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով
- 8356, 20001, 8999, 5790
- 4567, 4570, 5678, 999
- 4378, 4387, 4389, 4379
- 9830, 9849, 9856, 9870
- 10008, 6789, 1106, 587:
- 75-թվի մասը կլինի
- 51 2) 125 3) 13 4) 45 5) 35:
- ժամը րոպեներով արտահայտած կլինի
- 35 2) 45 3) 72 4) 65 5) 50:
- 8տ 4ց 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
- 8460 2) 84 3) 8406 4) 8046
- Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
1)40 սմ 2) 280 սմ 3) 34 սմ 4) 68 սմ
10.Դասը սկսվեց 12: 55 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:
- Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:
- 420-ին գումարիր 15 և 8 թվերի արտադրյալը:
- Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 400 գ ներկ: 8 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:
- Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:
- Ուղղանկյան մի կողմի երկարությունը 16սմ է, իսկ մյուս կողմինը՝ 14: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:
- Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Արմենին պետք է եղավ 5 րոպե 25 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 35 վայրկյան ավելի ծախսեց: Արմենին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար:
07.05.2019
Համեմատել կոտորակները:
1/6 և 1/5
6/7 և 7/15
14/3 և 9/14
78/96 և 96/14
Կոտորակները դասավորել աճման կարգով:
1/8,1/45, 2/3, 1/25, 1/5, 2/41,2/5
A և B քաղաքներից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Որքա՞ն է A և B քաղաքների միջև հեռավորությունը, եթե առաջին մեքենայի արագությունը 45 կմ ժ էր, իսկ երկրորդ մեքենայի արագությունը մեծ էր առաջին մեքենայի արագությունից 15 կմ/ժ-ով:
Ինքնաստուգման արդյունքներ
06.05.201
Այսօր քննարկեցինք կատարված ինքաստուգումը, որի նմանատիպն էլ հենց հունսիսի 5-ին կլինի, որպես գիտելիքների ստուգման թեստ:
Քանի մետր լինի 3/5 կմ-ը:
Քառակուսու կողմը 12 սմ է: Որքա՞ն է նրա պարագիծը և մակերեսը:
Հաշվել՝
756 x 92 -18040 : (2202 — 2114)=
Այգին ունի 1500 մ քառակուսի մակերես: Խնձորենիները զբաղեցնում են այգում 3/5 մասը, իսկ մնացածը տանձնենիներ են: Որքա՞ ն մակերես են զբաղեցնում տանձենիները:
30.04.2019
Այսօր նույնպես հինգշաբթի օրվա ինքնաստուգման պատրաստություն էր: Չ՛եք մոռանում այդ օր դպրոց գալ լիցքավորված գործիքով կամ գոնե լիցքավորիչով:
29.04.2019
Սիրելի սովորողներ և ծնողներ, պատրաստվում ենք ինքնաստուգման հինգշաբթի օրը և 4-րդ դասարանի ավարտին հունիսի 1-10 կայանալիք պետական ստուգումներին: Առանց տագնապի և անհանգստության ենք պատրաստվում: Որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ աշխատանքները: Այսօր դասարանում կատարել ենք վարժություններ կապված չափման միավորների հետ:
Գործողություները կատարեք հարմար եղականով
Oր. 14 x 25 x 4= 14 x ( 25 x 4 )= 14 x 100 = 14 000
46 x 50 x 2=
28 x 5 x 2 =
37 x 4 x 25 =
Աստղանիշի փոխարեն տեղադրեք այնպիսի թվանշաններ, որպեսզի բազմապատկումը ճիշտ լինի:
1 * 7 x * = 53 *
Հեծանիվի ակի շրջանագիծը 10 ճաղով քանի՞ մասի է բաժանվում:
22.04.2019
Շարունակում ենք պատրաստվել ստուգումներին իսկ այսօր հանձնարարում եմ հետևյալ առաջադրանքները.
Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե նրա լայնությունը 9/2 սմ է, իսկ երկարությունը մեծ է լայնությունից 5 անգամ:
Գտնել քառակուսու կողմի երկարությունը և մակերեսը, եթե պարագիծը 24 սմ է:
Գտնել տրված թվի տրված մասը
28 -ի 1/3 մասը
6-ի 3/4 մասը
25-ի 8/5 մասը
6-ի 3/2 մասը
Հաշվել՝
Թե քանի՞ կգ է 4/5 ցենտները
Թե քանի՞ րոպե է 1/3 ժամը
Թե քանի՞ սմ է 1/4 մետրը
17.04.2019
Արդեն սկսել ենք աշխատանքը 4-րդ դասարանի թեստրերով, որի նպատակը հունիսի 1-10 նախատեսված ստուգումներին պատրաստվելն է: Տանը կատարել հղումով ուղարկած թեստերը, հարցերը հավաքել և վաղը ներկայացնել:
16.04.2019
Դիր փակագիծ այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն
1000-750-250-500=1000
1000-6400 : 32 : 4 = 200
Քառակուսին ակնյունագծերով բաժանվում է չորս հավասար մասերի: Հաշվիր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելուց ստացված չորս մասերից երեքի մակերեսների գումարը:
Պարզիր թե ո՞ր թվերը պետք է լինեն դատարակ վանդակներում և ինքդ նույնպես նմանատիպ խնդիր կազմիր:
15.04.2019
Արտահայտիր նշված միավորներով՝
8 կգ= □ գ
7 կգ 1250 գ= □ գ
600 սմ= □ մ
7 մ 85 սմ= □ սմ
15 ց= □ կգ
2 ց 45 կգ = □ կգ
Կատարաիր մնացորդով բաժանում
27:5=
32: 6 =
56 : 5 =
12 : 5 =
1,2,3,4,5,6,7,8,9,10,15,20,30 թվերից ընտրիր այնպիսի երեք թիվ, որոնց արտադրյալը 30 է: Ընտրիր այդպիսի միքանի եռյակ:
Սիրելի սովորողներ առաջադրանքների պատասխանները գրեք ոչ միայն բլոգում, այլև Word փաստաթղթի մեջ, սարքեք Pdf և ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին:
09.04.2019
08.04.2019
Այսօր սովորողների հետ սովորեցինք թե ինչպես են Word ֆայլի ֆորմատը փոխում և դարձնում pdf:
Որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները՝ անցյալի կրկնության բաժնից:
03.04.2019
02.04.2019
Լրացրու աղյուսակները:
Գտիր նշված թվի մասը:
01.04.2019
Կատարել հետևյալ առաջադրանքները:
- Համեմատիր:
ա) 7/10 տ և 9/10 տ
բ) 9/8 կգ և 9/4 կգ
գ) 9/6 գ և 15/6 գ
դ) 24/3 ժամ և 24/6 ժամ
2.Արտահայտիր նշված միավորներով:
ա) 1/2 ժամ = ? րոպե
բ) 3/6 ժամ = ? րոպե
գ) 2/5 կգ= ? գ
դ) 9/5 ց= ? կգ
ե) 5/7 շաբաթ= ? օր
զ) 1/5 մ= ? սմ
20.03.2019
Համեմատել կոտորակները:
1/2 և 9/2 7/6 և 9/6 24/3 և 27/3 69/87 և 96/87
9/2 և 9/7 8/3 և 8/5 36/7 և 36/9 25/3 և 25/4
Ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով (4800 լ) և այգին ջրելու համար օգտագործվեց նրա 1/6 մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
19.03.2019
Համեմատել կոտորակները.
1/8 և 9/8 9/6 և 6/6 3/4 և 15/4 698/7 և 569/ 7 1/256 և 3/256
Կոտորակները դասավորել աճման կարգով.
1/7, 8/7, 3/7, 69/7, 7/7, 4/7, 14/7, 25/7
Կոտորակները դասավորել նվազման կարգով.
9/75, 8/75, 126/75, 41/75, 1/75, 369/75, 12/75
14.03.2019
13.03.2019
Գրեք 3 այնպիսի կոտորակ, որոնց համարիչը երեք անգամ փոքր լինի հայտրարաից:
12.03.2019
Այսօրվա դասը մասերի համեմատման մասին էր: Որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ առաջադրանքները:
Համեմատել կոտորակները
1/2 և 1/7 1/9 և 1/4 1/12 և 1/120 1/96 և 1/960 1/7 և 1/17
Կոտորսկները դասավորել աճման կարգով
1/89 , 1/7, 1/96, 1/4, 1/63, 1/75, 1/1 , 1/147, 1/220 , 1/875, 1/963, 1/1000
Նապաստակները առաջին օր կերան 50 կգ գազարի 1/5 մասը, իկ երկրորդ օրը մնացած գազարի 1/4 մասը: Քանի՞ կգ գազար կերան յուրաքանչյուր օրը:
11.03.2019
06.03.2019
Այսօր սովորեցինք, թե ինչպես պետք է հաշվել թվի մասը:
Գտնել 24 թվի 1/2 մասը:
Խանութ բերեցին 50 կգ շաքարավազ: Առաջին օրը վաճառեցին շաքարավազի 1/5 մասը: Որքա՞ն շաքարավազ մնաց մյուս օրերին վաճառելու համար:
Հաշվել
142-ի 1/2 մասը
155-ի 1/5 մասը
333-ի 1/3-րդ մասը
1449-ի 1/9-րդ մասը
05.03.2019
Տանը, որպես իքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները:
Կատարիր գործողությունները:
18 լ 80 մլ+10 լ 980 մլ=
24 լ 240 մլ-5 լ 600 մլ=
Երկու հաջորդական թվերի գումարը 243 է, որո՞նք են այդ թվերը:
04.03.2019
Այսօր սկսեցինք ուսումնասիրել նոր ծավալուն թեմա՝ մաս և ամբողջ:
…………………………………….
Պատկերիր 4 սմ և 3 սմ կողմերով ուղղանկյուն և նշիր նրա քառորդ մասը:
…………………………………….
Կարդա մեկնաբանությունները և կատարիր առաջադրանքները:
Արտահայտիր
1 գրամը՝ կիլոգրամով
1 ց-ը տոննայով
1 կգ-ը ցենտներով
1 սմ-ը մետրով
1 դմ-ը մետրերով
……………………………
28.02.2019
Այսօր ուսումնասիրեցինք նոր դաս՝ տարի և տարեթիվ:
Տանը, որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները:
27.02.2019
Շարունակեցինք խնդիրների լուծումը կապված ճանապարհի, ժամանակի և արագության հետ:
Տանը լուծել հետևյալ խնդիրները:
A և B վայրերից իրար ընդհառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Առաջին մեքենայի արագությունը 100 կմ/ժ էր, իսկ երկրորդ մեքենայի արագությունը 85 կմ/ժ: Որքա՞ն էր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը եթե նրանք 3 ժամ հետո հանդիպեցին:
A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու մեքենա: Որքա՞ն էր նրանց միջև եղած հեռավորությունը 4 ժամ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 65 կմ/ժ էր, իսկ մյուսինը 80 կմ/ժ:
26.02.2019
Ճանապարհի, ժամանակի և արագության վերաբերյալ նոր դասը հետաքրքրեց սովորողներին: Սովորեցինք թե ինչպե՞ս են որոշում մեքենայի արագությունը, անցած ճանապարհը և այլն:
Տանը, որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ առաջադրանքները՝
Մեքենան 100 կմ ճանապարհը անցնում է 2 ժամում: Ինչքա՞ն է նրա արագությունը և ինչքա՞ն ժամանակում այն կանցնի 150 կմ ճանապարհը:
Ավտոմեքենայի արագությունը 40 կմ/ժ է: Որքա՞ն ժամանակ է նրան անհրաժեշտ Երևանից-Նոյեմբերյան հասնելու համար, եթե ճանապարհը 200 կմ է: Որքա՞ն վառելիքի գումար կծախսի վարորդը, եթե 1 լ վառելիքը արժի 420 դրամ,և յուրաքանչյուր 100 կմ-ի համար ծախսում է 7 լիտր վառելիք:
Որոշել մոտոցիկլավարի արագությունը եթե նա 400 կմ ճանապարհը անցել է 2 ժամում:
25.02.2019
Որպես ինքնուրույն աշխատանք կատարել :
Քանի՞ միլիլիտր է 1 լ-ը:
Քանի մլ է 5 լ-ը:
Մենք արդեն գիտենք, որ 1 լիտր տարայի մեջ գտնվող մեղրը կշռում է 1 կգ 500 գրամ, իսկ 1 կգ-ի արժեքը 2500 դրամ է: Ըստ այդ հաշվարկների ինչքա՞ն կարժենավ 2 հատ 3 լիտր տարողությամբ տարայով մեղրը:
Հաշվել արտահայտության արժեքները և համեմատել դրանք
14+12×2-24 և 23+14-2
145:5+2×3 և 255:5+23
(478-13):5 և (4589-79) : 10
21.02.2019
Հետևյալ թվերից որո՞նք են բաժանվում 2-ի վրա առանց մնացորդի: 7,87, 79, 80,42,12,78654, 1000001, 12220234
Հետյալ արտահայտություններից, որի արժեքն է 2-ի բազմապատիկ
78+42= 45+11= 698+78= 48+11= 23+785=
Նարեկը, Դավիթ, Ալենը և Արեն որոշում են ընկերներով գնալ գնդակ գնելու: Նարեկի մոտ լինում է 250 դրամ, Դավիթի մոտ 70 դրամով պակաս, իսկ Ալենի մոտ Նարեկի և Դավիթի գումարների կրկնապատիկի չափով: Ինչքա՞ն գումար են նրանք խնդրում Արենից, եթե գնդակն արժի 1200 դրամ:
20.02.2019
Այօր ուսումնասիրեցինք զույգ և կենտ թվերը:
Առանձնացնել զույգ և կենտ թվերը: 4, 7, 96,85,88, 44,23, 10,21, 36, 41,92
Ի՞նչ թիվ պետք է գումարել զույգ թվին, որպեսզի ստանանք կենտ թիվ:
Ի՞նչ թիվ կստացվի, եթե իրար գումարենք երկու զույգ թիվ:
Ի՞նչ թիվ կստացվի, եթե երեք զույգ թիվ իրար գումարենք:
Երկու այգիներից առաջինում աճում է միայն գազար, իսկ մյուսում և գազար և կաղամբ: Ինչքա՞ն եկամուտ կտա այգիներից յուրաքանչյուրը, եթե առաջին այգուց հավաքավել է 200 կգ գազար, իսկ երկրորդ այգուց 100 կգ գազար 120 կգ կաղամբ: 1 կգ գազարը-150 դրամ է, 1 կգ կաղամբը՝ 80:
Կատարել գործողությունները՝ 15 կգ 150 գ-14 կգ 250 կգ:
19.02.2019
Որպես ինքնուրույն աշխատանք տանը կատարել հետևյալը՝
Գուրգենը 2018. թ ամառային արձակուրդներին այցելեց իր գյուղ պրոֆեսոր Գուրգեն Շիրինյան պապիկի տուն: Այնտեղ նա մնաց այնքան ժամանակ ինչքան հունիս ամսվա ոչ աշխատանքային օրերի քանակների կրկնապատիկն է: Քանի՞ օր մնաց Գուրգենը գյուղում:
Մարին, Մարիամը և Անգելինան գնացին հագուստի խանութ: Գնեցին երեք գույնի զգեստներ՝ կարմիր, կանաչ և կապույտ: Մարիի զգեստը կանաչ էր, Մարիամի զգեստը ոչ կանաչ էր, ոչ կապույտ: Ի՞նչ գույնի էր Մարիամի զգեստը:
Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 8 սմ է, իսկ լայնությունը 2 անգամ փոքր է երկարությունից:
Կատարել մնացորդով բաժանում:
125:6= 289:78= 65: 6= 96:7=
18.02.2019
Մաթեմատիկայի այսօրվա դասի ժամանակ լուծեցինք միքանի խնդիրներ: Տան համար նույնպես հանձնարարում եմ հետևյալ խնդիրները, որոնց նմանները լուծել ենք դասարանում:
Երկու թվերից մեկը 75 է, մյուսը դրանից փոքր է 5 անգամ: Այդ թվերի գումարը քանի անգամ է մեծ փոքր թվից:
Ունենք երկու թիվ, որոնց գումարը 25: Գտնել այդ թվերի արտադրյալը, եթե մի թիվը 5-ն է:
Ուղղանկայն լայնությունը 4 սմ է, պարագիծը 24: Գտնել ուղղանկյան մակերեսը:
13.02.2019
10-ի, 100-ի և 1000-ի բաժանելիության հայտանիշները:
Հիշում ենք, որ 10-ի վրա առանց մնացորդի բաժանվում են այն թվերը, որոնց վերջին թվանշանը 0 է:
100-ի վրա առանց մնացորդի բաժանվում են այն թվերը, որոնց վերջին թվանշանները 2 հատ 0 է:
1000-ի վրա առանց մնացորդի բաժանվում են այն թվերը, որոնց վերջին 3 թվանշանը 0 է:
Տանը, որպես ինքնուրույն աշխատանք, կատարել հետևյալ առաջադրանքները:
Հետևյալ թվերից որոնք են բաժանվում 10-ի, որոնք 100-ի և որոնք 1000-ի վրա և ինչու՞:
20, 120, 8900, 45000, 7840, 5600, 23310, 4700, 8500, 365000, 14780, 96300, 45879000, 369700
Ինչ թվանշանով կվերջանա այն թիվը, որը պետք է գումարվի 78943 թվին, որպեսզի այն առանց մնացորդի բաժանվի 1000-ի:
Տրնդեզի ժամանակ կրակի շուրջ երկու շրջանով պարում էին սովորողները: Կրակին ավելի մոտ շրջանում պարում էր 8 սովորող, իսկ մյուս շրջանում այնքան սովորող, որքան փոքր շրջանի սովորողների թվից փոքր թվերի շարքում կենտ թվերի գումարն է:
12.02.2019
Կատարել առաջադրանքները:
Քանի՞ բաժանարար ունի 8 թիվը և որոնք են դրանք:
Խանութ բերեցին 10 տակառ կաթ, և յուրաքանչյու տակառի կաթը վաճառվեց 1 լիտրը 250 դրամ: Ինչքան եկամուտ ունեցավ խանութը, եթե այն գնել էր 200 դրամով, իսկ յուրաքանչյուր տակառում կար 20 լիտր:
Հաշվել արտահայտության արժեքը:
Սովորողները պետք է Գյումրի մեկնեին առավոտյան ժամը 9:30-ին, սակայն 37 րոպե ուշ դուրս եկան: Քանիսի՞ն ժամանեցին Գյումրի, եթե նախատեսված էր ժամանել 11:30-ին:
11.02.2019
Նոր դասի թեման բազմապատկը և բաժանարարն էր, որի հետ կապված էլ խնդիրներ լուծեցինք:
Որպես ինքնուրույն աշխատանք տանը կատարել:
Տրված թվերից որո՞նք են 8-ի բազմապատիկ և ինչու՞:
9, 16, 24, 28, 36, 40, 54, 64, 72, 80, 88
Տրված թվերից որո՞նք են 64-ի բաժանարար և ինչու՞:
2, 4, 5, 6, 7, 8, 9, 14, 12, 15, 24, 16, 24, 32, 64
Հաշվել արտահայտության արժեքը՝
320000:(3012+ 6988) + (4580 — 3012) =
07.02.2019
Այսօր շարունակեցիքն նախորդ դասի և անցածի վերաբերյալ խնդիրների լուծումը, տանը կատարել հետևյալ առաջադրանքները:
Կատարել մնացորդով և առանց մնացորդի բաժանում:
1478:10 = 98:35= 124700:1000= 369:54=
Լուծիր խնդիրը:
Արմենը ունի 1490 դրամ և ցանկանում է գնել գրիչներ, որոնց 2 հատը 90 դրամ է: Ամենաշատը քանի՞ գրիչ կարող է նալ նա և ինչքան գումար կմնա իր մոտ:
Ինչքան դրամ է պետք Տիգրանին ևս 7 պաղպաղակ գնելու համար, եթե իր մոտ կա 580 դրամ, պաղպաղակի մեկ հատը արժի 150 դրամ:
06.02.2019
Այսօրվա դասը վերաբերվում էր թե ինչպես են թվերը բաժանվում 10-ի, 100-ի և 1000-ի մնացորդով և առանց մնացորդի: Կատարել հետևյալ առաջադրանքները:
Կատարել մնացորդով և առանց մնացորդի բաժանում:
14789:1000= 478800000: 10000000= 3650:10= 3659100000:10000=
Կատարել բաժանում և արդյունքը ստուգել
45800:1000= 65100:1000= 9610:100= 3654:1000=
05.02.2019
Դասի սկսվելուն պես ամփոփեցինք անցած դասը, ստուգեցինք ստացված գիտելիքները, պատասխանեցինք անհասկանալի հարցերին: Այս ամենից հետո դասը շարունակեցինք խնդիրների լուծումվ: Որպես տնային ինքնուրույն աշխատանք հանձնարարում եմ հետևյալ առաջադրանքները:
Կատարել մնացորդով բաժանում
178:5= 487:34= 54:9= 129:6=
Գտնել B-ի արժեքը, եթե A=10
700=B x A+0
0=B x 4-24 x A
6x A=B x 2 — 40
Լրացրու դատարկ վանդակները: Յուրաքանչյուր ստորին 2 կողք կողքի վանդակների գումարը հավասար է վերևում գրված վանդակի թվին:
04.02.2019
Սկսեցինք նոր ուսումնական երրորդ շրջանը: Այսօր առաջին դասին ուսումնասիրեցինք մնացորդով բաժանումը, բերեցինք բազմաթիվ օրինակներ և կատարեցինք գրավոր աշխատանք բլոգներում: Որպես տնային հանձնարարություն կատարել հետևյալ վարժությունները:
Կատարել մնացորդով բաժանում:
15:4= 87:9= 54:5= 8:6= 26:5= 41:6=
478:87= 967:24= 154:15= 987:24=
Կատարեք գործողությունները՝ 14 կմ 789 մ — 13 կմ 897 մ =
4 կգ 890 գ- 4 2 կգ 350 գ=
47 տ 8 ց — 46 տ =
1 շաբաթ 14 օր- 2 շաբաթ 3 օր=
11.12.2018
Որպես ինքնուրույն աշխատանք տանը պատրաստվել վաղվա գրավոր աշխատանքին: Պարտադիր ձեր հետ ունենալ անհատական գործիք: Լինելու է 10 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր: Տանը պատրաստվեք, կրկնեք անցած թեմաները:
10.12.2018
Թվերը գրի առնել հռոմեական թվերի տեսքով:
9, 24, 78,142, 674,984, 1211
Երկու ընկեր գնացին խանութ և գնեցին մեկը 14 հատ կոնֆետ, մյուսը՝ 18, այնուհետև այն հավասարապես բաժանեցին 4 ընկերներով: Յուրաքանաչյուրին քանի՞ կոնֆետ հասավ, եթե պարզվում է, որ երկու ընկերները միչև կոնֆետները բաժանելը կերել էին 4 հատը:
Ավտոմեքենան A քաղաքից ժամը 8:00-ին դուրս եկավ և 14:00-ին հասավ B քաղաք: Քանի՞ ժամ նա վարեց մեքենան, եթե ընթացքում 90 րոպե կանգառ է կատարել:
06.11.2018
Շարունակեցինք վարժությունների կատարումը՝ օգտվեով թվաբանական գործողությունների փոխադարաձ կապի հատկությունից: Որպես տնային հանձնարարություն կատարել հետևյալ վարժությունները:
Գտիր անհայտ բաղադրիչը և սոտւսիր հաշվիչով:
ա) 17899=789+a բ) 984:a=41 գ) 87xa=4698 դ) 142-a=78
Ուղղանկայն պարագիծը 24 մմ է: Գտնել լայնությունը, եթե հայտնի է, որ երկարությունը 2 մմ-ով մեծ է լայնությունից:
Ինչքա՞ն աշխատավարձ ստացավ բանվորը 1 ամսվա (30 օր) աշխատանքի համար, եթե օրական վճարվել է 5000 դրամ և 4 օր չի գնացել աշխատանքի:
05.12.2018
Կապը թվաբանական գործողությունների միջև դասի ուսումնասիրության շնորհիվ սովորղները համոզվեցին, որ նույն կարգի գործողությունների միջև գոյություն ունի փոխադարձ կապ և համոզվեցին այդ ամենի մեջ կատարելով ստուգում:
Որպես ինքնութրույն աշխատանք հանձնարարոյմ եմ կատարել հետևյալ վարժությունները:
Կատարել գումարում և պատասխանը ստուգել հանումով:
84+40=a-40 94+54=a-54
Կատարել բազմապատկում և պատասխանը ստուգել բաժանումով:
63x 27= a :27 84 x 3= a :3
Կատարել բաժանում և պատասխանը ստուգել բազմապատկումով
984:8=ax 8 560:20=ax20
Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր գումարումով
52×2= 98×3=
Ուղղանկյան պարագիծը 300 մմ է: Հաշվիր նրա լայնությունը գիտենալով, որ նրա երկարությունը 85 մմ է:
04.12.2018
Որպես ինքնուրույն աշխատանք հանձնարարում եմ լուծել հետևյալ խնդիրները և կատարել վարժությունները:
Գտնել արտահայտության արժեքը՝ 248+78:2=
Գտնել անհայտ բաժանարարը 996: a =3
Գտնել անհայտ բաժանելին a: 48=78
Խանութ բերեցին 48 կգ մսամթերք և չորս օրում վաճառեցին: Որքա՞ն վաճառեց յուրաքանչյուր օրը:
Թվով 120 երեխա ուրբաթ համերգին հագել էին երեք գույնի վերնաշապիկ՝ կարմիր, սպիտակ և դեղին: Քանի հոգի էր հագել կարմիր վերնաշապիկ, եթե 50-ը հագել էր սպիտակ, իսկ սպիտակ հագածներից 20-ով ավելի երեխա՝ դեղին վերնաշապիկ:
03.12.2018
Ձմռան առաջին դասը անցակացրեցինք այսօր և լուծեցինք վարժություններ, որոնք պահանջում էին հաշվել արտահայտությունների արժեքը տրված տառերի փոխարեն տեղադրելով նրանց արժեքները: Տանը որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալը:
Հաշվել արտահայտությունների արժեքները:
a=400, b= 50, c=230
ա) a-b-c բ) (a-b)+c գ) c+(a:b)= դ) b x c+a
Լուծել խնդիրը:
1 կգ կարտոֆիլը արժե 200 դրամ է: 84 կգ կարտոֆիլ գնելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ և որքան արկղ, եթե 1 արկղում տեղավորվում է 6 կգ կարտոֆիլ:
Ձմեռ պապը Արևելյան դպրոցի երեխաներից յուրաքանչյուրի համար բերեց մեկական նվեր: Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ ձմեռ պապին, որպեսզի 200 երեխայի համար նվեր պատրաստի, եթե 1 նվերի արժեքը 550 դրամ է:
Ձմեռ պապը Լապլանդիայից Երևան հասնելու համար դուրս եկավ դեկտեմբերի 26-ին ժամը 08:00-ին և Երևան հասավ դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ին: Որքա՞ն ժամանակ նա անցկացրեց ճանապարհին:
29. 11. 2018
Որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետյալ վարժությունները և լուծել խնդիրները: Նաև կատարել այս ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբը:
Գտնել անհայտ բաժանելին:
2352:x=98 4959: x =57 x:3=21 144:4=x
Երկու թվերի քանորդը 54 է, բաժանարարը 378: Կազմեք հավասարումը և գտեք բաժանելին:
Երկու թվերի արտադրյալը 180 է, արտադրիչներից մեկը 4: Գտեք մյուս արտադրիչը:
28.11.2018
Որպես տնային հանձնարարություն կատարել հետևյալ վարժությունները:
Կատարիր գործողությունները: ա) 47 տ- 485 կգ բ) 74 մ-24 դմ 5 սմ= գ) 34 oր-16 ժ= դ) 123 oր- 1 շաբաթ 5 օր=
27.11.2018
Շարունակցեինք նախորդ ժամին կիսատ թողած վարժությունների և խնդիրների լուծումը կապված անհայտ արտադրիչի գտնելու հետ: Ինքնուրույն աշխատանքի համար հանձնարարում եմ հեևյալ վարժությունները:
Գտնել անհայտ արտադրիչը:
ա) 148:2=b x 2 բ) 36 x 4 = b x 12 գ) 250:50 = b : 150
Հաշվել արտահայտության արժեքը՝
(245 – 47) x ( 44- 27):6=
26.11.2018
Թե ինչպես պետք է գտնենք անհայտ բաժանելին այդ մասին խոսեցինք այսօր: Կատարեցինք վարժություններ դասի վերաբերյալ, իսկ տանը որպես ինքնութրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները:
ա) * x 4 = 64, բ)*- 486=786 գ) 999: *= 3 դ) 478 x *= 11472
Գրել արտահայտության տեսքով և լուծել:
ա) Արտադրիչներից մեկը 20 է արտադրյալը 480: Գտնել մյուս արտադրիչը:
բ) Նվազելին 4795 է տարբերությունը 47: Գտնել հանելին:
20.11.2018
Նոր սուսումնասիրվող թեման անհայտ արտադրիչի գնտելու մասին էր, որի վերաբերյալ էլ հենց կատարեցինք վարժությունները, տանոր որպես ինքնուրույն աշխատանք կատարել գրքից հետևկալ համարի վարժությունները:
347 գ, 348 բ, 349 բ
10.09.2018
Այսօր դասարանում անցանք արտահայտության արժեքը հաշվելու ժամանակ կատարվող գործողությունների կարգի մասին, թե ինչ հերթականությամբ պետք է կատարել +,-, . , :, գործողությունները: Նորից ուշադիր ընթերցել դասը և պատասխանել հարցերին: Տանը ուսումնասիրել երկարության չափման միավորները: Գրավոր պատասխանել հարցերին:
Ո՞ր գործողություններն են նույն կարգի գործողություններ:
Գործողոթյունների ո՞ր զույգն է ավելի բարձր դիրք զբաղեցնում:
Գրքից կատարել 47 համարի բ-ի երկրորդը և երրորդը, 48-ի ա, դ: 49 ա: Վարժությունները կատարելու համար անպայման այն արտագրել:
11.09.2018
Այսօր դասարանում վերհիշեցինք երկարության չափման միավորները, կատարեցինք բանավոր և գրավոր վարժություններ:
Տանը կատարել գրքից հետևյալ վարժությւոնները՝ 48 բ, դ, 49 ա և 54: Պահանջը անպայման արտագրել:
12.09.2018
Այսօր դպրոցում անցանք տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտությունների մասին նոր դաս: Երեխաներին բացատրվեց թե ինչ կարգի գործողություններ կան մաթեմատիկայում և որոնք են ավելի բարձր կարգի:
Տանը կատարել գրքից 60 բ, 61 բ, 63 բ: 81 ա, գ:
13.09.2018
Շարունակեցինք տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտությունների վերաբերյալ խնդիրների և վարժությունների կատարումը: Որպես տնային հանձնարարություն գրքից կատարել 61 բ, 62 բ, 63 բ,66 բ, 75 ա:
17.09.2018
Այսօր սովորեցինք, որ արտահայտության արժեքը հաշվելիս, եթե նրանում փակագիծ է պարունակում, պետք է և պարտավոր ենք նախ հաշվել փակագծի մեջ եղած գործողությունները՝ ըստ հերթականության: Հիշելով, որ բազմապատկումը և բաժանումը նույն կարգի գործողություններ են ինչպես գումարումը և հանումը, սակայն ավելի բարձր դիրք են գրավում: Տանը այն մարդիկ, ովքեր ընտրել են տնային հանձնարարությունը, կատարում են համար 79-ի բ, և 80 բ, գ:
18.09.2018
Շարունակեցինք նախորդ դասի վարժությունների և խնդիրների լուծումը: Տանը այն մադրիկ, ովքեր ընտրել են տնային աշխատանքը, որպես լրացուցիչ կրթություն կատարել՝ համար 82-ի բ, 83-ի բ և լրացուցիչ 84-ի գ:
19.09.2018
Այսօր սովորեցինք գումարման տեղափոխաքկան հատկությունը, առ այն, որ գումարելիների տեղափոխությւոնից գումարը չի փոխվում և կատարեցիքնք վարժությւոնները: Տանը կատարել՝ գրքից համար 94 բ, 95 բ, 96 բ:
22.09.2018
Սիրելի երեխաներ որպես տնային հանձնարարություն կատարել 96 բ, 97 բ, 98 բ:
24.09.2018
Այսօր անցանք բազմապատկման տեղափոխական հատկության մասին պատմող դաս: Դասարանում վարժությունների օգնությամբ ամրապնդեցինք դասաը իսկ տանը կատարել 111 բ և 112 բ:
25.09.2018
Այսօր շարունակեցինք վարժությունների կատարումը դասասենյակում իսկ տան համար կատարել գրքից հետևյալ համարի վարժությունները՝ 113 բ, 114 ա:
26.09.2018
Շարունակեցինք խնդիրների լուծումը տանը կատարել 115 բ, գ 116 բ, 118 լրացուցիչ:
27.09.2018
Շարունակեցինք վարժությունների և խնդիրների կատարումը: Տանը լուծել այս խնդիրը՝
01.10.2018
Այսօր նոր դաս անցանք, որը թվերի համեմատության մասին էր, այն թվերի որոնք ունեն նույն կամ տարբեր քանակների թվանշաններ: Դպրոցում կատարեցինք հարցերի և խնդիրների մի մասը իսկ տան համար հանձնարարում եմ 147բ, 148բ, 149 բ:
02.10.2018
Դասարանում շարունակեցինք լուծել նախորդ դասի հետ կապված խնդիրները և վարժությունները: Տանը հանձնարարում եմ կատարել ՝ 152 բ:
Թխվածքի 1 կտորը արժի 250 դրամ, իսկ կոնֆետի 1 հատը 50 դրամ: Արան և Արմենը, ունենալով 630 դրամ, ամենաշատը քանի՞ թխվածք և կոնֆետ կարող են գնել:
03.10.2018
Տնային հանձնարարություններն են 158 բ, 159 բ և
Հաշվել ABFE և EFCD ուղղանկյունների մակերեսը և պարագիծը:
04.10.2018
Այսօր նոր դաս անցանք որը գումարման տեղափոխական օրենքի մասին էր: Կատարեցինք վարժություններ և խնդիրներ: Տանը լուծել 162 բ, 163 բ, 164 բ:
08.10.2018
Այսօր լուծեցինք խնդիրներ մակերեսի վերաբերյալ: Սովորեցինք նմանատիպ խնդիրների լուծման ալգորիթմը: Ամրապնդելու համար որպես տնային հանձնարարություն կատարել 167 բ, 168 բ:
09.10.2018
Որպես ինքնուրույն աշխատանք կատարել 171 բ, 175 ա և 177-ը բանավոր:
10.10.2018
Այսօր նոր դաս անցանք, որը բազմապատկման զուգորդական հատկության մասին էր, իսկ հետո վարժությունների միջոցով ամրապնդեցինք դասը: Տանը որպես ինքնուրույն աշխատանք կատարել 180 բ, 181 բ:
15.10.2018
Որպես ինքնուրույն աշխատանք տանը կատարել 182 բ և այս խնդիրը
Դպրոցում սովորում է 560 աշակերտ: Աղջիկները 12-ով քիչ են տղաներից: Քանի՞ աղջիկ է սովորում այդ դպրոցում:
16.10.2018
Դասարանում լուծեցինք խնդիրներ, որոնց նմանատիպերը կհանձնարարեմ տանը, որպես ինքնուրույն աշխատանք: Խնդիրների լուծման ընթացքում մեծ ուշադրություն դարձրեցինք նրանց համառոտագրման, լուծման ալգորիթմի վրա:
Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը 60: Գտնել այդ թվերը:
Դասագրքից 189:
17.10.2018
Ինքնուրույն աշխատանք
- 2 պարկերից առաջինում կար 36 կգ ալյուր: Երբ վաճառողը այդ պարկից 6 կգ այլուր լցրեց երկրորդ պարկի մեջ, ապա պարկերում ալյուրների քանակաները հավասարվեցին: Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում:
- Լրացրու աղյուսակը
a | 2044 | 64080 |
b | 7 | 80 |
A x b-a:b |
3.
18.10.2018
Նոր դասը գումարման հատկությունների համատեղ կիրառման մասին էր, որի վերաբերյալ կատարեցինք նաև վարժություններ: Տանը շարունակել վարժությունների լուծումը և կատարել 197բ,դ, 199բ:
Օգտվելով խնդրի տվյալներից հաշվել AC, AD և BE հատվածների երկարությունը:
22.10.2018
Կատարել վարժությունները:
Գրել արտահայտությունը և հաշվել արժեքը:
3402 և 1713 տարբերությունը փոքրացրու 3 անգամ:
45720 և 30 վթերի քանորդը մեծացրու 6247-ով:
Լուծիր խնդիրը՝ 440 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռն ունի երեք սրահ: Երկրորդ սրահի նստատեղերը 30-ով ավելի են առաջին սրահի նստատեղերից, իսկ երրորդ սրահի նստատեղերը 8-ով ավելի են առաջին սրահի նստատեղերից: Որքա՞ն նստատեղ կա յուրաքանչյուր սրահում:
Խնդիրը համառոտագրել, և մանրամասն գրել լուծման ընթացքը:
23.10.2018
Նոր դաս ուսումնասիրեցինք, որը բազմապատկման հատկությունների համատեղ կիրառման մասին էր: Մասնավորպաես այն մասին, որ եթե արտադրյալ, որի արտադրիչները տեղերը փոխելու եղանակով այն ավելի հեշտ կարող ենք հաշվել, ապա պետք է փոխենք:
Տանը որպես ինքնուրույն աշխատանք լուծել հետևյալ վարժությունները՝
Հաշվիր, օգտվելով բազմապատկման հատկություններից
6x30x5
3x70x10x2
6x6x6x5x5x5
8x8x8x0x9x9x9
4x5x10x2
6x10x5x8
Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=5
20 x (a x 63)
200 x (17 x a)
24.10.2018
Շարունակեցինք վարժությունների լուծումը նախորդ ժամին ուսումնասիրած դասի վերաբերյալ: Որպես տնային հանձնարարություն լուծել հետյալ խնդիրները, մանրամասն համառոտագրելով և լուծման քայլերի հերթականությունը պահելով:
Երկու տարաներում միասին կա 50 լիտր ջուր: Երբ առաջին տարային ավելացրեցին 6 լիտր ջուր երկու տարաներում ջրի քանակները հավասարվեցին: Սկզբում քանի՞ լիտր ջուր կար յուրաքանչյուր տարայում:
Քանի տարեկան է երեխան, եթե նա հայրիկից, ով 40 տարեկան է փոքր է 4 անգամ: Քանի՞ տարի հետո երեան կլինի 20 տարեկան և այդ ժամանակ հայրը քանի՞ տարեկան կլինի: Պատասխանը հստակ գրված լինի:
05.11.2018
Ինչպես գիտենք այս շաբաթ նախագծային շաբաթ է: Մենք դասաժամին պատրաստվեցինք մեր մաեթեմատիկական չափումներ և հաշվարկ նախագծին, կատարեցինք նախապատրաստական աշխատանք և լուծեցինք մակերեսի հետ կապված խնդիրներ:
Տանը որպես ինքնուրույն աշխատանք լուծել հետևյալ խնդիրները:
Գտնել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 8 է իսկ լայնությունը 3-ով փոքր է երկարությունից:
Հաշվել ուղղանկյան մակերեսը նայելով գծագրին
Խնդիրը լուծել երկու եղանակով
06.11.2018
Տանը որպես ինքնութրույն աշխատանք կատարել հետյալ վարժությունները և լուծել այս խնդիրը:
Ինչքա՞ն գումար է պետք տանիքի թիթեղյա ծածկ գնելու համար, եթե յուրաքանչյուր 1 մետր քառակուսու համար անհրաժեշտ է 6000 դրամ, իսկ տանիքը ունի ուղղանկյան տեսք որի երկարությունը 8 մետր է իսկ լայնությունը 6 մետր:
07.11.2018
Դասընթացի ընթացքում ինչպես քննարկեցինք նախագծային շաբաթի հետ կապված հարցեր և մաթեմատիկական նախագծի հետ կապված խնդիրներ լուծեցինք, այնպես էլ խոսեցինք թե ինչպես են բազմանիշ թիվը բազմապատկում եռանիշ թվով:
Տանը, որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները և լուծել հետևյալ խնդիրը:
Հաշվել արտահայտության արժեքը՝ 6706:2= 7700:50= 642×705= 815×7=
1․ Տուփում կան 41 գնդակներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կարմիր գնդակները 20 անգամ ավելի են քան նարնջագույնները։ Քան՞ի կապույտ գնդակ կա տուփում։
2․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացելլ է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։
12.11.2018
Նախագծային շաբաթը ավարտեցինք և այսօրվանից սկսեցինք դասապրոցեսը: Դասարանում խոսեցինք բաժանումը երկնիշ թվի վրա թեմայից կատարեցինք մի շարք վարժություններ իսկ տանը, որպես ինքնութրույն աշխատանք հանձնարարում եմ կատարել հետևյալ վարժությունները:
- Կատարել բաժաում: ա) 8303:3= բ) 75025:25ժ=
- Լրացնել աղյուսակը
- Կատարել բաժանում: ա) 240024:24= բ) 31772:26=
13.11.2018
Որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները և լուծել խնդիրները:
- Գտնել արտահայտության արժեքը՝ 14+8:2-7= 4×5 + 6×8 =
Ուշադիր նայի նկարը և պատասխանի հարցերին:
1.Քանի արշավական է ապրում այս ճամբարում։
2. Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։
3. Ինչո՞վ են եկել։
4. Հեռո՞ւ է արդյոք մոտակա բնակավայրը ճամբարից։
5. Ո՞ր կողմից է փչում քամին՝ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։
6. Օրվա ո՞ր ժամային հատվածն է հիմա։
7. Ո՞ւր էր գնացել Արան։
8. Ո՞վ էր երեկ հերթապահը (տվեք անունը)։
9. Այսօր ո՞ր ամսվա ո՞ր օրն է։
14.11.2018
Բազմապատման ստուգումը բաժանումով թեմայի ուսումնասիրություն էր, որի վերաբերյալ էր հենց առաջադրանքներ լուծեցինք:
Տանը, որպես իքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները՝
Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր բաժանումով
14×7= 85x 6= 3x 71= 8x 412=
Ներկայանել կարգայի գումարելիների գումարի տեսքով՝ 7845, 6945, 1000012
Կենդանաբանական այգի գնալու հաջորդ գիշերը Դավիթը տեսավ 30 երազ։ Դրանցից
17-ում կար կապիկ, 22-ում փիղ, իսկ 3 հատում չկար ոչ՛ կապիկ, ոչ՛ փիղ։ Քանի՞ երազում
կար միայն փիղ։
15.11.2018
Որպես ինքնուրույն աշխատանք կատարել հետևյալ վարժությունները և խնդիրները:
Լրացնել աղյուսակը: ( քայլերի հերթականությունը հստակ գրված լինի)