Մաթ նախագիծեր 2018-2019 թթ.
1.Նախագծի վերնագիր- Չափումներ և հաշվարկ
Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:
Նախագծի նպատակը
Չափումների, գծագրերի, գործնական աշխատանքի օգնությամբ մեծացնել սերը դեպի մաթեմատիկան, զարգացնել երեխայի հաշվողական գիտելիքները, տարածական պատկերացումը:
Արդյունքին հասնելու ներկայացվող պահանջները
Սովորողները փոքրաքանակ խմբերով աշխատում են Արատեսի դպրական կոնտրոնում, կացարաններում: Մասնակից սովորողները սիրում են հողի հետ աշխատել,առաջադրվող աշխատանքը գրված է մատչելի, գործնական մասը համապատասխանում է 4-5-րդ դասարանի սովորողների կարողությանը:
Նախագիծը համագործակցում է
Համագործակցություն բնագետ՝ Իվետա Ջանազյանի, Ճարտարապետ Սլավիկ Մուրադյանի:
Նախագծի խնդիրներ, արդյունքին հասնելու դժվարություն
Աշխատանքային գործիքների ապահովում, Արատես տեղափոխություն:
Նախագիծի կատարումը վերահսկելու համար նախատեսված ժամանակացույց, միջանկյալ արդյունքներով
Նախագիծը երկարաժամկետ է, մեկ ուսումնական տարի, արդյունքները Նոր դպրոցի էջում և նախագծի մասնակիցների բլոգներում կհրապարակվեն երկու շաբաթ ընդմիջումներով:
Նախագծի արդյունքի ներկայացում
2019թ. մայիսյան հավաք
Աշխատանքի գնահատում
Աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով, բլոգում թողարկած աշխատանքների արդյունքի հիման վրա:
Գրականություն 2018-2019թ. մաթ ուսումնական առաջադրանքների փաթեթ:
Աշխատանք հոկտեմբերից
Նախագիծ 2.
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների կազմում, ստուգում, վերլուծություն/սովորողների հետ/
Նախագիծ 3.
Ուսումնական ճամփորդություն