Սիրելի սովորողներ, սկսում ենք հեռավար ուսուցումը: Ուսուցման ընթացքում կտեղադրվի նոր թեման կամ թեմաները և տվյալ շաբաթվա առաջադրանքները, որոնք կատարելուց հետո շաբաթվա վերջում պատասխան նամակով կուղարկեք ինձ, որպեսզի ստուգեմ և տեղադրեմ իմ բլոգում: Անհասկանալի հարցերի դեպքում կարող եք և՛ գրել, և՛ զանգահարել (094-12-06-94): Սիրով կպատասխանեմ:
Թեմա՝ Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը՝ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով
Դիտարկենք 18 և 24 թվերը: Նրանց բաժանարարներն են.
18-ինը՝ 1, 2, 3, 6, 9, 18
24-ինը՝ 1, 2, 3, 4, 6, 8, 12, 24
Այստեղից երևում է, որ նրանց մենամեծ ընդհանուր բաժանարարը՝ 6-ը, նրանց բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալն է.
6 = 2 x 3
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է նրանց բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալին:
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար պետք է.
- Այդ թվերը վերլուծել պարզ արտադրիչների
- Ստացված վերլուծումներում գտնել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչները
- Հաշվել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալը
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար պետք է՝
- Այդ թվերը վերլուծել պարզ արտադրիչների
- Այդ թվերից որևէ մեկի վերլուծումը լրացնել մյուսի այն արտադրիչներով, որոնք չկան առաջին թվի վերլուծման մեջ
- Հաշվել ստացված արտադրյալը
Դիտարկենք 18 և 24 թվերը
18 = 2 x 3 x 3
24 = 2 x 2 x 2 x 3
[18, 24] = 2 x 3 x 3 x 2 x 2 = 72
Իրոք, 72 թիվը բաժանվում է և՛ 18-ի և՛ 24-ի, այսինքն՝ նրանց ընդհանուր բազմապատիկ է:
Առաջադրանքներ
- Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրա բոլոր բաժանարարները.
- 102
- 124
- 327
- 400
- Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
- 18 և 26
- 16 և 36
- 108 և 42
- 44 և 64
- Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.
- 36 և 45
- 16 և 24
- 108 և 42
- 44 և 64
Թեմա՝ Բաղադրյալ թվի վերլուծումը պարզ արտադրիչների
Գտնենք 48 -ի բոլոր բաժանարարները՝ ներկայացնենք այդ թիվը պարզ թվերի արտադրյալի տեսքով: Թիվը պարզ արտադրիչների վերլուծելիս օգտագործում են բաժանելիության հայտանիշները և կիրառում՝ սյունակով գրառում: Բաժանելին գրվում է ուղղահայաց գծից ձախ, բաժանարարը՝ աջ, իսկ քանորդը՝ բաժանարարի տակ:
48|2
24|2
12|2
6|2
3|3
1
Ստանում ենք՝ 48=2⋅2⋅2⋅2⋅3, ընդ որում ստացված բոլոր արտադրիչները՝ 2 -ները և 3-ը պարզ թվեր են:
Թվի ներկայացումը պարզ թվերի արտադրյալի տեսքով կոչվում է թվի վերլուծում պարզ արտադրիչների:
375|3
125|5
25|5
5|5
1
375=3⋅5⋅5⋅5
- Գտե՛ք հետյալ թվերի բոլոր պարզ բաժանարարները
- 12
- 20
- 120
- 139
- Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների.
- 96
- 106
- 100
- 1024
- 704
- 800
- 888
- Աստղանիշի փոխարեն համապատասխան թվանշաններ գրելով՝ ստացե՛ք հավասարություն:
- *10 = 2 x * x 5 x 7
- Մի թվի պարզ բաժանարարներն են 2-ը, 5-ը և 7-ը: Գտե՛ք այդ թիվը, եթե հայտնի է, որ այն 125-ից մեծ չէ:
Թեմա՝ Պարզ և բաղադրյալ թվեր
Այն բնական թիվը, որը ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ:
Օր. 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, …
Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ:
Օր. 4, 6, 8, 9, 10, 12, 14, 15, …
1-ը ո՛չ պարզ թիվ է, ո՛չ էլ բաղադրյալ:
Առաջադրանքներ.
- Առանձնացրեք այն թվերը, որոնք պարզ են:
1, 7, 12, 15,57, 28, 400, 2501, 140, 3372, 10345
- Ստուգե՛ք, որ 240, 292, 6303, 1784, 3378, 10355 թվերը բաղադրյալ են:
- Բաղադրյա՞լ է արդյոք յուրաքանչյուր զույգ թիվ:
- Պա՞րզ է արդյոք յուրաքանչյուր կենտ թիվ:
- Գտե՛ք
- (64, 68)
- (93,36)
- (66,33)
/Հուշում. նշանակում է պետք է գտնեք այս երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը/
- Գտե՛ք
- [6, 8]
- [12, 6]
- [15, 100]
/Հուշում. նշանակում է պետք է գտնեք այս երկու թվերի ամենափոքր ընդհանուր բամապատիկը/
Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ:
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ:
Օր. [6, 8] = 24
Կարդում ենք այսպես՝ 6 և 8 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 24-ն է:
Առաջադրանքներ
- Գտե՛ք 35 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-ից:
- Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
- 24 և 6
- 55 և 15
- 90 և 70
- 132 և 68
- 65 և 39
- 1 և 1000
- Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նրանց արտադարյալն է
- 17, 10, 34
- 20, 39, 42
- 12, 26, 55
- Ունենք 8 սմ 2 մմ և 5 սմ 1 մմ կողմերով ուղղանկյուն և 6 սմ 7 մմ կողմով քառակուսի: Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը:
Թեմա՝ Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար:
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար:
- Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները.
- 14 և 58
- 12 և 32
- 17 և 25
- Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
- 55 և 33
- 64 և 42
- 27 և 45
- Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է.
- 110, 16, 25
- 35, 49, 55
- 32, 81, 108
- Հարթության վրա տարված են երկու ուղիղներ: Քանի՞ հատման կետ կարող են նրանք ունենալ: Իսկ քանի՞ հատման կետ կարող է լինել, եթե տարված լինեն իրար հատող երեք ուղիղներ:
Թեմա՝ Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի
3-ի բաժանման հայտանիշը
Բնական թիվը բաժանվում է 3 —ի այն և միայն այն դեպքում, երբ 3 —ի է բաժանվում նրա կարգային թվանշանների գումարը:
Օրինակ՝71445 թիվը բաժանվում է 3 -ի, քանի որ, նրա թվանշանների 7+1+4+4+5=21 գումարը բաժանվում է 3 -ի:
Բնական թիվը բաժանվում է 9-իմիայն այն դեպքում, երբ 9-ի է բաժանվում նրա կարգային թվանշանների գումարը:
Օրինակ՝ 747 թիվը բաժանվում է 9-ի, քանի որ նրա թվանշանների 7+4+7=18 գումարը բաժանվում է 9-ի:Նման ձևով դիտարկում ենք 3-ի բաժանելիության հարցը:
Եթե առնվազն երկու նիշ ունեցող թվի վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա թիվը բաժանվում է 4-ի:
47396 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ՝ թվի վերջին երկու թվանշանները կազմում են 96 թիվը, որը բաժանվում է 4-ի: Իրոք, եթե թիվը ներկայացնենք 47396=473⋅100+96 տեսքով, ապա կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր գումարելի բաժանվում է 4-ի: Ուրեմն՝ 4-ի բաժանվում է նաև գումարը:
Առաջադրանքներ
- 83, 12, 65, 129, 1025, 8372, 6534, 5355, 893, 91917, 65382, 56574, 63, 25, 567, 828, 15, 32, 100, 14, 124, 266, 348, 5000, 301 թվերից սյունակաձև առանձանցրեք նրանք, որոնք բաժանվում են կամ 3-ի, կամ 9-ի, կամ 4-ի, կամ որ մեկին:
- Երկու զամբյուղներում կա 120 ձու: Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ 5 ձու, ապա երկուզամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն: Քանի՞ ձու կա զամյուղներից յուրաքանչյուրում:
- Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է: Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է: Որքա՞ն ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը և կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18 կմ/ժ:
Թեմա՝ Բաժանելիության հայտանիշներ
Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի
- Կատարե՛ք գործողությունները
(228: 19 + 910) x (728 : 182 + 85) =
(1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =
- Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ:
- Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4 անգամ շատ են սպիտակ վարդերից: Քանի՞ սպիտակ վարդ կա ծաղկեփնջում:
- 14, 520, 147, 185, 210, 589, 25660, 25587, 25470, 2588, 14, 1476, 1745, 120 հետևյալ թվերից առանձնացրեք նրանք որոնք առանց մնացորդի բաժանվում են և՛ 10-իմ, և՛ 5-ի, և՛ 2-ի:
- Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ: Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է:
- Քանի՞ անգամ կփոքրանա խորանարդի ծավալը, եթե նրա կողը փոքրացվի երկու անգամ:
Թեմա՝ Բաժանելիության հայտանիշներ
Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի
- Առանց բաժանում կատարելու գտե՛ք 10, 205, 360, 537, 896, 1259 թվերի 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը:
- Առանց բաժանում կատարելու գտե՛ք 76, 83, 245, 189, 800, 384, 554 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները:
- 4, 59, 28, 896, 562, 10002, 569, 568, 380046, 235, 56689 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ և կենտ թվեր:
- Ձմեռ պապը երեխաներից ամեն մեկին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան կոնֆետ, որքան որ այդ երեխայի տարիքն էր: Քանի՞ կոնֆետ բաժանեց Ձմեռ պապը, եթե այդտեղ կային 9 երեխաներ, որոնցից բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենակրտսերը 6 տարրեկան էր, իսկ ամենաավագը՝ 14:
Թեմա՝ Ծավալ, ուղղանկյունանիստի ծավալСкачать
- Հաշվել խորանարդի ծավալը, եթե բոլոր կողերի երկարությունների գումարը 144 է:
- Առաջին ղղանկյունանիստի ծավալը 80 մ քառակուսի է, իսկ երկրորդ ուղղանկյունանիստի ծավալը 100 մ քառակուսի: Որքա՞նով են նրանց բարձրությունները տարբերվում, եթե ուղղանկյունանիստի հատակի մակերեսը 20 մ քառակուսի է:
- Որքա՞ն է ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի տարբերությունը:
- Հաշվել այն խորանարդի ծավալը, որի կողմը 20 սմ: Ծավալը արտահայտել լիտրերով, հիշելով որ 1000 սմ խոր= 1 լիտր:
- Սովորողները որոշեցին գնալ Ջերմուկ հանգստանալու: Նրանք 100 հոգի էին և պետք է վարձակալեին 18 և 14 տեղանոց ավտոբուսներ: Որից քանի՞ հատ պատվիրեցին, եթե գիտենք որ նրանց ընդհանուր թիվը 6 էր:
Ծավալ, ուղղանկյունանիստի ծավալСкачать
- Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողմերն են՝
- 7 սմ, 11 սմ, 3 սմ
- 2 մ, 5 դմ, 10 սմ
- 4 դմ, 7 դմ, 12 դմ
2. Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի մեծ՝ 17 սմ, 15 սմ, 14 սմ կողմեր ունեցողի՞նը, թե՞ 11 սմ, 23 սմ, 10 սմ:
3. Արտահայտե՛ք խորանարդ դեցիմետրերով.
343000 սմ խոր.
17280000 սմ խոր.
4. Հաշվե՛ք
- 3551 : 67 — 2236 : 43 — 1 : 1
- 5994 : 74 + 10010 : 182 — 87
- 5952 : 93 + 20808 : 18 — 109
5. Գտե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսը (բոլոր նիստերի մակերեսների գումարը), եթե նրա կողմը 5 սմ:
Թեմա՝ Ուղղանկյան մակերեսը
Լրացրե՛ք բաց թողնված բառերը:
Եթե երկու պատկերներ հավասար են, ուրեմն հավասար են նրանց ……. :
Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա երկարության և լայնության գումարի…… :
Ուղղանկայն մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության ……..:
Եթե պատկերը տրոհում են մասերի, ապա այդ պատկերի մակերեսը հավասար է տրոհված մասերի պատկերների մակերեսների ……:
Ինչքա՞ն է այն ուղղանկայն լայնությունը, որի երկարոթյունը 20 է, իսկ մակերեսը հավասար մի քառակուսու մակերեսի, որի կողմը 25 է:
Արտահայտել քառակուսի մետրերով:
14000 քառ. կմ, 4 հեկտար
Թեմա՝ Ուղղանկյան մակերեսըСкачать
- Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 16սմ է, իսկ լայնությունը 4 անգամ փոքր է երկարությունից:
- Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան երկարությունը:
- Ինչքա՞ն է այն հավասարակողմ հնգակյան կողմը, որի պարագիծը հավասար է այն ուղղանկյան մակերեսին, որի երկարությունը 4սմ է, իսկ լայնությունը 10սմ:
- Բերեք շրջանաձև առարկաների օրինակներ։
- Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։
- Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը ։
- Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
- Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
- Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։
- 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
- 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 4սմ և 7սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
- Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ինը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ 3-րդը՝ 2 ընդհանուր կետ։
10․ Գծե՛ք 4սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։
Թեմա՝ Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ
Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ
- Այս ուղղի վրա տրված սկզբնակետերով քանի՞ ճառագայթ
2.Այս ուղղի վրա քանի՞ հատված կա

3.Geogebra ծրագրի օգնությամբ կառուցեք AB հատված և նրա վրա նշե՛ք այնպիսի C կետ, որը AB հատվածը կբաժանի երկու հավասար մասերի:
4.Նույն ծրագրի օգնությամբ կառուցեք ուղղանկյուն 15 և 12 կողմերով և հաշվեք պարագիծն ու մակերեսը:
5.Կառուցեք a ուղիղ և նրա վրա առանձնացրեք AB և KM հավասար հատվածներ:
10.11.2020
10.11.2020 Թեմա՝ Հատված և նրա երկարությունը 1. Գծե՛ք AB հատված և նշե՛ք որևէ 3 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևե 4 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն գտնվում: 2. Գծե՛ք այնպիսի MN և KL հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայմաններին. |MN| = 3 սմ 7 մմ |KL| = 5 սմ 2 մմ 3. Պարզե՛ք, թե ճիշտ է արդյոք անհավասարությունը 564 + 893 > 4808 – 3291 25614 – 586 < 36442 – 4239 18000 – 16297 – 831 > 29077 – 25888 43508-39233 < 56727 + 2035 — 50444 4. Երկու մարդկանց հասակների գումարը 3 մ 50 սմ է: Նրանցից մեկի հասակը մյուսի հասակից մեծ է 10 սմ-ով: Որքա՞ն է նրանիցից յ ուրաքանչյուրի հասակը: 27-30.10.2020 Թեմա՝ Բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
- Կատարե՛ք բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարին բաժանվող թվերի գումարի տեսքով.
- օր. 105 : 5 =100:5+5:5=20+1=21
- 837 : 9 =
- 180 : 15 =
- Կատարե՛ք բաժանում.
- 8610 : 123 =
- 10375 : 83 =
- 95918 : 398 =
- Կատարե՛ք բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարին բաժանվող թվերի գումարի տեսքով.
- 10924 : 18 =
- 81216 : 27 =
- 76342 : 38 =
- 80048 : 16 =
- Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ: Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96 մ է:
Թվային արտահայտություններ
- Հաշվե՛ք թվային արտահայտության արժեքը.
- (379 + 621) : 125 + (94 — 31) x 8 =
- (32 x 5) x 4 + (600 : 100) : 3=
- Կազմե՛ք թվային արտահայտություն և հաշվե՛ք նրա արժեքը. 28 և 81 թվերի արտադրյալը՝ բաժանած 212 և 149 թվերի տարբերությունը
- 112 և 14 թվերի քանորդը՝ բազմապատկած 901 և 876 թվերի տարբերությամբ:
- Առաջադրանքը գրի՛ առեք թվային արտահայտության տեսքով, այնուհետև հաշվե՛ք նրա արժեքը.
- Յոթանասունի և երեսունչորսի տարբերությունը փոքրացնել երեք անգամ
- Քառասունչորսի և տսանմեկի քանորդը մեծացնել հարյուր երեսուներկու անգամ
- Կատարե՛ք մնացորդով բաժանում
- 24 : 15 =
- 38 : 14 =
- 53 : 7 =
- 81 : 30 =
- 93 : 47 =
- Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :
- Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի | 593 | 845 | 7160 | 1372 | |
Բաժանարար | 35 | 64 | 49 | 57 | |
Թվերի քանորդ | 16 | 14 | 50 | ||
Մնացորդ | 13 | 70 | 6 |
Թեմա՝ Բաժանման հատկությունները
- Ունենք 56 թիվը, որը բաժանվում է 14-ի: Համոզվե՛ք, որ 56-ի և 21-ի արտադրյալը ևս բաժանվում է 14-ի:
- Պետք է 48-ի և 25-ի արտադրյալը բաժանել 12-ի: Գտե՛ք քանորդը՝ օգտագործելով բաժանման երկրորդ հատկությունը:
- Կատարե՛ք հաշվումները՝ առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու.
- (48 x 5327) : 16 =
- (10372 x 51) : 17 =
- (2375 x 80) : 40 =
- (4096 x 75) : 25 =
Թեմա՝ Մնացորդով բաժանում
- Կատարե՛ք մնացորդով բաժանում
- 24 : 15 =
- 38 : 14 =
- 53 : 7 =
- 81 : 30 =
- 93 : 47 =
- Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :
- Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի | 593 | 845 | 7160 | 1372 | |
Բաժանարար | 35 | 64 | 49 | 57 | |
Թվերի քանորդ | 16 | 14 | 50 | ||
Մնացորդ | 13 | 70 | 6 |
- Ունենք 56 թիվը, որը բաժանվում է 14-ի: Համոզվե՛ք, որ 56-ի և 21-ի արտադրյալը ևս բաժանվում է 14-ի:
- Պետք է 48-ի և 25-ի արտադրյալը բաժանել 12-ի: Գտե՛ք քանորդը՝ օգտագործելով բաժանման երկրորդ հատկությունը:
- Կատարե՛ք հաշվումները՝ առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու.
- (48 x 5327) : 16 =
- (10372 x 51) : 17 =
- (2375 x 80) : 40 =
- (4096 x 75) : 25 =
Թեմա՝ Բազմապատկման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
- Գտե՛ք արտադրյալը
- 189 x 563 =
- 567 x 1239 =
- 9584 x 657 =
- Բազմապատկե՛ք հետևյալ թվերը.
- 1172 x 9008 =
- 376 x 40503=
- Կատարե՛ք բազմապատկում
- 1024 x 9648=
- 5678 x 1234 =
- 3000 x 1000 =
- Առաջին հացթուխը, 4 ժամ աշխատելով, երկրորդից 20 հացով ավելի թխեց: 1 ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը 1 ժամում թխում է 10 հաց:
Թեմա՝ Բնական թվերի հանումը
- Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված աստղանիշով.
- * + 40 = 57
- 83 + * = 83
- * + 0 = 90
- Գտե՛ք աստղանիշով փոխարինված թիվը.
- * — 305 = 198
- * — 351 = 490
- * — 351 = 784
- Գտե՛ք այն թիվը, որն աստղանիշի տեղում գրելով կստանք հավասարություն
- 174 — * = 100
- 346 — * = 223
- 217 — * = 169
Թեմա՝ Բնական թվերի բաժանումը
- Կատարե՛ք բաժանում:
- 105 : 5 =
- 123 : 1 =
- 1 : 1 =
- Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
- * : 1 = 247
- * : 125 = 5
- * : 71 = 0
- Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
- 24 : * = 4
- 67 : * = 1
- 203 : * = 203
Թեմա՝ Կարգային միավորների բազմապատկումը
- Բազմապատկեք կարգային միավորները
- 100 x 1000000 =
- 1000 x 10 x 1000
- 10 x 100 x 1000 x 10000
- Բազմապատկե՛ք թվերը.
- 3289 x 100000 =
- 1000 x 3807 =
- 370 x 1000000 =
- 4375 x 100 =
- Համեմատե՛ք ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի արտադրյալը ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի արտադրյալի հետ:
- Երկու անոթներում կա 18 լ ջուր: Երբ առաջին անոթից երկրորդի մեջ լցրին 1 լ ջուր, անոթներում եղած ջրի քանակությունները հավասարվեցին: Քանի՞ լիտր ջուր կար ամեն մի անոթում:
Թեմա՝ Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացահայտումը
- Ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով և գումարե՛ք թվերը. ( 349 դ, ե, զ)
- 2372 և 1007
- 5941 և 3028
- 63451 և 22547
- Հաշվե՛ք` օգտագործելով գումարման հաշվեկանոնը. ( 350 դ, ե, զ)
- 93 725 + 698911=
- 65417 + 41136=
- 593795 + 89000397=
- Կատարե՛ք գումարում. ( 351 գ, է, ը, թ )
- 3207 + 8034
- 9999 + 1111
- 23051 + 4158
- 77528 + 19056
Թեմա՝ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
- Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
- 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
- 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
- Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն
- 4 x 3 + 3 x * = 24
- * x 8 + * x 7 = 60
- Սյունեն գրեց մի թիվ և բազմապատկեց այն 7-ով, ապա նույն թիվ բազմապատկեց 10-ով: Արդյունքները գումարելով նա ստացավ 85: Ո՞ր թվերն էր գրել Սյունեն:
09.11.2020
02.10.2020
Թեմա՝ ամփոփում
Հետաքրքիր առաջադրանքներ sovorir.am կայքում
- Տրված թվերը ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով
1456 =
60589 =
2.Փակագծեր պարունակող արտահայտություններ
Հաշվե՛ք արտահայտության արժեքը
25 + (100:10-5) :5 + 12 =
(14:2+2) + (80 — 20) — 6=
3.Գումարման տեղափոխական օրենք
Կատարեք գումարում՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից
47 + 65 + 53 =
122 + 78 + 578=
4.Բազմապատկման տեղափոխական հատկությունը
Կատարե՛ք բազմապատկում՝ օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից
50 x 52 x 20 =
25 x 78 x 4 =
30.09.2020
Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը
Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում
- Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից
Ա. 50 x 42 x 40=
Բ. 40 x 48 x 25=
Գ. 40 x 70 x 50=
- Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50
a x 2 x 90 x b=
- Հաշվիր արտահայտության արժեքը.
Ա) 3265:5+(9324-8872)x7
Բ) 3264 : ( 160 : 20) : 8
- Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:
29.09.2020
Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը
- Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:
12500 + 148+2500+52=
1526+1780+474+220=
- Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:
- Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:
2400 : 40+20 x 5 – 400=0
4500 : 90 – 40 x 7 — 630=0
- Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ:
25.09.2020
Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ
- Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
Ա. 324216- (4300-1200):5
Բ. 2154-55 x (42240 : 60-704)
- Հաշվի՛ր:
Ա. 8452 x 62 =
Բ. 1180 x 340=
- Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:
Ա. 5642 x ( a – 3300)
Բ. 9999 : ( a – 3391)
- Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:
Ա. 600-600-500×5=100
Բ. 600-300-500 : 5 = 400
24.09.2020
Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ
- Հաշվի՛ր արտահայտության արժեքը
1258+140:70+50x 3-36=
4078 x 7 — 204 : 6 + 777 : 3 =
- Հայկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 20000 դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն պետք է վաճառողը վերադարձնի նրան:
Անվանումը | 1 կգ-ի արժեքը |
Տավարի միս | 2500 դրամ |
Խոզի միս | 3500 դրամ |
Հավի միս | 1800 դրամ |
Երշիկ | 1200 դրամ |
- Փորձիր կռահել, թե որ թիվը պետք է գրված լինի դատարկ վանդակում.
125 | 100 | 75 |
188 | 12 |
23.09.2020
Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:
Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:
1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:
2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:
3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:
Առաջադրանքներ
- Հաշվիր
8592-657+124567-7025=
5100:5x 40:20=
33600:60:70×22=
- Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով
Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.
- 24
- 267
- 3254
- 10201
- Արտահայտի՛ր
Սանտիմետրով
5 մ
35 դմ
25մ 7 սմ
4 մ 5 դմ 6 սմ
Մետրով
5 կմ
23 կմ 235 մ
318 կմ 16 մ
400 կմ 4 մ
3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:
Սեպտեմբերի 22-23.09.2020