4-2 դասարան

01.06.2021

Տարբերակ  4

1. Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «3» թվանշան: 

1)    միավորների  2)    տասնավորների                      3)    հարյուրավորների     

4)    հազարավորների     5) ոչ մեկում:

  • Գտիր ամենամեծ քառանիշ և  ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը: 

1)  9809                   2)  9989                      3)  9899                      4)  9909          5) 9000:

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 10 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը: 

1)  կմեծանա  10 անգամ             2)  կփոքրանա 10անգամ               3)  կփոքրանա10-ով

4)  կմեծանա10-ով                       5) նույնը կմնա:

4. Գտիր 4587թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը: 

1)   45                      2) 7                 3)   87             4)   58             5) 3:

5.  6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 7                           2) 4                             3) 9                              4) 8                 5) 5:

  • Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով: 

1)   5789, 5759, 7864, 4586

2)   7864, 5895, 5893, 5759

3)   5759, 7864, 5789, 5865

4)   5785, 5865, 7864, 5759

5)   3870, 3799, 3668, 4000:

7.   Եթե 6 կգ 400 գ –ը արտահայտենք գրամներով, ի՞նչ թիվ կստանանք : 

1) 6040                    2) 6400                       3) 64000         4) 640             5) 64:             

8.   40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11:50: Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ:

1) 11:30        2) 12:00          3) 12:10          4) 12:20          5) 12:30

9.Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ  է,  մյուսը` 18սմ:  Գտիր ուղղանկյան պարագիծը: 

1) 64 սմ                   2)  32 սմ                     3) 86 սմ                      4) 43սմ                       5)450սմ:

10. 200 • 9 + 200 — 9 արտահայտության արժեքը կլինի

1) 418                      2) 1909                       3) 2009                       4) 4018          5) 1991:

11.  Արամը մեկ վայրկյանում երեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ: 

12. Գրիր ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

13.  78-24:2+5= 32 արտահայտության մեջ դիր փակագծեր, որ ճիշտ հավասարություն ստացվի:

 14.  Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

1 ,   7,   13,  19,   25,  ……

 15. Հաշվիր արտահայտության արժեքը: 

  16. Ուղղանկյան երկարությունը 21սմ է,  իսկ լայնությունը 7սմ փոքր է:

  Գտիր այդ ուղղանկյան մակերեսը: 

17. Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ է  700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք Կարինեին  8 բաժին գաթա պատրաստելու համար:

27.05.2021

Մասնակցում ենք մաթեմտիկայի մայիսյան ֆլեշմոբին:

Սիրելի սովորողները պատումի տեսքով ներկայացնում եք մաթեմատիկայի 2020-2021 թվականի ուսումնական տարին և ուղարկում իմ էլ. հասցեին:

Քննարկում ենք՝

Խնդիր 1։  86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։

Խնդիր 2։  Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։

Խնդիր 3։  Հեծանվորդն ու հետիոտնը գյուղից քաղաք միաժամանակ շարժվեցին։ 2ժ հետո նրանց միջև հեռավորությունն ինչպիսի՞ն կլինի, եթե հեծանվորդը ժամում 7կմ ավելի էր անցնում, քան հետիոտնը։

Խնդիր 4։ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

Խնդիր 5։ Քառակուսու կողմը 15մ է։ Քառակուսու մի կողմը 9մ-ով փոքրացնենք, մյուսը՝ 12մ-ով։ Գտե՛ք ստացված ուղղանյան մակերեսը։

25.05.2021

21.05.2021

19.05.2021

Գիտելիքների ստուգման թեստի քննարկում:

18.05.2021

14.05.2021

Հարցերի պարզաբանում

Բանավոր մաթեմատիկա

13.05.2021

12.05.2021

Թեմա՝ Կոտորակների համեմատում

Համեմատել կոտորակները:

1/2 և 3/2

8/9 և 7/9

4/5 և 14/ջ

8/3 և 8/9

15/26 և 15/26

7/8 և 7/7

1/6 և 1/5

6/7 և 7/15

14/3 և 9/14

78/96 և 96/14

1 և 1/4

Կոտորակները դասավորել աճման կարգով:

1/8, 1/45, 2/3, 1/25, 1/5, 2/41,2/5

A և B քաղաքներից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Որքա՞ն է A և B քաղաքների միջև հեռավորությունը, եթե առաջին մեքենայի արագությունը 45 կմ ժ էր, իսկ երկրորդ մեքենայի արագությունը մեծ էր առաջին մեքենայի արագությունից 15 կմ/ժ-ով:

11.05.2021

Թեմա՝ Բաժինների գումարումը, սովորական կոտորակներ

Դասի նյութը և առաջադրանքները՝ Այստեղ

06.05.2021

05.05.2021

Թեմա՝ Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ  |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:
  2. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները  հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։
  3. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
  4. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
  5. Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ |-ից 20 պարկ տեղափոխեցին || և 15 պարկ՝ ||| պահեստ, պահեստներում ալյուրների  քանակները  հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
  6. Երեք արկղում կա 75կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ և ||-ից 2կգ լցրին  |||-ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքանտեղափոխությունները։

    Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք տեղափոխության վերաբերյալ 5 խնդիր։

04․05.2021

Ապրիլ ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում․

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

30.04.2021

29.04.2021

Մաթեմատիկական նախագիծ՝ «Գունային խաղեր»

Մաթեմատիկայի ապրիլ ամսվա ֆլեշմոբ

28.04.2021

Մաթեմատիկայի ապրիլ ամսվա ֆլեշմոբ

26.04.2021

Թեմա՝ գիտելիքների ստուգման թեստ

23.04.2021

Թեմա՝ Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն    8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի:
  • Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
  • Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
  • Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
  • Արմենի և    իր մայրիկի     տարիքների գումարը    30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
  • 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
  • 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
  • Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  • ես 8 տարեկան եմ , եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  1. Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
  1. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլին իմ և Աստղիկի տարիքների գումարը։

Սիրելի սովորողներ, այժմ կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ։

22-23.04.2021

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  3. Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  4. Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3, ստացված թվից հանել տրված թիվը։
  6. 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված թիվը։
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ մեծացավ թիվը:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը գումարել տրված թվին։
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք        2

թվանշանը։

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից     կցագրենք 4 թվանշանը։
  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից    կցագրենք 5 թվանշանը։
  2. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից     կցագրենք 9 թվանշանը։
  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
  2. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
  1. Որքա՞ն   կմեծանա   հնգանիշ   թիվը,    եթե    նրա    գրությանը    ձախից կցագրենք 7 թվանշանը։
  2. Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին                       պարզ            էր։           Ո՞րն            էր                       արդյունքը։

21.04.2021

Հարցերի պարզաբանում

Բանավոր մաթեմատիկա

20.04.2021

14.04.2021

Թեմա՝ Կանոնավոր և անկանոն կոտորակներ

13.04.2021

Գիտելիքների ստուգման թեստ

Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքներիճիշտ պատասխանները:

1

Գտի´ր այն թիվը, որի գրությունըհամապատասխանում է երկու հազար երեսունչորսթվին:

​1) 2304
​2) 2043
​3) 2034
 4) 2403

2

Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

​1) 60
​2) 11760
​3) 826
 4) 854

3

Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:
 
​1) 3
​2) 6
​3) 61
​4) 36

4

Ընտրի այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

​1) 6
​2) 7
​3) 8
​4) 9

5

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանասան հավասարություն. 3կմ 756մ > 3կմ *56մ

6


​1) 9
​2) 8
​3) 7
​4) 6

Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ12 րոպեն րոպեներով:
 
​1) 72ր
​2) 212ր
​3) 132ր
​4) 24ր

7

Քառակուսու պարագիծը 224 սմ է: Գտի´ր քառակուսուկողմի երկարությունը:

1) 24 սմ

2) 56 սմ 

3) 112 սմ 

4) 896 սմ 

8

Ո՞ր դատողությունն է սխալ:
 1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:
​2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:
​3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:
​4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10

Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/3 մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:

​1) 108մ
​2) 15մ
​3) 12մ
​4) 3մ

 11-15-րդ առաջադրանքների ճիշտպատասխանը գրի´ր յուրաքանչյուրառաջադրանքից հետո նշված տեղում

11

Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ ևամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվիգրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):
                                                     Պատ.`……………… ​

13

Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը: 260      260       120= 400

14

Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտությանարժեքը:

                                                  Պատ.`………………

15

Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետոավելացրո´ւ ևս մեկ թիվ:

​1, 4, 5, 9, 14, ………: 
                                                          Պատ.`……………… ​

06. 04. 2021

Գիտելիքների ստուգման թեստ 9

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

  • Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

  • Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

  • Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

  • Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

  • Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

  • Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

  • Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

  • Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

  1. Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

  • Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։
  • Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  • Լրացրու բաց թողնված բառը (բառերը)։
  • Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ————— ։
  • Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  • Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
  • Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

01.04.2021

Սիրելի՛ սովորողներ բոլորս մասնակցում ենք մաթեմատիկայի մարտյան ֆլեշմոբին: Կատարում ենք առաջին և երկրորդ մակարդակի առաջադրանքները:

30.03-02.04

Թեմա՝ Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Առաջադրանքներ

16-19.03.2021

Թեմա՝ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում

Առաջադրանքներ՝ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը

11.03.2021

Թեմա՝ Կոտորակ

Առաջադրանքներ

  1. Պատկերներից յուրաքանչյուրի գունավորված մասերը և չգունավորված մասերը ներկայացրու՛ կոտորակների տեսքով:
  1. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
  2. Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
  3. Գտի՛ր նշված թվի մասը
    • 35-ի 3/7 մասը
    • 420-ի 5/6 մասը
    • 180-ի 5/9 մասը
    • 2000-ի 9/10 մասը
    • 140-ի 5/7 մասը
    • 100-ի 5/5 մասը
  4. Հաշվի՛ր
    • 415 կգ-ի 2/5 մասը
    • 480 դրամի 5/6 մասը
    • 18ժ-ի 2/3 մասը
    • 320 լ-ի 6/8 մասը
    • 510 մ2-ու 2/17 մասը
    • 480 կմ-ի 5/16 մասը
  5. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
  6. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
  7. Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
  8. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
  9. 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:

09.03.2021

Թեմա՝ Մասերի համեմատում

Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/5 և ¼
  3. 1/12 և 1/16
  4. 1/123 և 1/124
  5. 1/18 և 1/18
  6. 1/7 և 1/9
  7. 1/28 և 1/16
  8. 1/143 և 1/143
  9. 1/29 և 1/27
  10. Թվերը դասավորի՛ր աճման կարգով

1/16, 1/143, 1/9, 1/24, 1/142, 1/14

  • Թվերը դասավորի՛ր նվազման կարգով

1/7, 1/98, 1/45, 1/3, 1/220, 1/856, 1/78

  • 8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինը ¼ մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:
  • Ջրավազանում կար 1250  ջուր, որը կազմում է նրա տարողության ¼ մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը:

05.03.2021

Ինքնաստուգում

1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323      2) 4332                3) 4121       4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:

1) 101000

2) 100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։

1) 300                  2) 400                  3) 2500                4) 100


5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:

1) 6            2) 8             3) 12           4) 72

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց                   2) 40 ց                 3) 400 ց               4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։

1) 7            2) 8             3) 6             4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․

1) 214                  2) 62          3) 38           4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի 3/8 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։

1) 200                 2) 120                  3) 100                  4) 160

04.03.2021

Թեմա՝ Թվի մասը գտնելը

  1. Գտի՛ր նշված թվի մասը
  • 162-ի 1/9 մասը
  • 2000-ի 1/10 մասը
  • 420 դրամի 1/6 մասը
  • 21 ժ-ի 1/3 մասը
  • 360 լ-ի 1/12 մասը
  • 480 կմ-ի 1/16 մասը
  1. Ջրավազանում կար 9600 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ( ¼ ) մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
  2. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 1/20 մ = * սմ
  • 1/8 տ = * կգ
  • 1/20 ժ = * ր

02.03.2021

Առաջադրանքներ

  1. Մեկ քառորդ մասը գրի՛ր թվերով:
  2. Ընտրիր մեկ հինգերորդ մասի ճիշտ գրառումը:
  • 1/6
  • 1-5
  • 1/5
  • 5/1
  • Ճանապարհի երկարությունը 27 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 1 կմ-ը: Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:
  • Պարզիր, թե քառակուսու ո՞ր մասն է ներկված:
  •  

Արմենին հասավ գաթայի 1/13-րդ մասը: Քանի՞ մասի էր բաժանված գաթան:  

  • Հայկը պետք է ներկի քառակուսու 1/ 8-րդ մասը:

Քանի՞ հավասար մասերի նա պետք է բաժանի քառակուսին:

26.02.2021

Առաջադրանքներ

  1. Ավտոմեքենան 3 ժամում անցավ 180 կմ: Այդ նույն արագությամբ նա գնաց ևս 2 ժ: Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 5 ժամում:
  2. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու հետիոտն: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 30 րոպե հետո, եթե մեկի արագությունը 55 մ/ր է, իսկ մյուսինը՝ 10 մ/ր-ով պակաս:
  3. Կատարի՛ր գործողությունները
  • 24 դմ 8 սմ + 14 դմ 6 սմ – 5 դմ 8 սմ
  • 11 ժ 28 ր – 3 ժ 42 ր – 3 ժ 40 ր
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=600
  • (3000 – a x 5) : a + 2800
  • 7 x (a + a : 5) – 780

25.02.2021

Թեմա՝ Տարի: Տարեթիվ

2021  թվականի նախորդ տարին  2020 -ն է, դրա հաջորդը՝  2022 -ը: Այսպես հետ գնալով կհասնենք  1  թվականին: Քրիստոսի ծննդյան տարին համարում են  1  թվականը: Տարիների հաշվարկը կատարում են  1  թվականից: Յուրաքանչյւոր տարվա սկիզբը հունվարի  1 -ն է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի  31 -ը:

1 -ից  100  թվականները  1 -ին դարն են:

101 -ից  200  թվականները  2 -րդ դարն են:

201 -ից  300  թվականները  3 -րդ դարն են:

301 -ից  400  թվականները  4 -դր դարն են:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է  362  թվականին: Ուրեմն, Մաշտոցը ծնվել է  4 -րդ դարում:

Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն է հռչակել  301  թվականին:

Ուրեմն, Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է  4 -րդ դարում:

Դարը պարզելու ընդհանուր կանոնը հետևյալն է:

Պարզելու համար, թե ո՞ր դարից է տրված թվականը, պետք է տարեթիվը բաժանել  100 -ի և քանորդին (կամ թերի քանորդին, եթե բաժանումը մնացորդով է) գումարել  1 :

Օրինակ

ա.  2017  թվականը  21 -րդ դարից է:

Իրոք,  2017:100=20(17մն.) :

Մնացորդով բաժանման թերի քանորդը  20 -նն է: Գումարում ենք  1  և ստանում  21

բ. Ո՞ր դարին է պատկանում  1547  թվականը:

Քանի որ  1547:100=15(47մն.) , ապա թերի քանորդը  15 -ն է: Գումարենք  1

Պատասխան՝  1547  թվականը  16 -րդ դարից է:

Առաջադրանքներ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989 թվականին: Քանի՞ տարի հետ կնշենք ստեղծման 35 ամյակը:
  2. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումը սկսվել է 1995 թվականին և ավարտվել 2004 թ.: Քանի՞ տարում է կառուցվել եկեղեցին:
  3. 1991 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Քանի՞ տարեկան է անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ե՞րբ է լրանում ՀՀ-ի անկախության 50-ամյակը:
  4. Ավտոմեքենան A քաղաքից B-ն հասավ 3 ժամում: Որքա՞ն է քաղաքների միջև հեռավորությունը, եթե ավտոմեքենան առաջին 1 ժամում ընթացել է 60 կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում՝ 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

24.02.2021

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում՝ 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը , եթե ընթանար 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:
  2. Միմյանցից 450 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժ հետո: Դրանցից մեկի արագությունը 80 կմ/ժ էր: Հաշվի՛ր մյուսի արագությունը:
  3. Կատարի՛ր գործողությունները
  • 8 լ 250 մլ + 6 լ 45 մլ + 3 լ 750 մլ
  • 5 կմ 250 մ+ 600 մ + 6 կմ 400 մ

23.02.2021

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն
  1. Գնացքի արագությունը 85 կմ/ժ է: 4 ժամում քանի՞ կմ ճանապարհ կանցնի այն:
  2. Կովը 1 օրում ուտում է 20 կգ խոտ: Որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի 1 շաբաթ կերակրելու համար:
  3. Ծորակից 1 ժամում հոսում է 240 լ ջուր: Քանի՞ ժամում կլցվի 2880 լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով:
  4. Արտագրի՛ր և լրացրո՛ւ բաց թողնված թվերն ( # ) ու թվանշանները ( * ):
  • 3000 + # + # + 5 = * 16 *
  • # x 10000 + # x 10 + 2 x 1 =3 ** *

19.02.2021

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ:
  • Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:
  • 80 կմ ճանապարհը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե 40 կմ անցնելուց հետո 1 ժամ հանգստանա:
  1. Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ:
  2. Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:
  3. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա : Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75 կմ/ժ:

18.02.2021

Թեմա՝ խնդիրների լուծում

  1. Կից հողամասերից մեկի մակերեսը 4 անգամ փոքր է մյուսի մակերեսից: Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 8500 մեն:
  2. 3 մեքենա բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։
  3. Ուղղանկյան երկարությունը 17սմ է։ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա լայնությունը 3 սմ-ով կարճ է երկարությունից։
  4. Ունենք 645 թիվը, եթե այդ թվին ձախից կցագրենք 3 թիվը, ապա նոր ստացված թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:
  5. Արան Լոլիկի համար վճարեց 780 դրամ, իսկ վարունգների համար` 3 անգամ ավելի: Արան որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

17.02.2021

Թեմա՝ Ամփոփիչ առաջադրանքներ

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 203 : 5 = 40 ( 3 մն. )
  • 203 : 5 = 4 ( 3 մն.)
  • 203 : 10 = 20 ( 3 մն. )
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 67 դմ = * մ * դմ
  • 6734 մ = * կմ * մ
  • 6005 մլ = * լ * մլ
  • 2304 մլ = * լ * մլ
  • 725 ր = * ժ * ր
  • 3601 ր = * ժ * ր
  1. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 5-ին:

124, 390, 2058, 52,585, 260, 6, 3200, 324, 185, 4, 506, 2902, 8, 442,334,425, 2256, 2055, 2380

  1. A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա : Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինն անցել էր 120 կմ, իսկ երկրորդը 15 կմ-ով պակաս: Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը:

16.02.2021

Թեմա՝ 2-ի բաժանելիության հայտանիշը

Բոլոր զույգ թվերը առանց մնացորդի բաժանվում են 2-ի:

Բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ են:

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ի:
  • 326 + 24
  • 1562 – 28
  • 1575 – 24 – 24
  • 2 x 277 – 211
  • 4527 – 106 – 101
  • 2 x 251
  1. Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր արդյունքը:

Օր. 248 : 5 = 49 ( 3 մն. )

Ստ. 49 x 5 + 3 = 248

  • 2090 : 2 =
  • 2794 : 5 =
  • 375 : 10 =
  • 370 : 10 =
  1. Աննան 24 ձվի համար վճարեց 640 դրամով ավելի, քան Անին՝ 16 ձվի համար: Որքա՞ն վճարեց նրանցից յուրաքանչյուրը:
  2. Լրացուցիչ խնդիր:

Արայի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ: Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200 դրամ է: Արան քանի՞ 500 և քանի 200 դրամանոց մետաղադրամ ունի:

11.02.2021

Թեմա՝ 5-ի բաժանելիության հայտանիշները

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:

օր.2455, 2400՝այն թվերը,որոնք վերջանում են 0_ով կամ 5_ով

  • 3036-321
  • 3326-196+214
  • 2222-233+766
  • 5555-55-2570
  1. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

  1. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
  2. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)
  • 20000 + # + # + 5 =*301*
  • # x 100000 + # x 100 + 2 = 3**2**
  1. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր =

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ =

10.02.2021

Թեմա՝ 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

  1. Գրի՛ր երեքական թիվ, որոնք.

Ա) առանց մնացորդի բաժանվեն 10-ի

Բ) առանց մնացորդի նաժանվեն 100-ի

Գ) առանց մնացորդի նաժանվեն 1000-ի

  1. 70-ը ներկայացրու՛ այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով, որոնք լինեն 5-ի պատիկ:
  2. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 320 ժ = * օր * ժ
  • 452 մմ = * սմ * մմ
  • 675 կգ = * ց * կգ
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 8 օր 14 ժ + 6 օր 12 ժ
  • 24 ժ 15 ր – 6 ժ 17 ր
  • 5 ր 40 վ + 7 ր 20 վ
  1. Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14 տ ցեմենտ: Առաջինում կար 2 տ-ով ավելի, քան երկրորդում: Որքա՞ն պետք է վճարել նրանցից յուրաքանչյուրին, եթե 1 տ ցեմենտն արժե 47000 դրամ:

09.02.2021

Թեմա՝ Պատիկ և բաժանարար

  1. Տրված թվերից ընտրիր 4-ի պատիկները

1, 4, 5, 6, 11, 12, 14, 16, 24, 34, 40, 56,

80, 84, 100, 104

  1. Յուրաքանչյուր թվի դիմաց գրիր նրան պատիկ 5 հատ թիվ

Օր. 2 – 4, 6, 8, 10, 12,

3-

5-

6-

7-

8-

  1. Գրի՛ր հետյալ թվերի բոլոր բաժանարարները

Օր. 4-1, 2, 4

12-

15-

30-

47-

  1. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7 մ երկարությամբ կտորների, կառաջանա 6 կտոր, և կավելանա 2 մ ժապավեն: Քանի՞ մետր ժապավեն է գնել Աննան:

05.02.2021

Թեմա՝ Առաջադրանքներ մնացորդով և առանց մնացորդի բաժանման վերաբերյալ

  1. Կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր
  • 27 : 5
  • 279 : 10
  • 1564: 1000
  • 1589 : 100

2. Կատարի՛ր գործողությունները

  • 8 կգ 650 գ + 6 կգ 350 գ
  • 5 կգ 870 գ + 7 կգ 430 գ

3. Տիգրանուհին որոշել է օրական կարդալ 12 էջ: Քանի՞ օրում նա կընթերցի 128 էջանոց հեքիաթների ընտրանին: Վերջին օրը նա քանի՞ էջ պիտի կարդա:

4. Միլենան ունի 450 դրամ: Այդ գումարով ամենաշատը քանի՞ տետր նա կարղ է գնել, եթե մեկ տետրն արժե 70 դրամ:

5. Կազմի՛ր մնացորդով բաժանման վերաբերյալ երկու խնդիր և լուծիր:

04.02.2021

Թեմա՝ Մնացորդով և առանց մնացորդի բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

  1. Կատարիր բաժանում

48 : 10

506 : 10

804 : 100

303 : 100

1030 : 100

41060 : 1000

458900 : 1000

  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր

248 : 10 =

2200 : 100 =

2579 : 1000 =

3800 : 1000 =

  1. Արտահայտի՛ր նշված միավորներով

5 կմ = * մ

52 տ = * ց

52 տարի = * ամիս

7 օր = * ժ

60 մ = * դմ

24 ր = * վրկ

03.02.2021

Թեմա՝ Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
1. Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:

2. Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:


3. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկնռրին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:

02.02.2021

Թեմա՝ Բաժանում մնացորդով

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 8:5
  • 16:5
  • 17:5
  • 36:15
  1. Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:
  2. Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:
  3. Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:

14.12.2020

Թեմա՝ կրկնություն

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված է աստղանիշով.
  • + 40 = 57
  • 83 + * = 83

10.12.2020

  1. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:
  2. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:
  3. Երկու քաղաքներից  իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
  4. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:
  5. Երկու գնացք շարժվեցին  C  կայարանից: Առաջինը անցավ 73 կմ և հասավ  H  կայարան: Երկրորդը անցավ առաջինից 27 անգամ շատ ճանապարհ և հասավ  S  կայարան: Գտիր հեռավորությունը  C  և  S  կայարանների միջև:

09.12.2020

  1. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
  2. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով։
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  4. Հաշվիր 2522-2‧320+6։(1+2) արտահայտության արժեքը։
  5. Երկու պարկում միասին կա 20 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 6 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
  6. Քառակուսու կողմը 3 մ է։ 5 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
  7. Հաշվիր արտահայտության արժեքը 23200։(50+100:2)-2‧110+60։(1+2) ․
  8. Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝

49*9<4936։

  1. Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

08.12.2020

  1. Կատարի՛ր բաժանում
  • 451200 : 1410 =
  • 138930 : 4210 =
  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 4515: 301 =
  • 2940 : 245 =
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 202 x * =4646
  • 25344 = * x 72
  • 10002 = * + 5030
  • 70486 — * = 5200
  1. Տիգրանը գնեց 15 կգ ծիրան, իսկ Արան՝ 12 կգ: Արան վճարել է 360 դրամով քիչ. քան Տիգրանը: Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած ծիրանի համար:

18.11.2020

Թեմա՝ Անհայտ բաժանելին գտնելը
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 24 օր – 6 ժ =
  • 89 կգ – 2 կգ 150 գ =
  • 123 կմ 65 մ – 789 մ =
  • 65 դմ 12 մ – 1 մ 140 սմ =
  1. Վճարելով 117000 դրամ՝ վարպետը գնեց 2 տ գաջ և 3 տ ցեմենտ: Ի՞նչ արժե 1 տ գաջը, եթե 1 տ ցեմենտն արժե 25000 դրամ:
  2. Ո՞րն է անհայտ բաժանելին՝d:50=220

50 220 d

  1. Կազմեք նմանատիպ խնդիրներ և լուծեք:

Ո՞ր թիվը պետք է բազմապատկել 15 -ով, որպեսզի ստացվի 60:

17.11.2020

Թեմա՝ Անհայտ բաժանելին գտնելը
  1. Գտի՛ր անհայտ բաժանելին.
    • : 5 = 8500
    • 2560 = * :32
  2. Երկու թվերի գումարը 453 է: Գումարելիներից մեկը 39 է: Գտի՛ր մյուս գումարելին և կազմի՛ր հավասարություն:
  3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը` 10000 – (2012 + 6420) – (3580 — 2012)
  4. Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 450 շիշ: Քանի՞ րոպեում այն կլցնի 4500 շիշը:

16.11.2020

Թեմա՝ Անհայտ արտադրիչ գտնելը
Անհայտ արտադրիչը գտնելու համար պետք է արտադրյալը
բաժանել հայտնի արտադրիչի վրա։
Թիվը չի կարելի բաժանել 0-ի վրա։
  1. Գտի՛ր անհայտ արտադրիչը.
  • 3715 = 5 x *
  • 2460 = 3 x *
  • 5082 = * x 42
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
  • 32 x (324 — 216) + 5166 : (5423 — 5381)=
  1. Համեմատի՛ր.
  • 35 կմ 900 մ – 750 մ և 35 200 մ- 200 մ
  • 82 կմ 600 մ – 550 մ և 82 400 մ – 300 մ
  1. Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուր որքա՞ն գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:

11.11.2020

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։
  2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
  • 1200, 2500, 41010, 52070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  • 3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 3112, 4499, 9999, 7885510

3․Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

6․Քառակուսու պարագիծը 24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7․ Հաշվիր արտահայտության արժեքը(3000 + 80‧5) : 100 + 2708․

8.Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 10 կգ լցրեցին երկրորդ արկղի մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր կար արկղերից յուրաքանչյուրում։

9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝12*9>1236։

10.11.2020

  1. Կատարի՛ր բազմապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով:
  • 723 x 6 =
  • 126 x 90 =
  • 811 x 65 =
  • 621 x 920 =
  1. Բաժանումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:
  • 715 x 40 = 28600
  • 624 x 42 = 26208
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 տարի – 6 ամիս
  • 6 դար – 28 տարի
  • 5 ժ 12 ր – 52 ր
  • 5 տարի 2 ամիս – 8 ամիս
  1. Հայկուհու և Արմենուհու մտապահված թվերի տարբերությունը 400 է, իսկ գումարը՝ 1000 : Ո՞ր թվերն են մտապահել նրանք:
  1. Կատարի՛ր բաժանումը և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 7206 : 6 =
  • 1260 : 9 =
  • 15732 : 23 =
  • 21280 :16 =
  1. Բազմապատկումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 9240 :70 =132
  • 71600 : 40 =1790
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
  • 2760 : 12 – 500 x 25 : (324 + 176)
  • 25600 : (100 — 60) x 55 -55
  1. Հաշվի՛ր
  • 32 օր 10 ժ – 6 օր 14 ժ
  • 12 ժ 30 ր – 4 ժ 45 ր
  • 27 ր 5 վ – 6 ր 20 վ
  • 9 օր 16 ժ – 8 օր 30 ժ

27-30.10.2020

Թեմա՝ Բաժանում երկնիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =
  • 1472 : 23 =
  • 4590 : 45 =
  • 19965 : 33 =
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 մ – 6 դ =
  • 62 մ 12 սմ – 28 սմ =
  • 5 կմ – 5 մ =
  • 12 մ 2 դմ – 8 դմ =
  1. 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար:
  2. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

567 < 5 * 5

60812 < 60 * 05

123178 > 123 * 78

7614 > 76 * 4

5.Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր: Երբ I-ից 20 պարկ տեղափոխեցին II և 15 պարկ՝ III պահեստ, պահեստներում ալյուրի քանակները հավասարվեցին: Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում:

23-27. 10. 2020

Թեմա՝ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  • Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  • Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  • Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

Թեմա՝ Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը
  • 548 x 66 =
  • 555 x 555 =
  • 642 x 704 =
  • 6060 : 6 =
  • 9018 : 9 =
  • 6018 : 3 =

2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

( 153 x 126 – 58 x 24 ) – ( 8000 – 3547 ) =

3. Կատարի՛ր գործողությունները.

  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  • 5 տ – 5 կգ =
  • 22 տ 2 ց – 8 ց =

15-23.10.2020

Երբ առաջին պարկից վերցրին 10 կգ ալյուր, իսկ երկրորդ պարկից՝ 6 կգ, պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին: Պարկերում ալյուրների քանակները հավասարեցնելու համար ամենաքիչը, որքա՞ն ալյուր կարելի էր վերցնել: ( 216 բ)

Խանութում կար 10 արկղ խնձոր՝ յուրաքանչյուրում 15 կգ կամ 20 կգ: Վաճառողը 20 կիլոգրամանոց արկղերից 5-ական կիլոգրամ վաճառեց: Քանի՞ կիլոգրամ խնձոր վաճառեց նա, եթե խանութում կար 170 կգ խնձոր: ( 217 բ)

Արտահայտի՛ր.

Րոպեներով՝

1 ժ 15 ր 120 վ=

7 ժ 8 ր 180 վ =

Ժամով՝

9 օր 14 ժ 60 ր =

1 շաբաթ 6 օր 4 ժ =

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 5 : ( 212 գ )
  • 22 x a x 0
  • 218 x 0 x a
  • 200 x 17 x a
  • Արտահայտի՛ր նշված միավորներով: ( 213 գ)
  • 7 կգ = * գրամ
  • 2 տ 2 ց = * կգ
  • 6 տ 8 ց 7 կգ = կգ
  • 6 կմ 300 մ = * դմ
  • 5 օր 18 ժ 18 ր = * ր
  • Համեմատի՛ր: ( 214 բ)
  • 3547 և 3506
  • 4527 և 32506
  • 425136 և 425136

Թեմա՝ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով ( 225 բ )
  • 672 + 672
  • 91826 + 98
  • Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը ( 226 բ )
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը ( 227 բ )

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  • 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:

14.10.2020

Թեմա՝ Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը.

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 5 :
  • 22 x a x 0
  • 218 x 0 x a
  • 200 x 17 x a
  • Արտահայտի՛ր նշված միավորներով:
  • 7 կգ = * գրամ
  • 2 տ 2 ց = * կգ
  • 6 տ 8 ց 7 կգ = կգ
  • 6 կմ 300 մ = * դմ
  • 5 օր 18 ժ 18 ր = * ր
  • Համեմատի՛ր:
  • 3547 և 3506
  • 4527 և 32506
  • 425136 և 425136

13.10.2020

Թեմա՝ Գումարման հատկությունների համատեղ կիրառումը

  1. Հաշվի՛ր օգտվելով գումարման հատկություններից
  • 24+48+6
  • 80+320+332
  • 170+30+193
  • 99 + 999 + 9999 + 1 + 1 + 1
  • 17 + 18 +19 +20 + 21 + 22 + 23
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

427400 : ( 4 x 50 ) – ( 34 x 66 – 345 ) : 3 =

  1. Երեք արկղում միասին կա 135 կգ խնձոր: Առաջինում կա 15 կգ ավելի, քան երրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ ավելի, քան երրորդում: Որքա՞ն խնձոր կա յուրաքանչյուր արկղում:

09.10.2019

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական հատկություն

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  • 70 x 50 x 40 =
  • 6 x 5 x 6 x 5 x 6 x 5 =
  1. Վերականգնի՛ր հավասարությունը.
  • 2 կմ 350 մ + * = 3 կմ
  • 7 կմ 550 մ + * = 10 կմ
  • 2 մ 25 սմ * = 3 մ
  • 2 սմ 2 մմ + * = 15 սմ
  1. Դպրոցում սովորում են 450 սովորող: Հաշվե՛ք, թե քանի՞ աղջիկ և քանի՞ տղա է սովորում՝ իմանալով, որ տղաները 12-ով շատ են աղջիկներց:

08. 10. 2020

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

  1. Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան դեղձի համար: Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ:
  2. Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35-ով: Գտի՛ր այդ թվերը գիտենալով, որ դրանց գումարը 435 է:
  3. Լալայի մտապահված թվից հանելով 45 կստանանք Աննայի մտապահված թիվը: Ո՞րվ թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է:

07. 10. 2020

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

  1. Հաշվել օգտվելով գումարման զուգորդական հատկությունից

330 + 700 + 300 + 15=

4550 + 50 + 395 + 5 =

5440 + 60 + 493 + 7=

  1. Հաշվիր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից.

Քառանկյան կողմերն են՝

3 սմ 1 մմ

3 սմ 6 մմ

2 սմ 4 մմ

3 սմ 9 մմ

  1. Հաշվիր արտահայտության արժեքը՝

4520 : 4 x 42 – ( 34566 – 1495 : 5)

  1. Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով

45 ր 18 վ

33 մ 6 դմ

32 կգ 50 գ

06.10.2020

Թեմա՝ Համեմատում

  1. Համեմատիր.
  • 22024 և 22016
  • 653231 և 653231
  • 85447 և 85457
  • 10002 և 100002
  • 14789888 և 14798888
  1. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարությւոն:
  • 7412 > 74*4
  • 6507 > 65*
  • 52785 < 52*15
  • 406754 < 406*54
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

434000 : ( 3454 + 3546 ) + 35 x (20520 : 60 ) =

  1. Ավտոմեքենայի բաքի տարողությունը 60 լ է: Բաքում կա 12 լ բենզին: Կբավականացնի՞ արդյոք 20000 դրամը բաքն ամբողջովին բենզին լցնելու համար, եթե 1 լ բենզին արժե 360 դրամ:

02.10.2020

Թեմա՝ ամփոփում

Հետաքրքիր առաջադրանքներ sovorir.am կայքում

  1. Տրված թվերը ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով

1456 =

60589 =

2.Փակագծեր պարունակող արտահայտություններ

Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =

(14:2+2) + (80 — 20) — 6=

3.Գումարման տեղափոխական օրենք

Կատարեք գումարում՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից

47 + 65 + 53 =

122 + 78 + 578=

4.Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Կատարե՛ք բազմապատկում՝ օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

50 x 52 x 20 =

25 x 78 x 4 =

30.09.2020

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=

Բ. 40 x 48 x 25=

Գ. 40 x 70 x 50=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7

Բ) 3264 : ( 160 : 20) : 8

  1. Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:

29.09.2020

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

  • Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12500 + 148+2500+52=

1526+1780+474+220=

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:
  • Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

2400 : 40+20 x 5 – 400=0

4500 : 90 – 40 x 7 — 630=0

  • Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ:

25.09.2020

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5

Բ. 2154-55 x (42240 : 60-704)

  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 =

Բ. 1180 x 340=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)

Բ. 9999 : ( a – 3391)

  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-600-500×5=100

Բ. 600-300-500 : 5 = 400

24.09.2020

Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1258+140:70+50x 3-36=

4078 x 7 — 204 : 6 + 777 : 3 =

  1. Հայկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 20000 դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն պետք է վաճառողը վերադարձնի նրան:
Անվանումը1 կգ-ի արժեքը
Տավարի միս2500 դրամ
Խոզի միս3500 դրամ
Հավի միս1800 դրամ
Երշիկ1200 դրամ
  1. Փորձիր կռահել, թե որ թիվը պետք է գրված լինի դատարկ վանդակում.
12510075
18812

23.09.2020

Թեմա՝ գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24
  • 267
  • 3254
  • 10201
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

5 մ

35 դմ

25մ 7 սմ

4 մ 5 դմ 6 սմ

Մետրով

5 կմ

23 կմ 235 մ

318 կմ 16 մ

400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

22-23.09.2020