Այսպիսով ավարտված է վերապատրասման առաջին փուլը: Հետաքրքրոիթյունը կայանում էր ոչ միայն բովանդակալից առօրյայում այլ նաև կրթահամալիրի աշխատակիցների կողմից վերաբերած ջերմ և հոգատար վերաբերմունքում: Մեզ հետ աշխատող Լուսինե Բուշը փոխանցեց այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք հետագա գործունեության համար թե՛ կրթահամալիրում, թե՛ առօրյա կյանքում անկասկած պետք կգան, որի համար խորհին շնորհակալություն եմ հայտնում: Որ կրթահամալիրում ուսուցչի գործունեությունը դրական հատկանիշներով խիստ տարբերվում այլ ուսումնական հաստատություններից, ոչ միայն ներկայացրեց մեզ դասավանդողը այլ նաև ինքներս առիթ ունեցանք տեսնելու և համոզվելու: Օգտագործվում են
այնպիսի ուսումնական ծրագրեր և այնպիսի գերժամանակակից մեթոդներ, որոնք իսկապես միտված են բարձրացնելու երեխաների սերն ու հետաքրքրությունը կրթության հանդեպ: Կրթահամալիրում ուսուցումը համատեղվում է տարաբնույթ խաղերի, ճամփորթությունների հետ: Մեծ նշանակություն է տրված ազգային երգ ու պարին և հեգևոր կյանքին: Կրթահամալիրում գործում են սպորտային տարբեր խմբակներ, որը հնարավրություն է տալիս երեխաներին զբաղվել իրենց նախըտրած սպորտաձևով:
Ամփոփելով իմ ունեցած տպավորությունները կցանկանայի աշխատել կրթահամալիրում, քանի որ այն իսկապես հեռուն գնացող կրթական համակարգ ունի: