«Մուտք կրթահամալիր» 2018 ճամբարը Արևելյան դպրոցում

DSCN1151Պայմանավորվածության համաձայն ժամը 10:00-ին Արևելյան դպրոցում էին «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցող 2-5-րդ դասարանի նոր սեբաստացիները: Մինչ բոլոր երեխաները կգային դպրոց, հավաքվեցինք մաթեմատիկայի դասասենյակում, երեխաները կիսվեցին իրենց տպավորություններով: Մարինե Ոսկանյանի հետ «Էրեբունի-Երևան» երգը կատարեցինք արդեն ավելի հմտորեն, որը եռօրյա ճամբարի արդյունքն էր: Այնուհետև Իվետա Ջանազյանը ներկայացրեց ուսուցմամբ ճամփորդությունը, պատասխանեց երեխաների և ծնողների հարցերին: Լողալը՝ դե իհարկե, սովորողների սպասված ու սիրած զբաղմունքն է: Ի դեպ, դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Փոխվում են նաև աստիճանահարթակների բազրիքները երկաթե շրջանակներով և փայտե կոնստրուկցիաներով: Ստորև ներկայացնում ենք այսօրվա ֆոտոպատումը:

Читать далее

Օգոստոս ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

DSCN1054Ողջո՛ւյն, սիրելի մասնակից։

Ստորև ներկայացված են օգոստոս ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները: Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան մակարդակը և փորձել գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Մաղթում ենք հաճելի և հետաքրքիր ժամանց:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

«Մուտք» կրթահամալիր 2018. Արևելյան դպրոց

DSCN1054Ժամը 10:00 Արևելյան դպրոցում էին «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցող 2-5-րդ դասարանի նոր սեբաստացիները: Քայլեցինք դպրոցով, մինչև բոլորը հավաքվեցին ու սկսեցինք արդեն սիրելի ընդհանուր պարապմունքը: Մարինե Ոսկանյանի հետ «Էրեբունի-Երևան» երգի բառերը դեռ երեկվանից ենք սկսել սովորել, այսօր սկսեցինք երգել: Արդյունքները անշուշտ գոհացուցիչ էր:  Читать далее

Արևելյան դպրոց-պարտեզում ևս մեծ թափով սկսվեց նոր ուսումնական տարվա պատրաստությունը

DSCN0450Այսօրվանից, ինչպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում Արևելյան դպրոցում ևս մեծ թափով սկսվեց նոր ուսումնական տարվա պատրաստությունը: Վաղ առավոտյան ուսուցչական կազմը՝ տնօրեն Նառա Նիկողոսյանի գլխավորությամբ  պարտաճանաչ ներկայացան դպրոց, ողջունեցին միմյանց և ցանկացան արդյունավետ և բեղմնավոր ուս. տարի:

Читать далее