Անկախության օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները իրենց հայրենիքին են նայում բարձունքից. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

DSCN0394.JPGԱնկախության օրը Միթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց հայրենիքին են նայում բարձունքից: Սա ավանդույթ է, որ այս տարի ևս կյանքի կոչվեց, բայց այս անգամ արդեն Վայոց ձորում:

Կրտսեր սեբաստացիներն առավոտյան ժամը 11-ից մարզի Արտաբույնք գյուղում էին՝ կազմ ու պատրաստ: Գյուղում նրանց դիմավորեց համայնքապետը, գյուղի դպրոցի անձնակազմն ու բնակիչները: Читать далее

Առավոտյան ընդհանուր պարապմունքը՝ Արևելյան դպրոցում

DSCN0520«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում և քոլեջում յուրաքանչյուր նոր աշխատանքային օր տարիներ ի վեր սկսվում է առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի մեջ մտնում է ինչպես մարմնամարզությունը, այնպես էլ  երգ ու պարը: Նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո առավոտյան պարապմունքների անբաժան մասն է դարձել մայրաքաղաք Երևանին նվիրված երգերի ուսուցումը և կատարումը, քանի որ շուտով լրանում է Երևանի 2800 ամյակը, որին իրենց ակտիվ մասնակցությունը կունենան նաև կրթահամալիրի սովորողները և դասավանդողները: Читать далее

Առավոտյան ընդհանուր պարապմունքները Արևելյան դպրոց-պարտեզում

DSCN0269Ինչպես արդեն գիտենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առօրյան սկսվում է առավոտյան ընդհանուր պարապմունքներով ԱրևելյանԱրևմտյանՀյուսիսայինՀարավայինՄայր դպրոցներում և Քոլեջում: Սովորողները դասավանդողների հետ միասին շուրջպար են բռնում, երգում, որը արդեն իսկ լավագույն նախապայմանն է օրը հաջողակ դարձնելու համար: Յուրաքանչյուր լավ սկիզբ, լավ ընթացքի գրավականն է: Այսօր Արևելյան դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքներին նվագակցեցին ջութակահար ընկեր Լիլիթը և ֆլեյտայի ուսուցչուհի ընկեր Տաթևը: Читать далее

Առաջադրանքներ 4-րդ դասարան

05.09.2018թ.

Բանավոր հաշվարկ: Հարցերի քննարկում:
Թեմա` Թիվ, թվի բնութագրումը:

Առաջադրանք 1.
Կարդա և բնութագրիր  թիվը:
8901, 2017, 1000, 2568, 3001

Պատասխանի’ր հարցերին`

  • Յուրաքանչյուր թիվ քանի՞ թվանշանից է կազմված:
  • Նշի’ր յուրաքանչյուր թվի միավորը  ( օրինակ` 2017-7):
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում:
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրակների կարգում:
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում:

Առաջադրանք 2.
Նարեն դասագրքի համար վճարեց 2400 դրամ, իսկ ամսագրի համար` 1600 դրամ:Նարեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

Ինքնուրույն կազմել խնդիրներ և հրապարակել բլոգում: