Մուշի հին թաղամասում կանգուն մնացած միակ տունը ըստ մեզ հասած տեղեկությունների պատկանել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պապերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

DSC_8260Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է այժմյան Մշո դաշտը, որի կենտրոնն է Մուշը… Մուշը հայտնի է իր կակաչապատ դաշտերով, ինքն էլ նման է դաշտում բուսած կակաչի. քաղաքի խորհրդանիշն էլ կակաչապատ -կակաչազարդ դաշտն է, կակաչն է Մուշի խորհրդանիշը:

Հին Մուշ… Պատմել էին Մուշի հայկական թաղամասի մասին, ու որոշեցի գնալ իմ, քո, բոլորիս պապերի պատմության հետևից, գտնել իմ, քո, բոլորիս պապերի տունը, որտեղ յոթ որդով էին սեղան նստում: Բայց չկային մեր պապերի տները. տեսա, որ դրանց տեղում հսկայական, ժամանակակից բարձրահարկեր են կառուցել ու կառուցում են: Քիչ թե շատ լավ պահպանված երկհարկանի տուն կար կանգուն, տուն, որի պատերն ուշադիր նայել-տնտղելու դեպքում հայկական ճարտարապետության հետքեր կարելի էր գտնել:

Տեսնես ո՞վ է այս «բախտավոր» տանտերը, որ թույլ չի տվել՝ մյուսների բախտին արժանանա… Ո՞վ է, որ հեռվից հեռու կանգուն է պահում հիմքերը պապենական տան: Չգիտեմ, չգիտենք: Բայց մի վարկած լսեցի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տունը, որտեղ այժմ քրդեր են բնակվում (առասպե՞լ էր, թե՞ իրականություն, ո՞վ գիտե), պատկանել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պապերին, և միայն նրա գործուն միջամտությամբ է այն կանգուն այսօր….. Է˜, հայի բախտ, էստեղ են ասել՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը: Այո՛, այդպես է:

DSC_8280DSC_8272DSC_8271DSC_8269

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s