«Ուսումնական մառանը» լաբորատորիա է

DSC_2941

Արևելյան դպրոց

Նախագիծ՝ «Ուսւոմնական մառանը» լաբորատորիա է

Տևողությունը՝ դեկտեմբերի 5-25

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Խնդիրները՝

Կիսամյակի և առօրյա կյանքի ընթացքում ձեռք բերած կարողությունների և հմտությունների կիրառում, թվեր և հաշվարկներ

Ընթացքը և բովանդակությունը՝

Սովորողների հետ իրականացնում ենք ինչպես կրթահամալիրի մյուս դպրոցների այնպես էլ մեր՝ Արևելյան դպրոցի ուսսումնական մառանի պատրաստման, կահավորման նախագիծը: Նպատակն է սովորողների հետ կատարել չափումներ այդ նպատակով հատկացված սենյակում, մաքրել հատակը, հարթեցնել, որոշել թե ինչքան խճաքար է անհրաժեշտ հատակը խճապատալու համար, ինչքան փայտանյութ և ինչպիսի կահույք է պետք պատրաստել: Չէ որ մաթեմատիկական գիտելիքները կարելի է կիրառել կյանքի յուրաքանչյուր բնագավառում: Ուսումնական մառանում նախատեսվում է ունենալ պահածոներ, խմիչքներ, խոտաբույսեր, ցուցադրական բանջարեղեններ, չրերի շարուկներ, չորացված համեմունքներ, փայտե տակառներ, խոտի հակեր, ինչպես նաև դասապրոցեսների համար անհրաժեշտ սեղաններ և նստարաններ՝ փայտից:

Իրականացումը՝ փուլերով

I փուլ՝ տարածքի մաքրում , աղբի դուրս բերում, տեղափոխում

II փուլ՝ հատակի հարթեցում, պատերի սվաղում, ջեռուցման խողովակների բարձրացում

III փուլ՝  խիճի տեղափոխում մառան, հատակին փռում, հարթեցում

IV փուլ՝  4-5-րդ դասարանի դիզայնի ընտրությամբ խմբի հետ (ղեկավար՝ Կարինե Մացակյան) մառանի գծագրում

V փուլ՝  ըստ գծագրի մառանի հավաքում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s