Մաթեմատիկական նախագիծ «Մեր բաժին արևը»

DSC_9173

Նախագծի ղեկավար՝ Սմբատ Պետրոսյան

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներից ցանկացողներ

Նախագծի իրականացման ժամանակացույց՝ 2019 թվականի հունվար:

Նախագծի նպատակը: Ինչպես արդեն բոլորս գիտենք աշխարհի էներգետիկ ոլորտում հեղափոխություն է ընթանում արևային էներգետիկայի բնագավառում: Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածը նույնպես որպես էլեկտրաէներգիայի աղբյուր ընտրել է Արևի ճառագայթները, որոնք Հայաստանում բավական են տարբեր չափերի շենքեր ու շինություններ էլեկտրաֆիկացնելու համար, որը իհարկե կախված է ինչպես տարեկան օգտագործվող էլեկտրաէներգիայի չափաքանակից, այնպես էլ արևոտ օրերի քանակից:

Սկզբունքը հետևյալն է: Տեղադրվում է արևային էներգիայի կայան՝ իր պանելներով, ստացվող հոսանքը միացվում է ընդհանուր ցանցին և էլեկտրաէներգիայի այն քանակը, որը չեք օգտագործում, սակայն կուտակում եք արևային օրերին, կարող եք օգտագործել ձմռանը:

Խնդիրները: Մեր առջև դրվում է խնդիրներ մաթեմատիկորեն ուսումնասիրել այս ոլորտը, ներկայացնել հստակ թվեր, արդյունքներ, արևային կայաններով էլէկտրաէներգիա արադրող ընկերություններ այցելել և այլն:

Բերելով ընդհանրական տեսքի վերջին փուլում հաշվել թե ինչ հզորության կայաններ են անհրաժեշտ կրթահամալիրի Արևելյան դպրոցը էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Նախապատրաստական աշխատանքներ: Համացանցից, ծնողներից հետաքրքրվել արևային էներգիայով, ճշտել և գրի առնել տվյալներ, հավաքագրել և բերել ընդհանուր տեսքի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s