Ձմռան հեքիաթ մեծ ու փոքրի համար. ՖՈՏՈՇԱՐՔ

asԵրբ ասում ենք ձմեռ,առաջին հերթին պատկերացնում ենք ձյունը: 2019 թվականի առաջին ձյունը եկավ գիշերը ու ամեն ինչ առավ իր սպիտակ թևերի տակ ու շուրջը մի աննկարագրելի պատկեր նկարեց:
Սպիտակ,փափուկ ձյունը բնությանն հագցրեց նորահարսի սպիտակ զգեստ:Կարծես մի ուրիշ շունչ մտավ օդի մեջ` խոնավ ու սառը,որը շնչելիս,ասես,սառչում է ներսումդ ամեն ինչ` սկսած զգացմունքներից մինչև անվերջ տանջող մտքեր:Այդ սառնությունն ամբողջ մարմնիդ թարմություն է տալիս ու թեև մի քիչ մրսելով,բայց հաճելի զգացողություն է առաջանում սրտումդ: Շատերը չեն սիրում ձմեռ, ձյուն, բայց ինչպե՞ս կարելի է չսիրել այս գեղեցկությունը, երբ ձյան փաթիլներն օդում պարելով հանդարտ իջնում են ու ծածկում ամեն ինչ, փոխվում են բնության գույները, խայտաբղետ աշնանային գույներից ոչինչ չի մնում ու դրա փոխարեն, ձմռան սպիտակն է ներկում աշխարհը: Ձյունն իր տակ թաքցնում է աշխարհի անկատարությունը ու դարձնում է կատարյալ իր գեղեցկությամբ ու գույներով:Նրանից է սկսվում ձմեռային հեքիաթը ու քայլելով ձյան վրա,թողնելով քո հետքերը,կարծես,քայլում ես քո հեքիաթի միջով` կախարդական սառցե մի աշխարհով ու կարծես,կյանքը սկսվում է նորից,սպիտակ էջից:
Քայլելով ձյունով պատված փողոցներով ու տեսնելով շրջապատի գեղեցկությունը,հասկանում ես,որ յուրաքանչյուր փաթիլի կառուցվածքը կատարյալ է ցանկացած ոսկերչական զարդից ու նրանցից յուրաքանչյուրը մարդկանց նման յուրահատուկ են,տարբեր միմյանցից:
Յուրահատուկ է ձյունը,մարդկային ձեռքերով հնարավոր չէ ստեղծել այդպիսի հրաշք,այն թեթևացնում է,մաքրում հոգին,առանձնակի հմայք է տալիս:ՈՒ ձմեռվա ու ձյան հետ կապված մի անկատար երազանք է մնում,որ հնարավոր լիներ հենց այնպես,ինչպես ձյունով ձնեմարդ ենք պատրաստում,նույն ձևով կարողանայինք ձյունե երջանկություն պատրաստել,որն այնքան սառը կլիներ մյուսների հանդեպ,որ երբեք չէր հեռանա մեզանից:dsc_1985dsc_1988dsc_1990dsc_1992dsc_1993dsc_1996dsc_1997dsc_1999dsc_2001dsc_2007dsc_2012dsc_2013dsc_2014dsc_2017dsc_2018dsc_2020dsc_2027dsc_2028dsc_2029dsc_2031dsc_2033dsc_2036dsc_2037dsc_2043dsc_2045dsc_2047dsc_2055dsc_2058dsc_2071dsc_2073dsc_2075dsc_2076dsc_2078dsc_2080dsc_2083dsc_2086dsc_2087dsc_2091dsc_2092dsc_2093dsc_2097dsc_2099dsc_2102dsc_2106dsc_2109dsc_2111dsc_2116dsc_2117dsc_2120dsc_2124dsc_2126dsc_2127dsc_2128dsc_2131dsc_2132dsc_2133dsc_2134dsc_2136dsc_2140dsc_2142dsc_2144dsc_2150dsc_2151dsc_2152dsc_2153dsc_2160dsc_2166

Նյութը՝ tiktime

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s