Արևելյան դպրոցի VIP ֆուտբոլի հրապարակը գրեթե պատրաստ է. ՖՈՏՈՇԱՐՔ

DSC_3870Արևելյան դպրոց-պարտեզի հյուսիսային մասում գտնվող անմշակ, աղբանոցի վերածված տարածքը սովորողների համար դարձել է սիրելի վայր:Տարածքը, որ նախկինում անբարեկարգ վիճակում էր,սովորողների միջամտությամբ մաքրվել, հարթեցվել և դարձել է VIP ֆուտբոլի հրապարակ, որտեղ հետագայում կտեղադրվեն խաղային հարմարանքներ: Գարնանային այս տաք ու պայծառ օրերին, երբ բնությունն էլ զարթոնք է ապրում, սովորողներին դժվար է կտրել իրենց սիրելի զբաղմունքից՝ ֆուտբոլից: Հետագայում կրկին կանդրադառնանք տարածքի զարգացմանը: Читать далее

Մաթեմատիկական խնդիր-խաչբառեր սովորողների կողմից

DSC_3938.JPGՆախագծային շաբաթը արդյունավետ էր, քանի որ սովորողները սկսեցին ինքնուրույն կազմել մաթեմատիկական խաչբառեր, խնդիրներ և մեծ ոգևորվածությամբ շարունակում են աշխատել: Աստիճանաբար բարդեցնում են խնդիրները և մտածում նորերը: Նմանատիպ խնդիր-խաչբառեր կազմելը նպաստում է սովորողների տրամաբանության զարգացմանը,թվաբանական գործողությունների արագ կատարմանն և իհարկե հետագայում նմանատիպ խնդիրների լուծման եղանակներն ավելի արագ և արդյունավետ ճանապարհով հասկանալուն: Читать далее