Ինքնաստուգում 5-րդ դասարան
Անուն____________
Ազգանուն______________
Դասարան_____________
- 1734 թիվը գրի առեք կարգային գումարելիների գումարի տեքով։
- Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 2*06 թիվը առանց մնացորդի կբաժանվի 3-ի։
- Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․ 9*9<939
- Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով՝ 393+8+92+107
- Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝ 87+87+87+87+87+87+87
- Գտիր 8569 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
- Հաշվե՛ք 8մ3սմ1մմ+20սմ9մմ
- Դեցիմետրով և սանտիմետրով արտահայտե՛ք 94սմ
- Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 3սմ,4սմ, 5սմ։ Հաշվել ուղղանկյունանիստի ծավալը։ Գրել միայն թվային արժեքը։
- 400 կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու գնացք: Գնացքներից մեկի արագությունը 60կմ/ժ էր: Որքան էր երկրորդ գնացքի արագությունը, եթե հանդիպումը տեղի ունեցավ 4 ժ հետո: