Մայիսյան ամենամյա 14-րդ բաց հավաք

DSC_8663

Ամփոփելով 4-րդ, 5-րդ դասարաններում իմ մեկամյա գործունեությունը որպես մաթեմատիկայի ուսուցիչ «Մխիթար Սեբաստացի» կթահամալիրի Արևելյան դպրոցում, կցանկանայի ներկայացնել ուսուցման իմ մեթոդը՝ համաձայն ուսումնական պլանի և կրթական չափորոշչի:

Մեկ տարվա ընթացքում իհարկե եղել են բացթողումներ, բայց ջանք ու եռանդ չեմ խնայել սովորրողների հետ աշխատանքը ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար: Ուսուցումը կատարել եմ 4-րդ դասարանում Մկրտչյան, Իսկադնարյան, Սարգսյան և  Աբրահամյան հեղինակների դասագրքով, իսկ 5-րդ դասարանում՝ Նահապետյան և Աբրահամյան հեղինակների դասագրքով: Տնային հանձնարարություններն, որպես ինքնուրույն աշխատանք հեղինակային են, որոնք տեղադրված են եղել բլոգի համապատասխան բաժնում: Բաժնում կգտնեք տեղեկություններ դասարանական աշխատանքների վերաբերյալ: Սովորողների հետ իրականացրել եմ հետևյալ նախագծերը

Սովորողների հետ կազմակերպել եմ ճամփորդություն դեպի Mind Center, որտեղ նրանք մեծ հաճույքով զբաղվել են լեգոներ հավաքելով, որն ուղղված է եղել սովորողների մոտ տրամաբանական և երևակայական զարգացմանը: Կազմակերպել եմ նաև մի շարք ֆոտոշարքեր, որի ընթացքում սովորողները ստեղծել են լուսանկարչական միջավայր և իմ օգնությամբ լուսանկարվել են, որոնք նույնպես հրապարակված են իմ բլոգում: