Մաթեմատիկական «Մեղու» ճամբարի առօրյա

DSC_3660Մաթեմատիկական «Մեղու» ճամբարի առօրյա

Մայիսի 30 ժամը մաթեմատիկա առարկայից 4 տարվա գիտելիքների ստուգում՝ կանգառներով. Առաջին կանգառ

11:00-11:45՝ 4-1 դասարան

11:45-12:00 ընդմիջում

12:00-12:45՝ 4-2 դասարան

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Վայրը՝ Արևելքի լանջեր

Լուսաբանման պատասխանատուներ՝ Վարդան Այդինյան, Անգելինա Ավետիսյան

Մայիսի 31՝Երկրորդ կանգառ

09:30-10:05՝ 4-1 դասարան

10:05-11:10 ընդմիջում

11:10-11:55՝ 4-2 դասարան

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Վայրը՝ Արևելքի VIP մարզադաշտ

Հունիսի 3՝ Երրորդ կանգառ

09:30-10:05՝ 4-1 դասարան

10:05-11:10 ընդմիջում

11:10-11:55՝ 4-2 դասարան

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի փոքր լողավազանի տարածք

Հունիսի 4՝ Չորրորդ կանգառ

09:30-10:05՝ 4-1 դասարան

10:05-11:10 ընդմիջում

11:10-11:55՝ 4-2 դասարան

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվւ քշում է մետ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը:Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով: Այս ամենը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Վայրը՝ Արևելյան դպրոցի հեծանվակայանատեղի

Հունիսի 5՝ 4-րդ դասարանի գիտելիքների ստուգում մաթեմատիկա առարկայից թեստային տարբերակով:

Հունիսի 6՝ ամփոփում

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s