Քաղաքապետի այցը կրթահամալիր

новый коллажԱյսօր կրթահամալիր էր այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր տիկնոջ Իվա Մարությանի հետ: Քաղաքապետի այցը սպասված էր կրթահամալիրում, քանի որ երկարատև նամակագրություններ էինք ունեցել վերջինիս հետ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շուրջ: Պատկերացումներ կազմելու համար պետք էր  քաղաքապետի շրջայցը, որպեսզի նկատելի լինեին դժվարություններն ու խոչընդոտները և ակնկալում ենք, որ շրջայցը կտա ցանկալի, սպասված ճիշտ արդյունքը:Պարոն Մարությանին շատ դուր եկավ հատկապես կանաչ լանջերն, որոնք նախկինում եղել են վտանգավոր, քայքայված հենապատեր, ուսումանական հաստատությունների ներքին և արտաքին ձևավորումը: Վերջինիս զարմացրեց այն փաստը, որ կրթահամալիրը լինելով բաց միջավայր բոլորի համար, չունենալով ցանկապատեր չի արձանագրել և հուսով ենք չի արձանագրի այնպիսի դեպք, երբ նախակրթարանի սանը կարող է ինքնուրույն հեռանալ դպրոցի տարածքից: Իհարկե սա փաստ է, որի հիմնավորումը Տիար Բլեյանը բացատրեց նրանով, որ երեխայի համար ներսն ու դուրսը այնպես է արված, որ նա չզգա դրսում է գտնվում է թե ներսում, ամեն ինչ բաց է ու լուսավոր է և միմյանց հետ փոխկապակցված: Սակայն այս դեպքում ևս կրթահամալիրն ունի ցանկապատերի իր առաջարկը՝ էլ ավելի հետաքրքիր, բնական և անվտանգ: Այդպիսի ցանկապատեր արդեն Արևելյան դպրոցում առկա է՝ ճյուղերով պատրաստված, մյուս տարբերակը խաղողի թարմայով ստեղծվող հետաքրքիր, քաղցր ցանկապատերն են, որի շուրջ կարող է ընդգրկվել ամբողջ կրթական պարտեզը անկախ այն հանգամանքից այն կրթահամալիրին է պատկանում, թե քաղաքապետարանին: Քաղաքապետը նաև հանդիպեց Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում կրթահամալիրում գտնվող քանդակագործներին , որոնցից Մասիմո Լիպին հատուկ առաջադրանք տվեց քաղաքապետին, որ մաքրության և ամրացման աշխատանքներ կատարեն Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում գտնվող քանդակների պուրակում՝ որոնք ըստ քանդակագործի, իրենցից արվեստի աշխարհահռչակ գործեր են ներկայացնում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s