2-րդ ուսումնական շրջանը կրթահամալիրում համարվում է ճամբարային-նախագծային ամիս: Սովորողների հետ իրականացրել ենք նախագծեր և իհարկե կրկնել ենք նախորդ ուս. շրջանում անցած թեմաները, որ նորերը սկսենք ամուր հենքի վրա: Читать далее
Месяц: Январь 2020
Կրթական պարտեզի արևելքը
Կրթական պարտեզի Սարալանջի երեկն ու այսօրը մեկ տեսանյութում
Ներկայացնում ենք կրթական պարտեզի Սարալանջի երեկն ու այսօրը մեկ տեսանյութում՝ նկարված երկնքից: Ինքներդ համոզվեք, թե կրթահամալիրի գործուն և անհատնում ջանքերով ինչ հսկայածավալ աշխատանքներ է կատարվել հանուն սովորողի և բնակչի ազատ և անվտանգ և ինչու չէ նաև հաճելի տեղաշարժի:
Կրթահամալիրի արևմուտքը
Այս տեսանյութում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կրթահամալիրի Արևմտյան դպրոցը, Ագարակը և Կառավարության որոշումով կրթահամալիրին տրամադրված 3.4 հա հողատարածքը՝ ուսումնական խաղողի այգի հիմնելու նպատակով:
Նկարահանումը՝ Արևելյան դպրոցի Մեդիատեխնոլոգիաների ջոկատի սովորողների Նկարահանող սարք՝ DJI Mavic Air
Մոնտաժը՝ Սմբատ Պետրոսյանի
Օրբելյանների իջևանատունը ձյան մեջ թաթախված. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նկարահանող սարք՝ DJI Mavic Air
Տարածաշրջանը՝ Վայոց Ձորի մարզ, Վարդենյաց լեռնանցք
Օպերատոր և մոնտաժող՝ Սմբատ Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մեդիատեխնոլոգիաների ջոկատ
Մեր ջոկատի առօրյան ինչպես միշտ հագեցած էր և հետաքրքիր: Այս երկու օրերին զբաղվեցինք կրթահամալիրին պատկանող անօդաչու թռչող սարքի (DJI Mavic Air) ուսումնասիրությամբ, կատարեցինք մի քանի փորձնական թռիչքներ և վարժվեցինք ավելի հմուտ կառավարել սարքը: Читать далее
Բնակավայրն առանց ճաղերի
Նախ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ կրթահամալիրի տնօրեն Տիար Աշոտ Բլեյանին, իր համաձայնության համար, որ ձեռք բերեցինք նոր անօդաչու թռչող սարք, որը միանշանակ կօգտագործվի ի օգուտ սովորողի և կրթահամալիրի շահի: Հունվար ամսվա ընթացքում սովորողների հետ կիրականացնենք տարբեր նախագծեր հենց այս սարքի օգնությամբ: Այժմ ներկայացնում եմ առաջին թռիչքի արդյունքները և խոստանում, որ գնալով էլ ավելի կլավանա նկարահանման որակը: Читать далее
Մեր բաժին արևը
Ուսումնական երկրորդ շրջանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընդգրկում է ողջ հունվար ամիսը՝ 8-ից միչև 31-ը և համարվում է նախագծային ամիս, իսկ հունվարի 31-ին կրթահամալիրում տեղի կունենա ղափամայի ծեսը: Նախագծային ամսում Արևելյան դպրոցի 4-րդ, 5-րդ դասարանի սովորողների հետ կիրականացնեմ հետևյալ նախագիծը: Читать далее