Առաջարկում եմ լուսանկարներ Տավուշ աշխարհից, որոնք հեղինակային իրավունքները պահելով ազատ կարող եք օգտագործել: Читать далее
Месяц: Март 2020
2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման մասին
Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝ Читать далее
Ուսումնական արձակուրդի ամփոփում
Ներկայացնում եմ ուսումնական արձակուրդի ընթցաքում կատարված գրավոր առաջադրանքները, որոնք սովորողները հրապարակել են իրենց բոլգներում, կամ ֆայլով ուղարկել են ինձ:Հիշեցնեմ, որ սրանք բոլոր աշխատանքները չեն, քանի որ ուսումնական արձակուրդի ընթացքում կատարված կարևոր առաջադրանքներից մեկն էլ մարտ ամսվա ֆլեշմոբն էր, որի արդյունքները պարզ և հասանելի կլինի ապրիլի առաջին շաբաթում: Այն նույնպես կտեղադրեմ այստեղ և կուղարկեմ սովորողների էլեկտրոնային հասցեներին: Читать далее
Մաթեմատիկական նախագիծ մարտի 30-ից ապրիլի 3
Սույն նախագծով կկազմակերպվի հեռավար ուսուցումը, կհրապարակվի ուսումնական նյութերը, առաջադրանքները մարտի 30-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածի համար: Նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների համար: Յուրաքանչյուր դասարանի հետ կուսումնասիրենք 1 նոր թեմա իսկ մյուս օրերին կկատարենք առաջադրանքներ այդ թեմայի և անցած թեմաների վերաբերյալ: Սիրելի սովորողներ, կատարված առաջադրանքները հրապարակեք բլոգում և հղումը ուղարկեք ինձ: Читать далее
Ընտանեկան դպրոցի մաթեմատիկան
Սիրով, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, կներկայացնեմ իմ փորձը և կանդրադառնամ այն ծրագրին, որի օգնությամբ ստեղծում եմ ուսումնական նյութերը: Читать далее
Մեր Ջուջևան։ Գարունը՝ հակաբացիլ։ Նախագիծ։
Ուսումնկան արձակուրդ. մաթեմատիկական օրագիր
Ողջույն սիրելի սովորողներ: Մարտի 23-ից 27-ը կրթահամալիրում համարվում է ուսումնական արձակուրդ, ուստի աշխատելու ենք մի այսպիսի հետաքրքիր նախագծի շուրջ: Առաջարկելու եմ 5 թեմա՝ շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար 1-ը, դրանց շուրջ առաջադրանքներ: Դուք պետք է յուրաքանչյուր օր ընտրեք 1 թեմա, խոսեք այդ թեմայի մասին մի քանի բառով, կատարե՛ք առաջադրանքները, ինքնուրույն գրեք նմանատիպ 5 առաջադրանք և այդպիսով լրացնեք ձեր այդ օրվա օրագիրը: Շաբաթվա վերջում ուղարկում եք ձեր օրագրի (բոլոր 5 աշխատանքների, որոնք գտնվում են նույն հղումի տակ) հղումը ես ստուգում եմ ու ձեր կազմած առաջադրանքներով փաթեթ եմ ստեղծում: Читать далее
Հեռավար ուսումնական շաբաթի ամփոփում
Անցած ուսումնական շաբաթն, որի ժամանակ իրականացրեցինք հեռավար ուսուցում,համարում եմ արդյունավետ: Կրթահամալիրի որդեգրած ամենակարևոր սկզբունքներից մեկն այն է, որ սովորողը պարտադրաբար չի սովորում, փոխարենը սովորում է իր ցանկությամբ, ընտրությամբ և նույնն էլ եղել է հեռավար ուսուցման շաբաթում՝ ո՛չ մի սովորող պարտադրաբար չի կատարել առաջադրանքները, յուրաքանչյուրն իր կամքով, իր ուժերին ներածի չափով կատարել և տեղադրել է բլոգում: Առցանց ուսուցման նախագծի առաջադրանքներին կից հավաքել, տեղադրել եմ նաև սովորողների կատարած առաջադրանքների հղումները: Հեռավար ուսուցման մյուս շաբաթում ուսուցումն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու նպատակով կստեղծեմ տեսադասեր,որոնք կքննարկենք խմբային տեսակապերի միջոցով: Արդեն ունեմ երկու տեսադաս 4-րդ դասարանի երկու թեմայի վերաբերյալ:
Ինտելեկտուալ հարցեր
Առցանց ուսուցման նախագիծ՝ մարտի 16-20
Սիրելի սովորողներ, հայտնի դեպքերի հետ կապված սկսում ենք առցանց ուսուցում: Յուրաքանչյուր առավոտ, միչև ժամը 10:00-ն կհրապարակվի տեսական նյութը` ըստ դասարանների և առաջադրանքները՝ առաջիկա երկու օրվա համար: Կարող եք առաջադրանքները կատարել մաս-մաս, կարող եք միանգամից, միայն հասկանանք, հարցեր ունենալու դեպքում գրե՛ք (smbat.petrosyan@mskh.am), զանգահարեք ( 094-12-06-94): Սկզբից կարդում եք տեսական նյութը, նայում օրինակները, որից հետո նոր անցնում առաջադրանքների կատարմանը: Առաջադրանքները հրապարակում եք ձեր բլոգներում՝ ցանկալի է ֆայլով, ինչպես ես եմ հրապարակում: Читать далее