Ինտելեկտուալ հարցեր

DSC_8273

  1. Շարունակեք չինական հետևյալ ասացվածքը` «Իսկական ու- սուցիչը նա է, ով չի ամաչում …»: Ի՞նչ չի ամաչում անել իսկա- կան ուսուցիչը:
  2. Այդ արարողության ձախողումը սկիզբ դրեց փողկախ կապել լուսովորությանը: Ինչի՞ մասին է խոսքը:
  3. Այդ առարկայի համար Լուի 15-րդը Վերսալում հատուկ պահակախումբ էր նշանակել: Անհասկանալի էր միայն ի՞նչն էին հսկում նրանք. առարկան, թե՞ նրա պարունակությունը: Ինչի՞ մասին է խոսքը:
  4. Զննությամբ մի կնոջ գրպանից գտել են դանակ, հացի կտոր, մկրատ, ասեղ, քար, լուցկի, գրիչ և այլն: Որտե՞ղ է աշխատել կի- նը:
  5. Այդ բույսի հայրենիքը Մեքսիկան է: Հնդկացիները այն համարում էին սուրբ բույս: Այն ամենաշոգ եղանակին անգամ իր ցողունում խոնավություն է պահում և լինում հյութալի: Ո՞ր բույսն է դա:
  6. Ծխել դադարելու առաջին փորձը գրանցվել է 1679 թվականին: Ֆինլանդացի մի ոստիկանապետ իր օրագրում գրել է. «Ես այսօր թողնում եմ ծխելը»: Իսկ ի՞նչ է նա գրել մեկ ամիս անց:
  7. Քանդակագործ Հաթսոն Բերգլումը Բլեք Հիլս լեռներում կերտել է ԱՄՆ 4 նշանավոր նախագահների դիմաքանդակները: Նրանք էին`Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Էդիսոն, Թեոդոր Ռուզվելտ: Ո՞վ է 4-րդը:
  8. Շարունակել հետևյալ չինական ասացվածքը. «Լավ մարտիկը նա չե, ով չի ընկնում, այլ նա, ով …»:
  9. Կոնֆուցիոսն ասում էր. «Եթե նրանց մոտեցնես քեզ, կնստեն վզիդ, եթե հեռացնես քեզնից, կատեն»: Այդ մարդիկ հիմարներն են և … : Ովքե՞ր :
  10. Այդ սուր վարակիչ վիրուսային հիվանդությունը, որի հետ առնչվել են գրեթե բոլորը, բժիշկներն անվանում են «ինֆլոենցիա»: Իսկ ի՞նչ անունով է այն հայտնի ժողովրդին:
  11. Երկու գող ուսւոմնասիրում են խանութի ցուցափեղկը: Մեկը հարցնում է մյուսին. «Տեսնում ես այն զմրուխտե քարը, ի՞նչ ես կարծում, ո՞րքան կստանանք նրա համար»: Ընկերը պատաս- խանում է. «Ամեն ինչ կախված է …»: Ումի՞ց է կախված:
  12. Այն հարցին, թե որտեղ կցանկանար ընկնել մահից հետո` դրախտ, թե դժոխք, Չ.Չապլինը պատասխանել է. «Մի կողմից դրախտ, որովհետև այնտեղ լավ եղանակ է, մյուս կողմից դժոխք, որովհետև այնտեղ …»: Ի՞նչ կա դժոխքում:
  13. Հին հռոմեական անեծք. «Թող քո բոլոր ատամները թափվեն, մնա միայն մեկը…»: Ինչի՞ համար:
  14. Հոգեբանները խորհուրդ են տալիս. «Երբեք մի վիճիր հիմարի հետ: Մարդիկ կարող են …»: Ի՞նչ կարող են անել մարդիկ:
  15. Արաբական ասացվածքը ասում է. «Լավագույն լեզուն զսպված լեզուն է, իսկ լավագույն խոսքը` մանրակրկիտ մտածվածը: Երբ մարդը խոսում է, ապա նրա բառերը պետք է լինեն ավելի խելացի քան …»: Ինչի՞ց խելացի պետք է լինեն:
  16. Այդ բառը առաջին անգամ գործածել է ռուս գրող Պ.Դոբոռիկինը 1860-ական թվականներին, ապա այն փոխառվել է մյուս լեզուների կողմից: Լատիներենից թարգմանաբար այն նշանակում է «մտածող», «հասկացող»: Անվանեք այն:
  17. Առաջին անգամ դրանք ստեղծվել են Հունաստանում` Ք.ա. 500 թվականին: Կարևոր պայման էր, որ նրանք պետք է լինեին քաղաքի պատերից 1 մետր դուրս: Ինչի՞ մասին է խոսքը:
  18. Խորհրդային Միության նկարահանած ֆիլմերի անվանումների մեջ «Կյանք» բառը հանդիպումէ 75, «Օրը»`69, «Երջանկությունը»`61, «Մարդը»` 59 անգամ: Ո՞ր բառն է, որ հանդիպում է ամենից շատ`ավելի քան 200 անգամ:
  19. Այս երաժշտական ուղղության անվանումը անգլերենից թարգմանվում է նաև որպես «ժայռ»: Ո՞ր ուղղության մասին է խոսքը:
  20. Լուծեք 18-րդ դարի այս հայտնի խնդիրը: Թռչում են բադեր. մեկը առջևից, երկուսը ետևից, մեկը ետևից, երկուսը առջևից, մեկը երկուսի միջև, և երեքը մի շարքով: Քանի՞ բադ է թռչում:

 

 

Պատասխաններ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s