Աշխատանք, որտեղ բոլոր հոբբիներն են գնահատվում

20200502_130150Կրթահամալիրում աշխատող յուրաքանչյուր մարդ ունի որևիցե հոբբի՝ սիրած զբաղմունք, որով կարող է ազատորեն զբաղվել աշխատանքին զուգահեռ և ավելին՝ դրա համար նրան հաստատ կվարձատրեն: Երեկ՝ կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանի հետ հանդիպման ժամանակ, հարց ուղղվեց մասնակիցներիս թե ի՞նչ հոբբի ունենք, ինչպե՞ս կարող է աշխատանքը հոբբի դարձնել: Ես օրինակ սիրում եմ լուսանկարել, զբաղվել այգեգործությամբ, հեծանիվ վարել  և այլն: Միչև օրս այդ ամենն իմ սիրելի աշխատանքների հետ կատարել եմ, բայց մի հոբբի էլ ունեի, որով դեռ մանկուց եմ զբաղվել՝ դա մեղվաբուծությունն է: Ահա իմ տեսանյութերը մեղվաբուծության վերաբերյալ՝

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

Կրթահամալիրում օրեր հետո կլինի 13 փեթակ մեղվաընտանիք և այդ հոբբիով ևս կաշխատեմ: Այսինքն, եթե մարդ ունի մի այնպիսի հոբբի, որի համար դեռ պայմաններ չկա, պետք չէ ափսոսալ, ուղղակի պետք է սկսկել սիրած գործով զբաղվել, քանի որ կրթահամալիրն անպայման կաջակցի:

Մաթեմատիկան էլ այս իմ բոլոր հոբբիների հետ անքակտելի կապ ունի: Այստեղ կներկայացնեմ գիտնակնների բացահայտումից մի մեջբերում

Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ, 0․1 գրամ քաշ ունեցող մեղուներից յուրաքանչյուրի մեջ ապրում է բնածին մաթեմատիկոս. մեղուներն իրենց հիմնական ֆունկցիայից զատ, ունակ են ոչ միայն ճանաչել թվերն ու խորհրդանիշները, հաշվել ու համադրել դրանք, այլև լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ:

Մեղուներն արագ և ճշգրիտ հաշվարկում են  ծաղկից ծաղիկ , ապա նաև` փեթակ վերադառնալու ամենակարճ ճանապարհը: Դա այն դեպքում, երբ յուրաքանչյուր օր ստիպված են կաթուկ ու ծաղկափոշի կուտակելու համար փեթակից 2 և ավելի կմ հեռանալ ու ետ վերադառնալ մի քանի անգամ ՝ կրելով իրենց քաշից ծանր բեռ: Ինչպե՞ս է դա լուծում մեղվի՝ հյուլեի չափ ուղեղը, մնում է ենթադրել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s