Սարալանջ-Արևելք նոր, անվտանգ հետիոտնային անցում. ՖՈՏՈՇԱՐՔ

Առաջ-հիմա

Աշխատանքները Սարալանջ-Արևելեք անցումում անընդհատ են: Ինչպես ժողովուրդն է ասում «սկսած գործը կիսատ չեն թողնի» և քանի որ եղանակներն էլ նպաստավոր են, ուրեմն եղած գործը պետք է խնամքով կատարել, որ հետագա քայլերը ընդգծուն դառնան: Այսօր, օրինակ, կարելի է ասել, որ աղբի մաքրման գործը ավարտվեց: Բայց դրանից բացի Էդմոնդի հետ կտրեցինք նաև մի քանի չորացած և վտանգավոր ճյուղեր: Կուտակված աղբը արդեն տեղափոխելու ժամանակն է, որից հետո կսկվի անվտանգ ցանկապատերի տեղադրման աշխատանքները: Ուզում եմ ընդգծել երկու կարևոր գրավական նմանատիպ անցումը օգտագործելի դարձնելու համար: Առաջինը անվտանգությունն է, երկրորդը՝ խնամված լինելը: Հենց այս երկուսին էլ միտված են մեր քայլերը:

Читать далее

Շաբաթվա ամփոփում


Անցած շաբաթ առցանց ուսուցմանը մասնակցեց սովորողների մոտ 40 %-ը, որը այդքան էլ լավ ցուցանիշ չէ: Այս շաբաթ հուսանք ավելի շատ մարդ կմասնակցի, քանի որ նաև տեսադասեր ունենք արդեն: Առաջադրանքները հրապարակվել են նախօրոք համապատասխան բաժիններում: Նաև դպրոցում սովորողների հետ մի քանի անգամ կատարել ենք ֆիզիկական աշխատանք, որի շրջանակներում բարեկարգել, մաքրել ենք Սարալանջից դեպի Արևելյան դպրոց տանող արահետը:

Читать далее

«Երբ քարը առանձնացնում ես, քանդակ է դառնում» Վիգեն Ավետիս

Հետաքրքիր վերնագիր ընտրեցի այսօրվա աշխատանքները լուսաբանելու համար, բայց իհարկե կապված է անշուշտ աշխատանքներին: Այսօր ևս մաքրեցինք արահետի աղբը, չոր ճյուղերը, մետաղե ջարդոնները և այլն: Վերջում երևաց բազալտե մի քարի կտոր, որը ուղղակի պտտեցի և կանգնեցրեցի ուղղահայաց: Ստացվեց մի հետաքրքիր քանդակ, որի մասին քանդակագործ Վիգեն Ավետսիը հենց տեսնի կասի. «հենց քարը առանձնացնում ես դառնում է քանդակ»:

Читать далее

Բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Հոկտեմբերի 19 -ին ևս շարունակեցինք Սարալանջից Արևելք տանող անցումի մաքրման, բարեկարգման աշխատանքները։ Այս անգամ մաքրեցինք ավտոճանապարհից ներքև ընկած հատվածը, բացեցինք քարերը, կտրեցինք ավոլնորդ ճյուղերը, թփերը։ Թփերի տակ կային նաև մետաղական մնացորդներ, պլաստմասե խողովակներ, որոնք ևս հեռացրեցինք։ Աշխատանքային խմբի անդամները տարատարիք սովորողներ էին։ Շարունակությունը առաջիկա օրերին։

Առցանց ուսուցման նախագիծ հոկտեմբերի 16-30

Շատիվանքի ծիածանը

Ներկայացնում եմ հոկտեմբերի 16-ից 23-ի համար նախատեսված առցանց ուսուցման նախագիծը: Նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների համար: Շաբաթական մեկ անգամ Microsoft Teams ծրագրի օգնությամբ տեսակապ կհաստատեմ և միասին կքննարկենք նոր թեման, առջադրանքները: Ձեր ցանկության դեպքում պահելով հակահամաճարակային կանոները փոքր (միչև 5) հոգանոց խմբերով հանդիպում կունենանք ֆիզիկական միջավայրում: Առաջադրանքները կատարելուն պես ուղարկեք իմ էլ. հասցեին, որ ստուգեմ և հավաքեմ իմ բլոգում:

Читать далее

Բարեկարգման աշխատանքներ Սարալանջից-Արևելք՝ նոր, անվտանգ անցումում. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր շարունակեցինք Սարալանջից դեպի Արևելք տանող անցումում բարեկարգման աշխատանքները: Տարիներ ի վեր բնակիչները հնարավոր և անհնար բոլոր պիտույքներով, իրերով աղբավայրի են վերածել այդ հատվածը և դեռ չենք կարողանում ավարտել մաքրման աշխատանքները՝ գոնե կես ճանապարհին: Բազալտե քարերը հատ-հատ փորձում ենք տեղափոխել, որ տակից հանենք պլաստմասե իրերը, չորացած խոտը և փայտի մնացորդները: Աշխատանքները, սովորողները, որոնց մեծ մասը Արցախցիներ են, մեծ սիրով են կատարում, մեծ ոգևորությամբ, հետաքրքիր պատմություններ պատմելով:

Читать далее

Բարեկարգման աշխատանքներ Արևելքի անցումում

Այսօր սկսեցինք մաքրման, հարդարման աշխատանքները Սարալանջից դեպի Արևելյան դպրոց տանող միջանցքում: Ըստ նախագծի այն իրականացնում ենք տարբեր փուլերով և սա դեռ առաջին փուլն է: Սովորողները մեծ ոգևորությամբ էին կատարում աշխատանքը, մանավանդ, որ նրանց մեջ կային նաև Արցախցի երեխաներ: Աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին ևս:

Читать далее