Ուսումնական աշուն

Սիրելի սովորողներ, մեկնարկել է աշնանային ուսումնական արձակուրդը, որը լավ առիթ է ամրապնդել մեր ունեցած գիտելիքները:

Նախագծի իրականացման ժամանակահատված նոյեմբերի 2-6

Նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների համար

Նախագծի նպատակը՝ արդեն ունեցած գիտելիքների ամրապնդում, նոր հմտությունների ձեռքբերում, տրամաբանության զարգացում, խնդիրներ կազմելու փորձի ձեռքբերում, մաթեմատիկական գիտելիքները  առօրյա  կյանքում կիրառելու  կարողության ձևավորում։

Նախագծի կազմակերպումը կիրականացնենք հետևյալ կերպ: Սովորողներին կառաջադրվեն երկու տեսակի խնդիրներ՝ տրամաբանական և գործնական՝ իրենց օրինակներով:

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Հինգ հատ 1-ով ստանալ 100:
  • Ինչպե՞ս վեց հատ 9-ով ստանալ 100:
  • Ինչպե՞ս հինգ հատ 5-ով ստանալ 31:
  • Ինչպե՞ս  հինգ հատ 4-ով ստանալ 55:
  • Ինչպե՞ս չորս 5 –ի միջոցով ստանալ 16
  • Ինչպե՞ս հինգ 2–ի միջոցով ստանալ 15։
  • Քանի՞ եղանակով կարող են նստել երեք սովորողներ:
  • 12345 թվանշաններից մի քանիսի արանքում դրե՛ք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի քսաներկու:
  • 52412 թվանշաններից մի քանիսի արանքում դրե՛ք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի հարյուր:
  • Գրատախտակին գրված են 1- ից  100 թվերը: Քանի անգամ է գրված մեկ թվանշանը:
  • Ինչպե՞ս 5-լիտրանոց կաթսայի և 3-լիտրանոց կաթսայի միջոցով ջրի ծորակից դույլի մեջ լցնել 4 լիտր ջուր:
  • Ունենք 8 լիտրանոց անոթ, որը ամբողջությամբ լցված է ջրով: Կարո՞ղ եք այն բաժանել 2 հավասար մասերի, օգտագործելով միայն 3 և 5 լիտրանոց երկու ամաններ:
  • Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․Կարող եք նաև վերցնել լուծկու հատիկներ կազմել այս հավասարությունները և լուծել: Ինչպես նաև ինքներդ կազմել մի քանի նմանատիպ հավասարություն:

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII=VII−VI

Vl−lV=lX

Սովորողները  կկատարեն գործնական աշխատանք՝

Սովորողները պետք է  պարզեն  իրենց հյուրասենյակի և խոհանոցի մակերեսների տարբերությունը:

Անհրաժեշտ պարագան է՝ չափերիզ (մետր)։

Գործնական աշխատանքի արդյունքները ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։

Արդյունքները

  • Սովորողների  ձեռք բերած գիտելիքների  ամրապնդում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  •  Սովորողների  մաթեմատիկական  գիտելիքների  կիրառումը իրական կյանքում
  • Սովորողների տրամաբանական խնդիրների լուծումների  և գործնական աշխատանքի արդյունքների տեղադրումը  իրենց բլոգներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s