
2020-2021 ուս. տարվա առաջին ուսումնական շրջանը ևս համաճարակի պատճառով հեռավար եղավ, որից հետո ֆիզիկական միջավայրում: Չնայած ստեղծված նման դժավուրթյուններին երկու դեպքում ուսումնական գործընթացը կազմակերպվեց ըստ ծրագրի:
Ուս. շրջանում հանձնարարված թեմաները և առաջադրանքները հրապարակվեցին բլոգի համապատասխան բաժնում, սովորողները կատարեցին և ուղարկեցին իմ էլ. հասցեին, որոնք ես պարտաճանաչ ստուգեցի և պատասխան նամակով հետ ուղարկեցի սովորողներին: Իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝
Նախագիծ՝ բարեկարգ-անվտանգ անցում
«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ
Բարեկարգ-անվտանգ անցում նախագիծը շարունակակն է: Սովորողների հետ կատարել ենք հաշվարկներ, թե քանի՞ սյուն, քանի՞ մետր մետաղալար և այլ պարագաներ են անհրաժեշտ անվատանգության ցանկապատ կառուցելու համար: Այդ աշխատանանքները կշարունակենք մյուս ուս. շրջանում: