2-րդ ուսումնական շրջանի ամփոփում

2-րդ ուսումնական շրջանը, որը կրթահամալիրում ընդգրկում է ամբողջ հունվար ամիսը, ճամբարային-նախագծային գործունեությունների ամիս էր: Ինչպես կրթահամալիրի բոլոր դպրոցներում, այնպես էլ Արևելյանում, սովորողները ճամբարային գործունեությունը անց կացրեցին ջոկատներով:

Читать далее

Կրթահամալիրում տոնվեց Ղափամայի ծեսը. ներկա էր նաև Ռուբեն Մաթևոսյանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ տոնախմբությամբ անցկացվեց Ղափամայի ծեսը: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ղափամայի օրհնության կարգ, որից հետո կրթահամալիրի «Հարություն Թոփիկյան»-ի անվան երգչախումբը կատարեց հոգևոր երգեր և մեներգեր: Շարունակությունը արդեն կրթահամալիրի Մայր դպրոցում էր: Իր ներակայությամբ տոնը պատվել էր հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ , պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, ով վերջերս տոնեց իր ծննդյան 80-ամյակը:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 27.01

Այսօրվա ճամբարային օրը ևս կիսատ էր ընտրությամբ գործունեության հետ կապված: Դիջիթեքի շրջանակներում սովորող-սովորեցնող նախագծով Արևելյան դպրոց էին եկել միջին դպրոցի դասավանդող Հասմիկ Իսրայելյանի ջոկատի սովորողները: Վերնատանը ծավալված բաց դասի թեման պրեզենտացիա կազմելու ձևերը, այն հետաքրքիր դարձնելու գործիքներն էին:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 26.01

Այսօրվա ճամբարային օրը հագեցած էր և հետաքրքիր: Առավոտյան ընդհանուր պարապմունքով սկսեցինք և առաջին պարապմունքին էլ սովորեցինք ազգագրական նոր երգ՝ Մարինե Ոսկանյանի օգնությամբ: Մյուս երկու պարապմունքներին լուծեծցինք տրամաբանական խնդիրներ, որտեղ տրված որոշակի քանակով նույն թվերով պետք է ստանայինք մեկ այլ թիվ:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 25.01

Այսօրվա ճամբարային օրվա առաջին երկու պարապմունքները ընտրությամբ գործունեություն էին, որից հետո մեր ջոկատով մեկնեցինք «ԻՐԻՆԱ ՌՈԴՆԻՆԱՅԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՍԱՀՔԻ ԴՊՐՈՑ»՝ սահելու: Սովորողները, որոնց մեծ մասը առաջին անգամ էր լինում սահադաշտում, մեծ ոգևորությամբ հագան իրենց չմուշկները և մտան սահադաշտ:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 21.01

Հագեցած ճամբարային օր, հագեցած առօրյա: Առաջին երկու պարապմունքներին մեր ջոկատը աշխատում էր սովորող-սովորեցնող նախագծով` միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողների հետ՝ դասավանդող Մենուա Հարությունյան: Ավագ ընկերները, որոնց մեծ մասը ևս Արևելյան դպրոցն էին հաճախել միչև 5-րդ դասարան, կրտսեր ընկերներին սովորեցնում էին, թե ինչ բան է ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

Читать далее

Օրվա ամփոփում 20.01

Այսօրվա ճամբարային կարճ օրը անցավ հետաքրքիր և հագեցած: Առաջին պարապմունքի ժամանակ մասնակցելով տեխնոլոգիայի ստուգատեսին սովորողների հետ ստեղծեցինք խաղ, որի անվանումն է Չապայ: Խաղը գտել էի համացանցից, ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ կառուցելու համար:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 18.01

Սկսեցինք հունվարյան ճամբարային երկրորդ շաբաթը: Քանի որ, առաջին երկու պարապմունքը ընտրությամբ գործունեություն էր, ճամբարային օրը կարճ տևեց: Առաջին պարապմունքը անցկացրեցինք «Սովորող-սովորեցնող» նախագծով միջին դպրոցի 6-րդ դասարանցիների հետ՝ դասավանդող Լուսինե Ներսիսյանի գլխավորությամբ: Թեման՝ Geogebra ծրագրի ուսումնասիրությունն էր, նոր գործիքների կիրառումը: 6-րդ դասարանի սովորողները փոխանցեցին իրենց կուտակած գիտելիքները և պատասխանեցին հարցերին: Նախագիծը համարում եմ հաջողված:

Читать далее