
Այսօրվա ճամբարային օրը ջոկատով կարճ էր, քանի որ առաջին երկու պարապմունքները ընտրությամբ գործունեություն էր, իսկ ժամը 12:40-ին գնացել ենք մարմարյա սրահ «Այսօր արևն արդարության․ ավետիսներ» միջոցառմանը մասնակցելու: Քանի որ վաղը մեկնելու ենք Սևաբերդ՝ ձմեռային մարզական խաղերի, պատրաստվեցինք ճամփորդությանը:
Համացանցից հանեցինք Սևաբերդի մասին պատմական տեղեկություն, երթուղին գցեցինք, որոշեցինք ինչքան ժամանակ ենք անց կացնելու այնտեղ, իմանալով ճանապարհի երկարությունը, տևողությունը: Վերադառնալուն պես կպատմենք մեր ճամփորդության մասին, կկազմենք նոր խնդիրներ: Ներկայացնում եմ սովորողների հրապարակումները: