Ճամբարային օրվա ամփոփում 18.01

Սկսեցինք հունվարյան ճամբարային երկրորդ շաբաթը: Քանի որ, առաջին երկու պարապմունքը ընտրությամբ գործունեություն էր, ճամբարային օրը կարճ տևեց: Առաջին պարապմունքը անցկացրեցինք «Սովորող-սովորեցնող» նախագծով միջին դպրոցի 6-րդ դասարանցիների հետ՝ դասավանդող Լուսինե Ներսիսյանի գլխավորությամբ: Թեման՝ Geogebra ծրագրի ուսումնասիրությունն էր, նոր գործիքների կիրառումը: 6-րդ դասարանի սովորողները փոխանցեցին իրենց կուտակած գիտելիքները և պատասխանեցին հարցերին: Նախագիծը համարում եմ հաջողված:

Читать далее