Կրթահամալիրում տոնվեց Ղափամայի ծեսը. ներկա էր նաև Ռուբեն Մաթևոսյանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ տոնախմբությամբ անցկացվեց Ղափամայի ծեսը: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ղափամայի օրհնության կարգ, որից հետո կրթահամալիրի «Հարություն Թոփիկյան»-ի անվան երգչախումբը կատարեց հոգևոր երգեր և մեներգեր: Շարունակությունը արդեն կրթահամալիրի Մայր դպրոցում էր: Իր ներակայությամբ տոնը պատվել էր հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ , պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, ով վերջերս տոնեց իր ծննդյան 80-ամյակը:

Читать далее