Կրթահամալիրում տոնվեց Ղափամայի ծեսը. ներկա էր նաև Ռուբեն Մաթևոսյանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ տոնախմբությամբ անցկացվեց Ղափամայի ծեսը: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ղափամայի օրհնության կարգ, որից հետո կրթահամալիրի «Հարություն Թոփիկյան»-ի անվան երգչախումբը կատարեց հոգևոր երգեր և մեներգեր: Շարունակությունը արդեն կրթահամալիրի Մայր դպրոցում էր: Իր ներակայությամբ տոնը պատվել էր հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ , պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, ով վերջերս տոնեց իր ծննդյան 80-ամյակը:

Ղափամայի ծեսից բացի կրթահամալիրում նաև «Վարպետ Պետոյի» արվեստանոցի նորամուտն էր, ով վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Իր խոսքում կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը նշեց, որ կրթահամալիրը վառ կպահի արվեստագետի անունը և տարին երկու անգամ նրա անունով կլինի անվանական մրցանակ:

Մաեստրո Մաթևոսյանն էլ բարձր գնահատեց դպրոցի կարևորությունը մարդու ձևավորման գործում և հատուկ շեշտեց կրթահամալիրի որդեգրած սկզբունքները,  որոնք անկասկած լավ մարդ դառնալու թիվ մեկ գրավական են: Չնայած վերջինիս առողջական խնդիրներին նա ներկաների համար նաև երգեց և հիացրեց:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s