2-րդ ուսումնական շրջանի ամփոփում

2-րդ ուսումնական շրջանը, որը կրթահամալիրում ընդգրկում է ամբողջ հունվար ամիսը, ճամբարային-նախագծային գործունեությունների ամիս էր: Ինչպես կրթահամալիրի բոլոր դպրոցներում, այնպես էլ Արևելյանում, սովորողները ճամբարային գործունեությունը անց կացրեցին ջոկատներով:

Մեր ջոկատը Մաթեմատիկների կամ չափագրողների ջոկատն էր: Քանի որ, սովորողը իրավունք ունի իր ջոկատը փոխելու, այդ իսկ պատճառով հստակ չեմ կարող նշել թե քանի սովորող մասնակցեց ամբողջ գործունեությանը, բայց միջինում՝ 32: Ճամբարային գործունեությունը անցկացրեցինք ըստ նախօրոք հրապարակված նախագծային փաթեթի՝ ըստ շաբաթների, յուրաքանչյուր օր ամփոփեցինք օրվա կատարածը և տեղադրեցինք մեր բլոգներում:

Ստուգատեսներ

Մասնակցեցին Ազգագրության փառատոն-ստուգատեսին, սովորեցինք տավուշյան բարբառով օրհնանքներ և անեծքներ և տեսագրեցինք: Մարինե Ոսկանյանի օգնությամբ սովորեցինք ազագագրական նոր երգեր:

Մասնակցեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսին՝ պատրաստելով սեղանի հետաքրքիր խաղ՝ Չապայ երկու մոդելից, առաջինը երկու հոգու համար նախատեսված, երկրորդը չորս: Նաև նույն ստուգատեսի շրջանականերում վերանորոգեցինք մեր հարթակի բոլոր սեղանները և աթոռները: Կարևոր էր նաև ձյունոտ հունվար ամսին, ձնամաքրման աշխատանքների մեր ակտիվ մասնակցությունը:

Դիջիթեքի շրջանակներում ունեցանք 3 հանդիպում՝ սովորող-սովորեցնող նախագծով, միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ: Հանդիպման թեմաներնն էին՝ GeoGebra ծրագիր, նոր տերմինների ուսումնասիրություն և սահիկահանդես (պրեզենտացիա) կազմելու ձևերը և օգտակար գործիքները:

Մարզական ստուագետի շրջանականերում ճամփորդեցինք դեպի Սևաբերդ, որտեղ անցկացրեցինք ձմեռային խաղեր, նաև եղանք սահադաշտում, Արատեսում և վերջին օրն էլ դպրոցում մասնակցեցինք հեծանվային ստուգատեսին:

Ճամփորդություններ

Սևաբերդ

Արատես

Սահադաշտ

Ագարակ

Ճամբարային շրջանն էլ կրթահամալիրը ամփոփեց Ղափամայի ծեսով, որին ներկա էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

Օրվա ամփոփումները

12.01

13.01

14.01

18.01

19.01

20.01

21.01

25.01

26.01

27.01

Սովորողների ամփոփումները

Էրիկ Ջհանգիրյան

Արեն Աբրահամյան

Էդմոն Սահակյան

Արայիկ Անդրեասյան

Արսեն Գրիգորյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s