
Գիտելիքների ստուգման կազմակերպման ուղեցույց
Читать далееԱրատեսի դպրական կենտրոն կատարված եռօրյա ճամփորդությունը Արևելյան և Հյուսիսային դպրոցների խմբերով համարում եմ կայացած: Սովորողների հետ մայիսի 28-ի առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում արդեն ֆլեշմոբ դարձաձ լուսանկարվելուց հետո ճանապարհ ընկանք Արատես՝ Արտաշատով-Երասխա-Արատես երթուղով: Ճանապարհին առաջին կանգառը Արփա գետի ափն էր, որտեղ խոսեցինք գետի ակունքների, նրան խառնվող գետերի և հետագա ճանապարհի մասին: Քանի որ հետագա ճանապարհը երկար էր, կանգառը ավելի կարճ տևեց: Եղանք Եղեգիսի կիրճի Հորբատեղ գյուղում, որտեղ են գտնվում նշանավոր «գեյզերները»: Սկզբից մի փոքր տխրեցինք, քանի որ ջուրը չէր գալիս: Քիչ անց սովորողների ճչոցները լսվեցին՝ երբ ջուրը բարձր շիթով ժայթքեց: Դժվար էր շոգ եղանակին զսպել, որ ավագ դասարանների սովորողները չզովանան և չթրջվեն:
Читать далееԵրրորդ ուսումնական շրջանին իրակացրել ենք հետևյալ նախագծերը, հանդիպումները, ճամփորդությունները և ամսեկան հաշվոտվությունները
Читать далееՀեռավար ուսուցում Ալենի և Միքայելի հետ
Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 81 աշխատանքի ստուգում
Читать далееԱյսօր, Արևելյան դպրոցի վերնատանը Հարթակումխնողն է նախագծի շրջանակներում բաց դաս վարեց Գագիկ Ղազարյանի մայրիկը՝ Հռիփսիմե Հակոբյան: Թեման՝ ծրագրավորում: Սովորողները մեծ հետաքրքրությամբ հետևում էին ներկայացվող նյութերին, ներկայացնում իրենց կարծիքները:
Читать далееՍովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ, ընդ որում և՛ բանավոր հարցումից, և՛ հանձնարարված նախագծային աշխատանքից:
Читать далее