Արատեսյան հաշվետվություն կամ անխափան ռադիոկապի սիրահարները

Արատեսի դպրական կենտրոն կատարված եռօրյա ճամփորդությունը Արևելյան և Հյուսիսային դպրոցների խմբերով համարում եմ կայացած: Սովորողների հետ մայիսի 28-ի առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում արդեն ֆլեշմոբ դարձաձ լուսանկարվելուց հետո ճանապարհ ընկանք Արատես՝ Արտաշատով-Երասխա-Արատես երթուղով: Ճանապարհին առաջին կանգառը Արփա գետի ափն էր, որտեղ խոսեցինք գետի ակունքների, նրան խառնվող գետերի և հետագա ճանապարհի մասին: Քանի որ հետագա ճանապարհը երկար էր, կանգառը ավելի կարճ տևեց: Եղանք Եղեգիսի կիրճի Հորբատեղ գյուղում, որտեղ են գտնվում նշանավոր «գեյզերները»: Սկզբից մի փոքր տխրեցինք, քանի որ ջուրը չէր գալիս: Քիչ անց սովորողների ճչոցները լսվեցին՝ երբ ջուրը բարձր շիթով ժայթքեց: Դժվար էր շոգ եղանակին զսպել, որ ավագ դասարանների սովորողները չզովանան և չթրջվեն:

Հորբատեղի գյուղից ճանապարհ ընկանք դեպի Արտաբույնք, որտեղից էլ քայլարշավով ճանապարհ ընկանք Սմբատաբերդ: Ի հօգուտ մեզ, եղանակը զով էր, արևը չէր այրում, ինչն էլ թեթև բարձրանալու ամենամեծ գրավականն է: Ճանապարհ ընկնելուն պես լուսանկարչական ապարատը հանձնեցի Էդմոն Սահակյանին, ով էլ հենց ֆիքսեց բարձունքի հաղթահարման տեսարանները: Սմբատաբերդ հասնելու ճանապարհին կա 3 աղբյուր, որոնք էլ մեր հանգստի կանգառներն էին: Սմբատաբերդում անակնկալ հանդիպեցինք կրկին սեբաստացիական խմբի, ովքեր հետ էին վերադառնում Արատեսից: Այդտեղ մտքովս մի անիրականանալի բան անցավ, որ ինչքան լավ կլիներ, որ Սմբատաբերդում՝ մեր առաջին Հանրապետության օրը, լինեին հազարավոր մարդիկ, թեկուզ հենց Եղեգիսի կիրճից: Վստահեցնում եմ, որ նրանց գրեթե կասը կամ կեսից ավելին չեն բարձրացել և չեն վայելել այն տեսարանը, որը անձամբ ես վայելել եմ արդեն տասնութ անգամ՝ տարվա բոլոր եղանակներին՝ անգամ ձմռանը: Ինչևե, դա թողնենք մարդկանց խղճի թելադրանքին և հայրենիքի հանդեպ իրենց ունեցած սիրո արտահայտման ձևերին:

Սմբատաբերդի պարիսպներին փարված պատշգամփում սնվեցինք, լուսանկարվեցինք, տեսանկարվեցինք և բռնեցինք հետադարձի ճանապարհը, բայց արդեն դեպի Եղեգիս գյուղ, որտեղ մեզ սպրասում էին երթուղայինները: Բնականաբար վայրէջքը ավելի կարճ տևեց և էլ ավելի թեթև: Արատես հասնելուն պես տեղավորեցինք իրերը, հանգստացանք ընթրեցինք և սկսեցինք խարույկի շուրջ օրվա ամփոփումը, մտքերի փոխանակումները:

Գիշերեցի  Հյուսիսային տնակում, իսկ սովորողների մի մասն էլ վրաններում: Առավոտյան 06:10 արդեն բոլոր սովորողները կազմ ու պատրաստ սպասում էին առավոտյան քայլքին: Առավոտյան քայլքից հետո նախավարժանք, նախաճաշ և առողջ ապրելակերպի հետևեց գնացինք սառնորակ Արատես գետում լողալու: Իհարկե գրավիչ էր գետը, ջրաքարերը, սովորողների ճիչերը, բայց վանող էր այն, որ գետի ողջ երկայնքով նկատվում էին անտառները խժռող թրթուրները՝ քարերին նստած:

Օրվա հաջորդ քայլարշավը արդեն ներարատեսյան պտույտներն էին, կացարանների ներկայացումը և Խաչոց ձոր իջնելը, իսկ շոգ ժամանակ էլ լողացանք Արատեսի լողավազանում:

Այսօր էլ եղանք Եղեգիսի նշանավոր Զորաց եկեղեցում և վերադարձանք Երևան:

Ճամբարի ողջ ընթացքում բոլոր սովորողները օգտվել են և մեկը մյուսին տեղեկություններ են փոխանցել ռադիոկապի (ռացիայի) միջոցով: Մանավանդ բաձր դասարանների սովորողներին շատ էր դուր եկել հաղորդակցման այդ տաբերակը:

Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ

Էդմոն Սահակյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s