Արատեսյան ճամփորդության հաշվետվություն

Ինձ համար ուսումնական գործի ամենակարևոր բաղադրիչներից մեկը ճամփորդություններն են, հատկապես գիշերակացով: Ճամփորդելով ուսուցումը սովորողի մոտ ձևավորում է ինչպես տեսական հիմնավոր գիտելիքներ, այնպես էլ սովորեցնում է, թե ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում՝ ընկերների հետ թե միայնակ: Նրանց այդ գործում օգնում են դասավանդողները, ովքեր ինչպես դպրոցում, այնպես էլ ճամփորդությունների ժամանակ իրենց ամենասվտահելի ընկերն ու խորհրդատուն են:

Հայրենի աշխարհը, կյանքն ու կենցաղը, սարն ու ձորը, վանքը և բերդը ճանաչելը այն տեսնելով և զգալով, սովորողը սկսում է գնահատել, արժևորել, սիրել և փոխանցել մյուսներին՝ իր պատումներով:

Այդպիսի երեք օր անցկացրեցինք Արատեսի դպրական կենտրոնում՝ իմ սիրելի դասավանդողներ Անահիտ Գևորգյանի, Իվետա Ջանազյանի, Արմինե Մովսիսյանի և իհարկե սովորողների խմբի հետ: Առաջին օրը հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը, ի դեպ 19-րդ անգամն էր, որ հաղթահարեցի ինձ համար սիրելի բարձունքը: Վերելքը սկսեցինք Արտաբույնք և Հորբատեղ գյուղի ճանապարհից, իսկ վայրէջքը դեպի Եղեգիս գյուղ: Վերելքն անցավ սահուն, առանց բարդությունների, քանի որ սովորողները պատրաստակամ էին և մեկը մյուսին օգնում էին, աջակցում: Այդպես հաղթահարեցինք դժվարություններն ու հասանք Սմբատաբերդ: Մինչ ճամփորդներն ընդմիջում էին, ես անօդաչու սարքով նկարահանեցի տարածքն՝ իր աշնանային հմայքով:

Հետո նույն ոգևորությամբ ճանապարհ ընկանք դեպի Եղեգիս, որտեղից էլ միկրոավտոբուսով ուղևորվեցինք Արատես: Խումբը տեղավորվեց Սիրո անկյունում, տղաների և Տարոնի հետ վառելափայտ բերեցինք, վառեցինք վառարանն ու տաք միջավայրում սկսեցինք սեղանի հետաքրքիր խաղեր խաղալ: Հաջորդ օրը քայլեցինք դպրական կենտրոնով, այցելեցինք վանական համալիր, իջանք Խաչոց ձոր՝ վայելելով անուշահամ խնձորն ու տանձը: Դե իսկ երեկոյան պատրաստեցինք թոնրի գաթա և խորոված: Այսօր էլ Վարդենյաց լեռնանցքով վերադարձանք Երևան՝ ունենալով հայրենագիտական կանգառներ:

Արատեսը հետաքրքիր է տարվա բոլոր եղանակներին: Աշնան գույները ներկել են հարակից անտառները, իսկ հեռվում արդեն նկատելի են ձյունածածկ գագաթները:

Այստեղ կարող եք նայել բոլոր լուսանկարները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s