Աշխատանքային խորհրդակցություն՝ Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարի ծավալման հարցերի շուրջ

Արևելյան դպրոցի վերնատանը այսօր տեղի ունեցավ աշխատանքային հավաք՝ Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարի ծավալման հարցերի շուրջ:

Հավաքին, կրթահամալիրի հիմնադիր տնօրենի գլխավորությամբ, մասնակցում էին կրթահամալիրի տարբեր օղակների կազմակերպիչներ, հայրենագետեր: Խոսեցինք ճամբարի դրական ու բացասկան կողմերի , կենցաղի և կենցաղավարության բարելավման, արշավականների հայրենագիտական կանգառների և այլ կարևեր հարցերի շուրջ: Տիար Բլեյանը ընդգծեց, որ ճամբարային ավանի ստեղծման հարցում մենք ունենք օգնականներ, ովքեր խոստացել են իրենց նյութական և ֆիզիկական աջակցությունը բերել՝ ի շահ ճամբարականի: Կարևորվեց այն փաստը, որ ճամբարը պետք է բաղկացած լինի մի քանի օղակներից՝ ըստ դպրոցների կամ տարիքային խմբերի, ովքեր մշտապես կապի մեջ կլինեն միմյանց հետ և միասին կիրականացնեն տարատեսակ նախագծեր: Հաջորդիվ էլի են սպասվում նմանատիպ հանդիպումներ, որպեսզի ամեն բան պարզ և մինչև վերջ քննարկված լինի: Ճամբարների բացման մասին դեռևս վաղ է խոսել, բայց հավանաբար մեկնարկը կտրվի հուլիս ամսվա երկրորդ շաբաթը:

Ի՛ գործ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s