
Չորրորդ ուսումնական շրջանը, որը իմ կարծիքով սովորողների ամենասիրելի ուսումնական շրջանն է, ինչպես միշտ անցավ հավեսով, հով և ճամփորդական:
Սովորողների հետ ճամփորդեցինք Հրազդանի կիրճ, Աղի լիճ, քայլեցինք բանգլադեշում, ամեն օր լողացինք, խաղացինք սեղանի հետաքրքիր խաղեր, կազմեցինք մաթեմատիկայի առկա ֆլեշմոբի խնդիրները, պատրաստեցինք համեղ ուտեստենր և այլն: Առաջին շաբաթվա ամփոփումը կարող եք տեսնել այստեղ: Նաև պատրաստվեցինք գիտելիքների ստուգման գրավոր տարբերակին և կատարեցինք գիտելիքների ստուգում առօրյա կյանքում, որպես ստուգատես: Սովորողների խմբի հետ կառուցեցինք մեծ և փոքր լողավազանը և առաջինը լողացինք:
Այստեղ լուսաբանումները
Սովորողների լուսաբանումներ