Արատեսի Ակումբի զարգացում. նախագիծ

Արատեսի դպրական կենտրոնի ակումբը, որը նախատեսված է սննդի պատրաստման և սնվելու համար, ծառայում է իր նպատակին լիարժեքորեն:

Գտնվելով դպրական կենտրոնի մեջտեղում, այն իր շուրջն է հավաքում ճամբարականներին: Ակումբի զարգացումը զուտ կենցաղային պայմանների մասով տեսանելի է՝ խմելու ջուր, տաք ջուր, կոնցաղային տեխնիկա, շենքային պայմաններ, մառան և այլն: Հիմա կփորձենք հասկանալ դրսի պայմանների և զարգացման հարցը:

Ակումբի դիմացի հատվածում, որը ընդգծված է կարմիրով, առկա է թոնիր, օջախ և սեղաններ: Այս հատվածը սիրված է ճամբարականների համար խաղեր խաղալու, պարերգեր կատարելու և այլնի համար, մի խոսքով որպես ծիսական հատված: Քանի որ Արատեսում ճամբարային հերթափոխերի թիվը գնալով ավելանում է, իսկ այդ հատվածը չի բավականացնում, որպես զարգացում առաջարկում եմ.

  • Ակումբի դիմացի հատվածը, որտեղ վարդեր են տնկված և երկու խնձորենի (տարիքով մեծ են և բերք գրեթե չեն տալի) հարթեցնել այն նույն մակարդակին, ինչպիսին ասենք թոնիրի շուրջն է և այդպիսով տարածքը կնդլաայնվի:
  • Ընդլայնումից հետո ճանապարհի եզրով կառուցել կանաչ ցանկապատ՝ մետղյա ճոպանով և ճյուղերով
  • Թոնիրը նույնպես արդեն անմխիթար վիճակում : Այն տեղադրել են 2018 թվականին և մշտապես լինելով անձրևի և արևի տակ, պատերը ճաքել, քայլքայվել է: Առաջարկում եմ այն փակել և նոր թոնիր տեղադրել խոհանոցին մոտ հատվածում, որը կունենա արևա և անձրապաշտպան ծածկ:
  • Տարածքից հեռացնենք դրսի զուգարանը:

Աշխատանքների ընթացք

  • Տրակտորով, որով նաև ճանապարհներն ենք հարթեցրել, հարթեցնենք նշածս հատվածը:
  • Կապենք մետաղյա ճոպանները և ցանկապատը կառուցենք
  • Որոշենք նոր թոնիրի տեղը և տեղադրենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s