
Նախագծի անվանումը՝ Մխիթար Սեբաստացու կյանքն ու մաթեմատիկան
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ նոյեմբերի 1- 20
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-1, 5-2, 5-3 դասարանների սովորողներ
Ընթացքը՝ սովորողները համացանցից գտնում են Սեբաստացու կյանքին ու կենսագրությանը վերաբրվող տեղեկություն, կազմում են 5-ական խնդիր, տեսադրում բլոգներում: Վերջում բոլոր խնդիրները հավաքել մեկ փաթեթի մեջ և հրապարակել բլոգում:
Օրինակ:
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7: Քանի՞ տարի է անցել այդ օրվանից:
Նպատակը՝ ուսումնասիրել Մխիթար Սեբաստացու կյանքը: Խնդիրների միջոցով մտապահել ծննդյան, մահվան տարթևվերը, գործունեությանը վերաբերվող տարեթվեր և օրեր:
Մխիթար Սեբաստացի (փետրվարի 7, 1676, Սեբաստիա — ապրիլի 27, 1749, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
Սովորողների կազմած խնդրները
Խնդիրներ
Խնդիր 1․
Քանի դպրոց է ստեղծել Մխիթար Սեբաստացին եթե ինքը աշխատել է 8 տարի իսկ 1 դպրոցի համար սարքելու պետք է 9 ամիս քանի դպրոց է ստեխծել Մխիթար Սեբաստացին:
Խնդիր 2․
Մխիթար Սեբաստացին ուներ 9 մասնաճուղ և ամեն մասնաճուղը իրեն տալիս է 4․455․500 դրամ քանի դրամ է աշխատում Մխիթար Սեբաստացին 1 ամսում:
Խնդիր 3․
Մխիթար Սեբաստացին ուներ 7000000 դրամ և նա տվեց իր 10 աշակերթներին 50000 դրամ քանի դրամ մնաց Մխիթար Սեբաստացիին:
Խնդիր 4․
Եթե Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին և մահացել 1749-ին, ապա քանի՞ տարեկանում է նա մահացել։
Խնդիր 5․
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին։ Նա իր անունը փոխել է 1691 թվականին։ Քանի՞ տարեկան է եղել Մխիթար Սեբաստացին երբ փոխել իր անունը։
Խնդիր 6․
Հաշվել Մխիթար Սեբաստացու ծննդյան և մահվան թվականների գումարը։
Հաշվել Մխիթար Սեբաստացու ծննդյան և << Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> հիմնադրման թվականների տարբերությունը։