Ինչի՞ց ծնվեց ջեռուցման նոր համակարգի խոստումը

2022 թվականի հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսը: Հարսանյաց ծեսի ընթացքում հարսնառը Արևելյան դպրոցում էր: Երբ հարսանքավորները որոշեցին հարսիկին հետ վերադառնալ մայր դպրոց, որոշեցի փակել նրանց ճանապարհը և ստանալ նվեր խոստում ի շահ մեր դպրոցի: Նպատակը մեկն էր՝ ջեռուցման նոր համակարգ ունենալը: Հարսանիքի քավոր Աշոտ Բլեյանը խոստացավ, որ այս տարի կունենանք նոր ջեռուցման ամակարգ: Խոստումը գործ դարձավ և մոտ երկու ամիս տևած աշխատանքների արդյունքում երեկվանից դպրոցում գործարկվեց ջեռուցման նոր համակարգ՝ նոր ցանցով: Ջեռուցման մարտկոցներ տեղադրվեց նկուղային հարկում՝ որը լինելու է մարզադահլիճ և Վերնատանը, որ անցած տարի ջեռուցվում էր էլեկտրական հոսանքով: Ջեռուցումից զատ տաք ջրով ապահովվեց դպրոցի բոլոր լվացարանները: Ջեռուցման կաթսանքերը թվով յոթն են: Մասնագետների կարծիքով այս տարի կխնայեք գազի ծախսը, քանի որ այս կաթսաները ժամանակակից են և ունեն բարձ ՕԳԳ:

Читать далее