2-րդ ուսումնական շրջանի ամփոփում

2-րդ ուսումնական շրջանը, որը կրթահամալիրում ընդգրկում է ամբողջ հունվար ամիսը, ճամբարային-նախագծային գործունեությունների ամիս էր: Ինչպես կրթահամալիրի բոլոր դպրոցներում, այնպես էլ Արևելյանում, սովորողները ճամբարային գործունեությունը անց կացրեցին ջոկատներով:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 27.01

Այսօրվա ճամբարային օրը ևս կիսատ էր ընտրությամբ գործունեության հետ կապված: Դիջիթեքի շրջանակներում սովորող-սովորեցնող նախագծով Արևելյան դպրոց էին եկել միջին դպրոցի դասավանդող Հասմիկ Իսրայելյանի ջոկատի սովորողները: Վերնատանը ծավալված բաց դասի թեման պրեզենտացիա կազմելու ձևերը, այն հետաքրքիր դարձնելու գործիքներն էին:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 26.01

Այսօրվա ճամբարային օրը հագեցած էր և հետաքրքիր: Առավոտյան ընդհանուր պարապմունքով սկսեցինք և առաջին պարապմունքին էլ սովորեցինք ազգագրական նոր երգ՝ Մարինե Ոսկանյանի օգնությամբ: Մյուս երկու պարապմունքներին լուծեծցինք տրամաբանական խնդիրներ, որտեղ տրված որոշակի քանակով նույն թվերով պետք է ստանայինք մեկ այլ թիվ:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 25.01

Այսօրվա ճամբարային օրվա առաջին երկու պարապմունքները ընտրությամբ գործունեություն էին, որից հետո մեր ջոկատով մեկնեցինք «ԻՐԻՆԱ ՌՈԴՆԻՆԱՅԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՍԱՀՔԻ ԴՊՐՈՑ»՝ սահելու: Սովորողները, որոնց մեծ մասը առաջին անգամ էր լինում սահադաշտում, մեծ ոգևորությամբ հագան իրենց չմուշկները և մտան սահադաշտ:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 21.01

Հագեցած ճամբարային օր, հագեցած առօրյա: Առաջին երկու պարապմունքներին մեր ջոկատը աշխատում էր սովորող-սովորեցնող նախագծով` միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողների հետ՝ դասավանդող Մենուա Հարությունյան: Ավագ ընկերները, որոնց մեծ մասը ևս Արևելյան դպրոցն էին հաճախել միչև 5-րդ դասարան, կրտսեր ընկերներին սովորեցնում էին, թե ինչ բան է ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

Читать далее

Օրվա ամփոփում 20.01

Այսօրվա ճամբարային կարճ օրը անցավ հետաքրքիր և հագեցած: Առաջին պարապմունքի ժամանակ մասնակցելով տեխնոլոգիայի ստուգատեսին սովորողների հետ ստեղծեցինք խաղ, որի անվանումն է Չապայ: Խաղը գտել էի համացանցից, ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ կառուցելու համար:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 18.01

Սկսեցինք հունվարյան ճամբարային երկրորդ շաբաթը: Քանի որ, առաջին երկու պարապմունքը ընտրությամբ գործունեություն էր, ճամբարային օրը կարճ տևեց: Առաջին պարապմունքը անցկացրեցինք «Սովորող-սովորեցնող» նախագծով միջին դպրոցի 6-րդ դասարանցիների հետ՝ դասավանդող Լուսինե Ներսիսյանի գլխավորությամբ: Թեման՝ Geogebra ծրագրի ուսումնասիրությունն էր, նոր գործիքների կիրառումը: 6-րդ դասարանի սովորողները փոխանցեցին իրենց կուտակած գիտելիքները և պատասխանեցին հարցերին: Նախագիծը համարում եմ հաջողված:

Читать далее

Ճամբարային օրվա ամփոփում 14.01 Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Սևաբերդ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում և Երևանից հեռու է 42 կմ: Գեղամա լեռներին բազմած գյուղը ձմռանն իր շուրջն է հավաքում ձյան և նրա հետ կապված խաղերի սիրահարներին: Մաթեմատիկների ջոկատն առավոտյան մեկնեց Սևաբերդ և վայելեց ձմեռն իր ողջ հմայքով:

Читать далее

Հանդիպում-ներկայացում՝ Դիջիթեք 2021

Այսօր, Արևելյան դպրոցի Վերնատանը, դասավանդողները հանդիպեցին Դիջիթեք 2021-ի կրթահամալիրի համակարգող Հերմինե Անտոնյանի հետ: Վերջինս մանրամասն ներկայացրեց նոր կայքը, հայտ ներկայացնելու ձևերը և հայտի տեսակները: Հայտերը կարող են լինել ինչպես տեսադասերի միջոցով, այնպես էլ հանդիպումների ֆիզիկական միջավայրում: Հիմա կփորձեմ ներկայացնել թե ի՞նչ է դիջիթեքը և ովքեր կարող են հայտ ներկայացնել:

Читать далее