Ինչի՞ց ծնվեց ջեռուցման նոր համակարգի խոստումը

2022 թվականի հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսը: Հարսանյաց ծեսի ընթացքում հարսնառը Արևելյան դպրոցում էր: Երբ հարսանքավորները որոշեցին հարսիկին հետ վերադառնալ մայր դպրոց, որոշեցի փակել նրանց ճանապարհը և ստանալ նվեր խոստում ի շահ մեր դպրոցի: Նպատակը մեկն էր՝ ջեռուցման նոր համակարգ ունենալը: Հարսանիքի քավոր Աշոտ Բլեյանը խոստացավ, որ այս տարի կունենանք նոր ջեռուցման ամակարգ: Խոստումը գործ դարձավ և մոտ երկու ամիս տևած աշխատանքների արդյունքում երեկվանից դպրոցում գործարկվեց ջեռուցման նոր համակարգ՝ նոր ցանցով: Ջեռուցման մարտկոցներ տեղադրվեց նկուղային հարկում՝ որը լինելու է մարզադահլիճ և Վերնատանը, որ անցած տարի ջեռուցվում էր էլեկտրական հոսանքով: Ջեռուցումից զատ տաք ջրով ապահովվեց դպրոցի բոլոր լվացարանները: Ջեռուցման կաթսանքերը թվով յոթն են: Մասնագետների կարծիքով այս տարի կխնայեք գազի ծախսը, քանի որ այս կաթսաները ժամանակակից են և ունեն բարձ ՕԳԳ:

Читать далее

Կրթահական միջավայրի բարեկարգում. ՖՈՏՈՇԱՐՔ

Արևելյան դպրոց պարտեզում շինբարեկարգման աշխատանքների եռուզեռ է: Առաջին հարկը հիմնովին վերափոխվում է դառնում էլ ավելի հարմարավետ և հետաքրքիր: Փոխվում են պետքարանների տեղերը, խոհանոցի տեղը, գրասենյակի, առաջին բուժօգնության սենյակի՝ մի խոսքով ամեն բան: Փոփոխության անհրաժեշտությունը գալիս է մասնավորապես նկուղային հարկը մարզադահլիճ դարձնելու անհրաժեշտությունից: Վարպետները՝ չնայած ամռան տապին, ջանք ու եռանդ չեն խնայում աշխատանքը բարեխղճորեն կատարելու հարցում:

Ամբողջական ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

Տուր քո սիրտը, տուր քո հոգին կամ․․․ Ուրբաթ-համերգ.ՖՈՏՈՇԱՐՔ

Տուր քո սիրտը, տուր քո հոգին կամ․․․ Ուրբաթ-համերգ

Պատասխանատու՝ կրթահամալիրի Քոլեջ 
Ղեկավար՝ Տաթև Բլեյան 
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ, կրթահամալիրի բարեկամ

Լուսանկարները՝ այստեղ

«Ձոն» ստուգատեսի ամփոփում․ ուսումնական տոնավաճառ Արևելյան դպրոց-պարտեզում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուսումնական տոնավաճառի լուսանկարները և տեսանյութը:

Բարի դիտում

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ «Ձոն» ստուգատեսի ամփոփում․ ուսումնական տոնավաճառ«

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ https://youtu.be/CogE-Y0AsC4

Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ․․․․․, ուրբաթ-համերգ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ներկայացնում ենք Ավագ դպրոցի մեդիա ուրբաթ-համերգի ֆոտոռեպորտաժը: Ուրբաթ համերգի հղումը՝  Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ․․․․․, ուրբաթ-համերգ: Ֆոտոռեպորտաժը այստեղ