Գնահատում

Գևորգ Հակոբյան՝ Գնահատում

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ են գնահատում
    • Գնահատում եմ այն ժամանակ, երբ զգում եմ, որ դա սովորողին կվոգևորի, բայ ո՛չ նիշային գնահատականի մասին է խոսքը: Մրցակցային դաշտ ապահովելու համար է հիմնականում գնահատականը:
  • ո՞վ է գնահատում
    • Գնահատում է դասավանդողը, սովորողը, ծնողը: Կրթահամալիրում գնահատման ձև է նաև ֆլեշմոբներին մասնակցությունը: Սովորողների միմյանց գնահատում ասելով հասկանում ենք, օրինակ երբ բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խումբ մյուս խմբի համար առաջադրանքներ կամ խնդիրներ է մտածում: Այդպես մի խումբը վաստակում է բարձր միավո մի խումբը՝ ցածր: Այդպես նրանք գնահատում են միմյանց:
    • Կարևոր է յուրաքանչյուր սովորողի ինքնագնահատումը:
  • ի՞նչն են գնահատում
    • Գնահատում են սովորողների մասնագիտական գիտելիքները, մարդկային որակները, վարքը, ժամանակակից թվային տեխնոլոգիաներին տիրապետելու հտմությունները, այգեգործական հմտությունները և այլ
  • ինչպե՞ս են գնահատում
    • Գնահատում ասվածը հանրակրթական դպրոցներում հիմնականում լինում է փաստաթղթային խնդիրների կամ առաջադրանքների միջոցով: Կրթահամալիրում այն տարբերվում է: Գնահատում ասվածը լինում է գործնական աշխատանքների, գիտելիքները առօրյա կյնաքում օգտագործելու հմտությունների, և այլնի վրա: Գնահատում ասվածը ոչ միայն ինչ-որ նիշ նշանակելն է, այլ օրինակ կրթահամալիրի դեպքում հաճախակի իրականցվում է մաթեմատիկայի առկա ֆլեշմոբ, որի արդյունքում բարձր միավորներ վաստակած սովորողները անվճար մասնակցում են Արատեսի դպրական կենտրոնում եռօրյա ճամբարների:
    • Այստեղ ուզում եմ շեշտել կրթահամալիրում դասավանդման մի եղանակ՝ ճամփորդությունը: Ճամփորդության ժամանակ գնահատվում է սովորողի այնպիսի ունակություններ ինչպիսիք են ընկերասիրությունը, դժվարություններ հաղթահարելու կարողությունները, կամքը, ինքնասպասարկման հմտությունները և այլն:
  • Ինչու՞ են գնահատում

Իմ անձնական կարծիքով նիշային գնահատումը այդքան էլ լավ բան չէ: Ենթադրենք սովորողներին տրվել է միանման թեստային առաջադրանքներ, նրանք կամ ինքնուրույն կամ իրարից օգտվելով դրանք անսխալ լրացրել են, ուրեմն պետք է գնահատել բարձ նիշով, ո՛չ: Այդ առաջադրանքները լուծելը դեռևս չի նշանակում, որ նա արժանի է ամենբարձր նիշին: Սովորողը կարող է օրինակ իմանա ուղղանկյան մակերես հաշվել, բայց երբ նրան տանը հանձնարարեն հաշվել իրենց հյուասենյակի գորգի ամերեսը նա խառնվի իրար և չկարողանա օգտագործել երկարության չափման որևե գործիք՝ ասենք մետր: Ստացվում է, որ նա տեսականորեն տիրապետում է, բայց գործնականում չի կողմնորոշվում:

Օրինակ ես երբեմն սովորողներին ինչ-որ առաջադրանք կամ խնդիր ճիշտ կատարելու համար, գրում է կեցցե՛ս: Նրանք արդեն սպասում են իմ այդ «կեցցե՛ս»-ին: Իրար մեջ զրուցում են, որ ընկեր Սմբատը իրենգրել է «կեցցե՛ս», թե ոչ: Այսինքը դա էլ է գնահատման ձև:

20.09.2022

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Սովորողին գնահատականը պետք է ուղղված լինի նրան ոգևորելուն, զարգացումը խրախուսելուն, ուղորդելուն:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Այս հարցին միգուցե այլ տեսանկյունից բայց ես անդրադարձել եմ վերևում: Որ գնահատումը կարող է լինել խրախուսամն միջոց, կբերեմ օրինակ մեր կրթահամալիրց: Ճամբարային օրերին՝ հունվար և հունիս ամսիներին, կրթահամալիրում անց է կացվում մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբ, բայց առկա ձևաչափով: Յուրաքանչյուր դպրոցից իրենց իսկ ցանկությամբ ընտրվում են սովորողներ, ովքեր իրենց հարմար միջավայրում, կլինի շենքի ներսում, դրսում, տանիքում, միասին սկսում են և լուծում են ֆլեշմոբի առաջադրանքները: Այն սովորողները, ովքեր հավաքում են բարձր միավորներ, հնարավորություն են ունենում անվճար մասնակցել եռօրյա որևիցե ճամփորդության, հիմնականում դեպի Արատեսի դպրական կենտրոն:

Լինում են այնպիսի դեպքեր, երբ սովորրողը անսխալ կատարած է լինում առաջադրանքները և ես զգում եմ, որ նա մեծ ջանք է թափել այդ ամենի վրա, ինչ-որ բարձր նիշ եմ նշանակում: Նա ոգևորվում է, ցույց է տալիս ընկերներին, համոզված եմ նաև տանը: Իհարկե, շատ հազվադեպ եմ նիշով գնահատում, բայց եթե հաճախակի գնահատեի, ապա այն այդքան էլ էֆեկտիվ և ոգևորող չէր լինի ինչպես հիմա: Շատ ժամանակ, այն սովորողը, որը առաջադրանքները արագ է անսխալ կատարում է, ասում եմ, որ իմ օգնականն է և հնարավորություն եմ տալիս իր ընկերների աշխատանքները ստուգելու, կամ ուղղություն տալու: Այս ամենը ևս սովորողի համար ոգևորող է:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման հիմնական գործառույթներ են` սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը, սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը, դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը, սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը, սովորողի անձնային որակների ձևավորման և բացահայտմանը նպաստելը, մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը, չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը, հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը, դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Արդարություն, հուսալիություն, հավաստիություն, անկողմնակալ, օբյեկտիվ, հիմնավորված, համակողմանի, թափանցիկություն, հրապարակային-տեսանելի բոլորի համար: