Ուրբաթ-համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկում

DSC_3388Այսօրվա մեդիաուրբաթ համերգը տեղի ունեցավ «Սեբաստիա» համերգասրահում, որի ժամանակ հանդես եկավ դաշնակահար Միքայել Ամյանը:

Հնչեցին՝

Ի. Ս. Բախ, «պրելյուդներ»1.2, 14, 20

Ֆր. Շոպեն, «մազուրկա», «վալս» 3,6,15, 16

Էդ. Բաղդասարյան, «պրելյուդ»

Ա.Բաբաջանյան, «Հումորեսկ»

Կ. Սարաջյան-«Օրորոցային» Читать далее

Մաթեմատիկական նախագիծ. Մաս և ամբողջ

DSC_5383

Նախագծի անվանում՝ մաս և ամբողջ

Մասնակիցներ՝ ընտրությամբ գործունեության խումբ

Իրականացման ժամանակահատված՝ ապրիլի 1-5

Նպատակը՝ Սովորողների մոտ առավել լավ բացահայել հետազոտական հմտությունները, իրականացնել տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում, տվյալների վերլուծություն և եզրահանգումների ձևակերպում, ինքնագնահատման կարողության բարձրացում, համագործակցման աշխատանքի հմտություն, , սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորում:

Քանի որ 4-րդ և 5-րդ դասարաններում սկսել ենք ուսումնասիրել թվի մաս, կոտորակ թեմաները և սովորողների արդեն ունեն որոշակի գիտելիքներ կոտորակների վերաբերյալ, կարողնաւմ եմ հաշվել թվի մասը, կամ եթե տրված է մասը կարող են հաշվել թիվը, կանենք հետևյալ նախագիծը: Այս նախագիծը սովորողների մոտ կհիմնավորի կոտորակի իմաստը, կուսուցանի թե ինչպես են առօրյա կյանքում հաշվում թվի մասը:

Մաթեմատիկան որպես ընտրությամբ գործունեություն խմբի հետ կճշտենք, թե ինչքան սննդամթերք ունենք պահեստում (գրասենյակից կվերձնենեք տվյալները զանգվածներով) և կիմանանք թե այդքան սնունդի ո՞ր մասն է ամեն օր օգտագործվում, ինչքա՞ն կբավականացնի, երբ կրկին անհրաժեշտություն կառաջան սնունդ ստանալու:

Առաջին հերթին հաշվարկներ կկատարենք մեր ընտրած թվերով՝ կարտոֆիլի, գազարի, խնձորի, ալյուրի, սոխի, արևածաղկի ձեթի, բրինձի համար:

 

 

Կրթական փոխանակումներ Բյուրական դպրոցի ուսուցիչների հետ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_3029Այսօր կրթահամալիրի հյուրերն էին Բյուրականի դպրոցի մի խումբ ուսուցիչներ,ովքեր օրը սկսեցին առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո շրջեցին կրթահամալիրի մայր դպրոցում: Շրջայցից հետո ուսուցիչների խմբին հյուրընկալեց Արևելյան դպրոցը,որտեղ էլ նախ հանդիպեցին գրական ակումբի հիմնադիր` Մարիետ Սիմոնյանի, այնուհետև դպրոցի ծրագրի ղեկավար` Նառա Նիկողոսյանին, ով ներկայացրեց Բլեյան կրթական ցանցը , ներկայացրեց ցանցի հնարավարություններն ու առավելությունները:

Читать далее