5-1 դասարան

Հեռավար ընտանեկան ուսուցում մայիսի 18-21

 

Կրկնության առաջադրանքներ խառը թվեր թեմայի վերաբերյալ

Հեռավար ընտանեկան ուսուցում մայիսի 11-14

Տեսադաս՝ Թվաբանական գործողությունները խառը թվերով

Առաջադրանքներ` Թվաբանական գործողությունները խառը թվերով

Հեռավար ընտանեկան ուսուցում մայիսի 4-7

Առաջադրանքներ՝ Խառը թվերի համեմատում

Հեռավար ընտանեկան ուսուցում ապրիլի 27-30

Առաջադրանքներ՝ Խառը թվեր

Ապրիլի 20-24

Առաջադրանքները՝ Կոտորակների բաժանում

Ապրիլի 13-16

Սիրելի սովորողներ՝ ներկայացնում եմ ապրիլի 13-16 ընկած ժամանակահատվածի համար նախատեսված տեսադասը և առաջադրանքները: Հիշեցնեմ, որ պատասխանները պետք է ուղարկեք մինչև ապրիլի 16-ը ժամը 18:00 :

Առաջադրանքներ՝ Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար

Ապրիլի 6-10

IMG_1200

5-րդ դասարան

Թեմա՝ կոտորակների բազմապատկում

Առաջադրանքներ

Մարտի 30 ապրիլի 3

Սույն նախագծով կկազմակերպվի հեռավար ուսուցումը, կհրապարակվի ուսումնական նյութերը, առաջադրանքները մարտի 30-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածի համար: Նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների համար: Յուրաքանչյուր դասարանի հետ կուսումնասիրենք 1 նոր թեմա իսկ մյուս օրերին կկատարենք առաջադրանքներ այդ թեմայի և անցած թեմաների վերաբերյալ: Սիրելի սովորողներ, կատարված առաջադրանքները հրապարակեք բլոգում և հղումը ուղարկեք ինձ:

4-րդ դասարան

Թեմա՝ Մասերի համեմատում

Առաջադրանքները ըստ օրերի

30.03.2020

31.03.2020

01.04.2020

03.04.2020

 

5-րդ դասարան

Թեմա՝ Կոտորակների հանում

Առաջադրանքները ըստ օրերի՝

Կարող եք կատարել այս նաև այս առցանց առաջադրանքները:

30.03.2020

31.03.2020

01.04.2020

02.04.2020

 

 

Մարտի 16-23

Սիրելի սովորողներ, հայտնի դեպքերի հետ կապված սկսում ենք առցանց ուսուցում: Յուրաքանչյուր առավոտ, միչև ժամը 10:00-ն այստեղ կհրապարակվեն տեսական նյութը` ըստ դասարանների, առաջադրանքները՝ առաջիկա երկու օրվա համար: Կարող եք առաջադրանքները կատարել մաս-մաս, կարող եք միանգամից, միայն հասկանանք, հարցեր ունենալու դեպքում գրե՛ք (smbat.petrosyan@mskh.am), զանգահարեք ( 094-12-06-94): Սկզբից կարդում եք տեսական նյութը, նայում օրինակները, որից հետո նոր անցնում առաջադրանքների կատարմանը: Առաջադրանքները հրապարակում եք ձեր բլոգներում՝ ցանկալի է ֆայլով, ինչպես ես եմ հրապարակում:

Պարապմունք 65

11.03.2020

Թեմա՝ Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը

  1. Կոտորակները բերե՛ք ընդհանուր հայտարարի.
  • 32/27 և 5/36
  • 15/90 և 19/72
  • 16/35 և 11/42
  • 29/56 և 9/28
  • 5/12 և ¾
  • 4/9 և 9/24
  • 2/15 և 11/6
  • 37/35 և 11/45
  • 5/6, 7/3 և 23/18
  • 3/5, 4/15 և 1/25
  • 8/27, 4/15 և 7/45

Պարապմունք 64

10.03.2020

Թեմա՝ Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը
  1. Գտե՛ք կոտորակների լրացուցիչ արտադրիչները
  • 1/60 և 1/24
  • 23/18 և 11/20
  • 8/7 և 14/13
  • 1/24 և   3/28
  • 9/14, 25/21  և  1/28
  • 31/75, 23/50 և 22/25
  • 41/12, 13/16 և 7/8
  1. Կոտորակները բերե՛ք 24-ի հավասար ընդհանուր հայտարարի.
  • 3/2 և 5/6
  • ¾ և 17/6
  • 13/6 և 14/3
  • 1/12 և 5/8
  1. Կոտորակները բերե՛ք ընդհանուր հայտարարի .
  • 1/6 և 8/15
  • 8/3 և 7/12
  • 1/48 և 75/12
  • 9/50 և 24/25

Պարապմունք 63

26.02.2020

Թեմա՝ Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց 
հավասարության պայմանը
  1. Աստղանիշի փոխարեն տեղադրեք այն թիվը, որի դեպքում կստացվի հավասարություն.
  • 2/5 = */20
  • 5/6 = 20/ *
  • 2/3 = * / 27
  • 4 / * = 2/23
  1. Յուրաքանչյուր կոտորակի համարիչը և հայտարարը բաժանե՛ք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարին.

9/12, 35/14, 45/15, 20/24, 42/48, 68/17, 64/42, 18/75

  1. Կրճատե՛ք կոտորակները.
  • 72/60
  • 44/99
  • 30/9
  • 84/66
  • 132/81
  • 169/26

Պարապմունք 62

25.02.2020

Թեմա՝ Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց 
հավասարության պայմանը

Դասի նյութը տես այստեղ
  1. Կոտորակների հավասարության պայմանի հիման վրա ստուգե՛ք, թե իրար հավասար են արդյոք կոտորակները․
  • 20/40 և 5/6
  • 96 / 182 և ½
  • 4/3 և 12/36
  • 21/10 և   105/50
  1. Ասացե՛ք․ թե ինչու՞ են իրար հավասար հետևյալ կոտորակները
  • 2/5 և  8/20
  • 8/13 և   24/39
  1. 1/3, 5/4, 5/6, 12/48 կոտորակների փոխարեն գրեք 24 հայտարար ունեցող և նրանց հավասար կոտորակներ։
  2. Հետևյալ կոտորակներից, որո՞նք են իրար հավասար
  • 25/40, 65/104, 48/96, 5/8, 2/4, 60/96
  1. Տրված է 2/3 կոտորակը։ Գրե՛ք նրան հավասար այն կոտորակները, որոնց հայտարարներն են՝ 6, 12, 24, 36:

Պարապմունք 61

20.02.2020

Թեմա՝ Բաժինների գումարումը. Սովորական կոտորակներ

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ

 

 

Պարապմունք 60

18.02.2020

Թեմա՝  սովորական կոտորակներ, բաժիններ

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ

Պարապմունք 59

13.02.2020

Թեմա՝ Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը՝ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով

Դիտարկենք 18 և 24 թվերը: Նրանց բաժանարարներն են.

18-ինը՝ 1, 2, 3, 6, 9, 18

24-ինը՝ 1, 2, 3, 4, 6, 8, 12, 24

Այստեղից երևում է, որ նրանց մենամեծ ընդհանուր բաժանարարը՝ 6-ը, նրանց բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալն է.

6 = 2 x 3

Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է նրանց բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալին:

Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար պետք է.

  1. Այդ թվերը վերլուծել պարզ արտադրիչների
  2. Ստացված վերլուծումներում գտնել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչները
  3. Հաշվել բոլոր ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալը

Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար պետք է՝

  1. Այդ թվերը վերլուծել պարզ արտադրիչների
  2. Այդ թվերից որևէ մեկի վերլուծումը լրացնել մյուսի այն արտադրիչներով, որոնք չկան առաջին թվի վերլուծման մեջ
  3. Հաշվել ստացված արտադրյալը

Դիտարկենք 18 և 24 թվերը

18 = 2 x 3 x 3

24 = 2 x 2 x 2 x 3

[18, 24] = 2 x 3 x 3 x 2 x 2 = 72

Իրոք, 72 թիվը բաժանվում է և՛ 18-ի և՛ 24-ի, այսինքն՝ նրանց ընդհանուր բազմապատիկ է:

Առաջադրանքներ

  1. Թիվը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրա բոլոր բաժանարարները.
  • 102
  • 124
  • 327
  • 400
  1. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
  • 18 և 26
  • 16 և 36
  • 108 և 42
  • 44 և 64
  1. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.
  • 36 և 45
  • 16 և 24
  • 108 և 42
  • 44 և 64

Պարապմունք 58

12.02.2020

Թեմա՝ Բաղադրյալ թվի վերլուծումը պարզ արտադրիչների

Գտնենք 48 -ի բոլոր բաժանարարները՝ ներկայացնենք այդ թիվը պարզ թվերի արտադրյալի տեսքով: Թիվը պարզ արտադրիչների վերլուծելիս օգտագործում են բաժանելիության հայտանիշները և կիրառում՝ սյունակով գրառում: Բաժանելին գրվում է ուղղահայաց գծից ձախ, բաժանարարը՝ աջ, իսկ քանորդը՝ բաժանարարի տակ:

48|2

24|2

12|2

6|2

3|3

1

Ստանում ենք՝ 48=2⋅2⋅2⋅2⋅3, ընդ որում ստացված բոլոր արտադրիչները՝ 2 -ները և 3-ը պարզ թվեր են:

Թվի ներկայացումը պարզ թվերի արտադրյալի տեսքով կոչվում է թվի վերլուծում պարզ արտադրիչների:

375|3

125|5

25|5

5|5

1

375=3⋅5⋅5⋅5

  1. Գտե՛ք հետյալ թվերի բոլոր պարզ բաժանարարները
  • 12
  • 20
  • 120
  • 139
  1. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների.
  • 96
  • 106
  • 100
  • 1024
  • 704
  • 800
  • 888
  1. Աստղանիշի փոխարեն համապատասխան թվանշաններ գրելով՝ ստացե՛ք հավասարություն:
  • *10 = 2 x * x 5 x 7
  1. Մի թվի պարզ բաժանարարներն են 2-ը, 5-ը և 7-ը: Գտե՛ք այդ թիվը, եթե հայտնի է, որ այն 125-ից մեծ չէ:

Պարապմունք 57

11.02.2020

Թեմա՝ Պարզ և բաղադրյալ թվեր

Այն բնական թիվը, որը ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ:

Օր. 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, …

Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ:

Օր. 4, 6, 8, 9, 10, 12, 14, 15, …

1-ը ո՛չ պարզ թիվ է, ո՛չ էլ բաղադրյալ:

Առաջադրանքներ.

  1. Առանձնացրեք այն թվերը, որոնք պարզ են:

1, 7, 12, 15,57, 28, 400, 2501, 140, 3372, 10345

  1. Ստուգե՛ք, որ 240, 292, 6303, 1784, 3378, 10355 թվերը բաղադրյալ են:
  2. Բաղադրյա՞լ է արդյոք յուրաքանչյուր զույգ թիվ:
  3. Պա՞րզ է արդյոք յուրաքանչյուր կենտ թիվ:
  4. Գտե՛ք
  • (64, 68)
  • (93,36)
  • (66,33)

/Հուշում. նշանակում է պետք է գտնեք այս երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը/

  1. Գտե՛ք
  • [6, 8]
  • [12, 6]
  • [15, 100]

 

/Հուշում. նշանակում է պետք է գտնեք այս երկու թվերի ամենափոքր ընդհանուր բամապատիկը/

Պարապմունք 56

06.02.2020

Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ

Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ:

Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ:

Օր. [6, 8] = 24

Կարդում ենք այսպես՝ 6 և 8 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 24-ն է:

Առաջադրանքներ

  1. Գտե՛ք 35 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-ից:
  2. Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
  • 24 և 6
  • 55 և 15
  • 90 և 70
  • 132 և 68
  • 65 և 39
  • 1 և 1000
  1. Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նրանց արտադարյալն է
  • 17, 10, 34
  • 20, 39, 42
  • 12, 26, 55
  1. Ունենք 8 սմ 2 մմ և 5 սմ 1 մմ կողմերով ուղղանկյուն և 6 սմ 7 մմ կողմով քառակուսի: Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը:

Պարապմունք 55

05.02.2020

Թեմա՝ Ամենամեծ ընդհանուր բաժանարար

Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար:

Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար:

  1. Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները.
  • 14 և 58
  • 12 և 32
  • 17 և 25
  1. Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.
  • 55 և 33
  • 64 և 42
  • 27 և 45
  1. Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է.
  • 110, 16, 25
  • 35, 49, 55
  • 32, 81, 108
  1. Հարթության վրա տարված են երկու ուղիղներ: Քանի՞ հատման կետ կարող են նրանք ունենալ: Իսկ քանի՞ հատման կետ կարող է լինել, եթե տարված լինեն իրար հատող երեք ուղիղներ:

Պարապմունք 54

04.02.2020

Թեմա՝ Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի

3-ի բաժանման հայտանիշը

Բնական թիվը բաժանվում է 3 —ի այն և միայն այն դեպքում, երբ 3 —ի է բաժանվում նրա կարգային թվանշանների գումարը

Օրինակ՝

71445 թիվը բաժանվում է 3 -ի, քանի որ, նրա թվանշանների 7+1+4+4+5=21 գումարը բաժանվում է 3 -ի:

Բնական թիվը բաժանվում է 9-ի միայն այն դեպքում, երբ 9-ի է բաժանվում նրա կարգային թվանշանների գումարը

Օրինակ՝

747 թիվը բաժանվում է 9-ի, քանի որ նրա թվանշանների 7+4+7=18 գումարը բաժանվում է 9-ի:

Նման ձևով դիտարկում ենք 3-ի բաժանելիության հարցը:

 Եթե առնվազն երկու նիշ ունեցող թվի վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա թիվը բաժանվում է 4-ի:  

47396 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ՝ թվի վերջին երկու թվանշանները կազմում են 96 թիվը, որը բաժանվում է 4-ի:

Իրոք, եթե թիվը ներկայացնենք 47396=473⋅100+96 տեսքով, ապա կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր գումարելի բաժանվում է 4-ի: Ուրեմն՝ 4-ի բաժանվում է նաև

գումարը:

 Առաջադրանքներ

  1. 83, 12, 65, 129, 1025, 8372, 6534, 5355, 893, 91917, 65382, 56574, 63, 25, 567, 828, 15, 32, 100, 14, 124, 266, 348, 5000, 301 թվերից սյունակաձև առանձանցրեք նրանք, որոնք բաժանվում են կամ 3-ի, կամ 9-ի, կամ 4-ի, կամ որ մեկին:
  2. Երկու զամբյուղներում կա 120 ձու: Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ 5 ձու, ապա երկուզամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն: Քանի՞ ձու կա զամյուղներից յուրաքանչյուրում:
  3. Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է: Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է: Որքա՞ն ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը և կվերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18 կմ/ժ:

Պարապմունք 53

30.01.2020

Թեմա՝ Բաժանելիության հայտանիշներ

Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի

  1. Կատարե՛ք գործողությունները

(228: 19 + 910) x (728 : 182 + 85) =

(1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =

  1. Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ:
  2. Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4 անգամ շատ են սպիտակ վարդերից: Քանի՞ սպիտակ վարդ կա ծաղկեփնջում:
  3. 14, 520, 147, 185, 210, 589, 25660, 25587, 25470, 2588, 14, 1476, 1745, 120 հետևյալ թվերից առանձնացրեք նրանք որոնք առանց մնացորդի բաժանվում են և՛ 10-իմ, և՛ 5-ի, և՛ 2-ի:
  4. Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ: Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է:
  5. Քանի՞ անգամ կփոքրանա խորանարդի ծավալը, եթե նրա կողը փոքրացվի երկու անգամ:

3-րդ ուսումնական շրջանի մեկնարկ

Պարապմունք 53

29.01.2020

Թեմա՝ Բաժանելիության հայտանիշներ

Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի

  1. Առանց բաժանում կատարելու գտե՛ք 10, 205, 360, 537, 896, 1259 թվերի 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը:
  2. Առանց բաժանում կատարելու գտե՛ք 76, 83, 245, 189, 800, 384, 554 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները:
  3. 4, 59, 28, 896, 562, 10002, 569, 568, 380046, 235, 56689 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ և կենտ թվեր:
  4. Ձմեռ պապը երեխաներից ամեն մեկին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան կոնֆետ, որքան որ այդ երեխայի տարիքն էր: Քանի՞ կոնֆետ բաժանեց Ձմեռ պապը, եթե այդտեղ կային 9 երեխաներ, որոնցից բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենակրտսերը 6 տարրեկան էր, իսկ ամենաավագը՝ 14:

Պարապմունք 52

21.01.2020

Թեմա՝ Բնական թվերի բաժանարարներն ու բազմապատիկները

  1. Կատարե՛ք բաժանում
  • 268568 : 472 =
  • 315082 : 514 =
  • 105651 : 117 =
  1. Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները.
  • 31
  • 32
  • 40
  • 56
  1. 140, 39, 82, 35, 24 թվերից որո՞նց բաժանարարն է 5-ը:
  2. Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ.
  • 121
  • 572
  • 901
  • 1200

Պարապմունք 42

12.12.2019

Թեմա՝ Ուղղանկյան մակերես

Դասի նյութը և առաջադրանքները տեսա այստեղ

Պարապմունք 42

11.12.2019

Թեմա՝ կրկնություն

  1. Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։ Իսկ փռվա՞ծ անկյունը։ Գծեք ուղիղ և փռված անյուններ։
  2. Ո՞ր թվերն են կոչվում բազմանիշ թվեր: Բե՛ր բազմանիշ թվերի օրինակներ:
  3. Որոնք են անհավասարության նշանները: Համեմատի՛ր թվերը:
  • 1400 և 12450
  • 56999 և 56909
  1. Գտե՛ք ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի գումարը:
  2. Կատարի՛ր մնացորդով բաժանում.
  • 154 : 8 =
  • 53 : 7 =
  1. Հաշվե՛ք
  • 8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =
  • 8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =
  1. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:
  2. Խանութ են բերել 1200 կգ ձավար : 1000 կգ ձավարը պարկերում է, իսկ մնացածը՝ արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 10 կգ : Ձավարով լի քանի՞ արկղ են բերել խանութ:
  3. Չորս անոթներում կա 38 լ եգիպտացորենի ձեթ: Առաջին անոթում կա 10 լ ձեթ, երկրորդում՝ 5 անգամ պակաս, քան առաջինում, իսկ մյուս երկուսում եղած ձեթի քանակություններն իրար հավասար են: Քանի՞ լիտր ձեթ կա անոթներից յուրաքանչյուրում:

Պարապմունք 41

10.12.2019

Թեմա՝ Բեկյալ գծեր և բազմանկյուններ

Դասի նյութը և առաջադրանքները տես այստեղ

Պարապմունք 39

06.12.2019

Լրացուցիչ առաջադրանքներ

Պարապմունք 38

05.12.2019

Թեմա՝ Անկյուն և անկյան չափումը

Դասի նյութը և առաջադրանքները տես այստեղ:

Օգտակար տեսանյութ

Պարապմունք 37

28.11.2019

Թեմա՝ Շրջանագիծ և շրջան

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ

Պարապմունք 36

26.11.2019

Թեմա՝ Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ

Պարապմունք 35

20.11.2019

Թեմա՝ Ճառագայթ, ուղիղ, հարթություն
  1. Սկիզբ և վերջ ունի՞ արդյոք ճառագայթը:
  2. Բերեք հար մակերևույթի մի քանի օրինակներ:
  3. Ի՞նչ է երկրաչափական պատերը և ինչպե՞ս է կոչվում մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերները:
  4. Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ երկու երկու կետ: Քանի՞ հատված և և քանի՞ ճառագայթ ստացվեց:
  5. Կատարե՛ք գործողությունները
  • (4259472 + 6944) : (8617 — 1691) =
  • (15658 + 1024) : (1024-1005) =
  • (112485 + 4251) : (505 — 1005) =
  1. Արտահայտե՛ք
  • Գրամներով. 1 տ, 15 ց, 4 ց 18 կգ
  • Կիլոգրամներով. 23 ց 4 կգ, 18 տ 7 ց 31 կգ
  • Մետրերով. 3 կմ 156 մ, 130 կմ 99 մ, 180 դմ

Պարապմունք 34

19.11.2019

Թեմա՝ Հատված և նրա երկարությունը
  1. Գծե՛ք AB հատված և նշե՛ք որևէ 3 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևե 4 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն գտնվում:
  2. Գծե՛ք այնպիսի MN և KL հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայմաններին. [MN] = 3 սմ 7 մմ

[KL] = 5 սմ 2 մմ

  1. Պարզե՛ք, թե ճիշտ է արդյոք անհավասարությունը
  • 564 + 893 > 4808 – 3291
  • 25614 – 586 < 36442 – 4239
  • 18000 – 16297 – 831 > 29077 – 25888
  • 43508-39233 < 56727 + 2035 — 50444
  1. Երկու մարդկանց հասակների գումարը 3 մ 50 սմ է: Նրանցից մեկի հասակը մյուսի հասակից մեծ է 10 սմ-ով: Որքա՞ն է նրանիցից յուրաքանչյուրի հասակը:

Պարապմունք 33

18.11.2019

Թեմա՝ Թվային արտահայտություններ
  1. Կատարել մնացորդով բաժանում:
  • 27:8=
  • 45:4=
  • 23:3=
  • 17:6=
  1. Կատարել բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարնին բաժանվող թվերի գումարի տեսքով:
  • 192:8=
  • 110:5=
  • 945:9=
  • 770:7=
  1. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։
  2. Արտահայտությունը ներկայացնել բազմապատկման բաշխական օրենքով և հաշվել արտահայտության արժեքը՝
  • 25×4 + 7×4=
  • 4×27 + 4×73=
  • 5×87 + 5x 10 +5×3 =
  • 415 x 2 + 415 x 3 + 415 x 5 =

Պարապմունք 32

14.11.2019

Թեմա՝ Թվային արտահայտություններ
  1. Կատարել մնացորդով բաժանում:
  • 27:8=
  • 45:4=
  • 23:3=
  • 17:6=
  1. Կատարել բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարնին բաժանվող թվերի գումարի տեսքով:
  • 192:8=
  • 110:5=
  • 945:9=
  • 770:7=
  1. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։
  2. Արտահայտությունը ներկայացնել բազմապատկման բաշխական օրենքով և հաշվել արտահայտության արժեքը՝
  • 25×4 + 7×4=
  • 4×27 + 4×73=
  • 5×87 + 5x 10 +5×3 =
  • 415 x 2 + 415 x 3 + 415 x 5 =

Պարապմունք 31

13.11.2019

Թեմա՝ Թվային արտահայտություններ
  1. Հաշվե՛ք թվային արտահայտության արժեքը.
  • (379 + 621) : 125 + (94 — 31) x 8 =
  • (32 x 5) x 4 + (600 : 100) : 3=
  1. Կազմե՛ք թվային արտահայտություն և հաշվե՛ք նրա արժեքը.
  • 28 և 81 թվերի արտադրյալը՝ բաժանած 212 և 149 թվերի տարբերությունը
  • 112 և 14 թվերի քանորդը՝ բազմապատկած 901 և 876 թվերի տարբերությամբ:
  1. Առաջադրանքը գրի՛ առեք թվային արտահայտության տեսքով, այնուհետև հաշվե՛ք նրա արժեքը.
  • Յոթանասունի և երեսունչորսի տարբերությունը փոքրացնել երեք անգամ
  • Քառասունչորսի և տսանմեկի քանորդը մեծացնել հարյուր երեսուներկու անգամ

Պարապմունք 30

12.11.2019

Թեմա՝ Բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  1. Կատարե՛ք բաժանում
  • 14840 : 140 =
  • 32334 : 317 =
  • 123372 : 596 =
  • 62575 : 25 =
  • 4732994 : 47 =
  • 169169 : 13 =
  1. Գտե՛ք բաժանման թերի քանորդը.
  • 27: 14 =
  • 51 : 27 =
  1. Կատարե՛ք գործողությունները
  • (263424 : 168) : 7 =
  • (193260 : 77) : 5 =
  • (705222 : 63) : 58 =

Պարապմունք 29

11.11.2019

Թեմա՝ Բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  1. Կատարե՛ք բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարին բաժանվող թվերի գումարի տեսքով.
  • 105 : 5 =
  • 837 : 9 =
  • 180 : 15 =
  1. Կատարե՛ք բաժանում.
  • 8610 : 123 =
  • 10375 : 83 =
  • 95918 : 398 =
  1. Կատարե՛ք բաժանում՝ բաժանելին ներկայացնելով բաժանարարին բաժանվող թվերի գումարի տեսքով.
  • 10924 : 18 =
  • 81216 : 27 =
  • 76342 : 38 =
  • 80048 : 16 =
  1. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ: Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96 մ է:

Պարապմունք 28

07.11.2019

Թեմա՝ Բաժանման հատկությունները

  1. Ունենք 56 թիվը, որը բաժանվում է 14-ի: Համոզվե՛ք, որ 56-ի և 21-ի արտադրյալը ևս բաժանվում է 14-ի:
  2. Պետք է 48-ի և 25-ի արտադրյալը բաժանել 12-ի: Գտե՛ք քանորդը՝ օգտագործելով բաժանման երկրորդ հատկությունը:
  3. Կատարե՛ք հաշվումները՝ առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու.
  • (48 x 5327) : 16 =
  • (10372 x 51) : 17 =
  • (2375 x 80) : 40 =
  • (4096 x 75) : 25 =

Պարապմունք 27

05.11.2019

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =
  • 38 : 14 =
  • 53 : 7 =
  • 81 : 30 =
  • 93 : 47 =
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :
  2. Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի 593 845 7160 1372
Բաժանարար 35 64 49 57
Թվերի քանորդ 16 14 50
Մնացորդ 13 70 6

Պարապմունք 26

04.11.2019

Թեմա՝ Բնական թվերի բաժանումը

  1. Կատարե՛ք բաժանում:
  • 105 : 5 =
  • 123 : 1 =
  • 1 : 1 =
    1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • * : 1 = 247
  • * : 125 = 5
  • * : 71 = 0
    1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  • 203 : * = 203

Պարապմունք 25

23.10.2019

Թեմա՝ Բնական թվերի հանումը

  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված աստղանիշով.
  • * + 40 = 57
  • 83 + * = 83
  • * + 0 = 90
  1. Գտե՛ք աստղանիշով փոխարինված թիվը.
  • * — 305 = 198
  • * — 351 = 490
  • * — 351 = 784
  1. Գտե՛ք այն թիվը, որն աստղանիշի տեղում գրելով կստանք հավասարություն
  • 174 — * = 100
  • 346 — * = 223
  • 217 — * = 169

Պարապմունք 24

22.10.2019

Թեմա՝ Բազմապատկման հաշվեկանոնը և նրա բացատրությունը

  1. Գտե՛ք արտադրյալը
  • 189 x 563 =
  • 567 x 1239 =
  • 9584 x 657 =
  1. Բազմապատկե՛ք հետևյալ թվերը.
  • 1172 x 9008 =
  • 376 x 40503=
  1. Կատարե՛ք բազմապատկում
  • 1024 x 9648=
  • 5678 x 1234 =
  • 3000 x 1000 =
  1. Առաջին հացթուխը, 4 ժամ աշխատելով, երկրորդից 20 հացով ավելի թխեց: 1 ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը 1 ժամում թխում է 10 հաց:

Պարապմունք 24

21.10.2019

Թեմա՝ Կարգային միավորների բազմապատկումը
  1. Բազմապատկեք կարգային միավորները
  • 100 x 1000000 =
  • 1000 x 10 x 1000
  • 10 x 100 x 1000 x 10000
  1. Բազմապատկե՛ք թվերը.
  • 3289 x 100000 =
  • 1000 x 3807 =
  • 370 x 1000000 =
  • 4375 x 100 =
  1. Համեմատե՛ք ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի արտադրյալը ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի արտադրյալի հետ:
  2. Երկու անոթներում կա 18 լ ջուր: Երբ առաջին անոթից երկրորդի մեջ լցրին 1 լ ջուր, անոթներում եղած ջրի քանակությունները հավասարվեցին: Քանի՞ լիտր ջուր կար ամեն մի անոթում:

Պարապմունք 23

17.10.2019

Թեմա՝ Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացահայտումը

Աստղանիշի փոխարինե՛ք համապատասխան թվանշաններով, որպեսզի ստացվի հավասարություն

Ա) Բ)

7 ** 63*5

+ +

43* *70*

———— ————

965 8018

2. Ինքնաթիռը 3000 կմ անցավ 6 ժամում, իսկ ուղղաթիռը՝ 15 ժամում: Որքանո՞վ է ինքնաթիռի արագությունը մեծ ուղղաթիռի արագությունից:

3. Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41 տարեկան: Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուստրը 16 տարեկան էր:

Պարապմունք 22

16.10.2019

Թեմա՝ Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացահայտումը

  1. Ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով և գումարե՛ք թվերը. ( 349 դ, ե, զ)
  • 2372 և 1007
  • 5941 և 3028
  • 63451 և 22547
  1. Հաշվե՛ք` օգտագործելով գումարման հաշվեկանոնը. ( 350 դ, ե, զ)
  • 93 725 + 698911=
  • 65417 + 41136=
  • 593795 + 89000397=
  1. Կատարե՛ք գումարում. ( 351 գ, է, ը, թ )
  • 3207 + 8034
  • 9999 + 1111
  • 23051 + 4158
  • 77528 + 19056

Պարապմունք 21

15.10.2019

Թեմա՝ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն
  • 4 x 3 + 3 x * = 24
  • * x 8 + * x 7 = 60
  1. Սյունեն գրեց մի թիվ և բազմապատկեց այն 7-ով, ապա նույն թիվ բազմապատկեց 10-ով: Արդյունքները գումարելով նա ստացավ 85: Ո՞ր թվերն էր գրել Սյունեն:

Պարապմունք 20

14.10.2019

Թեմա՝ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

  1. Օգտագործելով բաշխական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 130 x 78 + 70 x 78
  • 388 x 99 + 12 x 99
  • 657 x 33 + 657 x 67
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 4 x 25
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Կատարե՛ք գործողությունները օգտագործելով օգտագործելով բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
  • 66 x 432 + 66 x 97
  • 73 x 205 + 73 x 56

Պարապմունք 19

10.10.2019

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական օրենք

  1. Ստուգե՛ք հավասարությունը.
  • 11 x (8 x 9) = (11 x 8) x 9
  • 27 x ( 5 x 6 ) = ( 27 x 5 ) x 6
  1. Օգտվելով բազմապատկման զուգորդական օրենքից հաշվեք առավել հարմար եղանակով.
  • 38 x 24 x 5 =
  • 72 x 6 x 0
  • 15 x 4 x 11
  1. Օգտագործելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 2 x 30 x 5
  • 6 x 4 x 5 x 6
  • 17 x 8 x 4 x 5

Պարապմունք 18

09.10.2019

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական օրենք
  1. Ճոպանուղին օրական կատարվում է 20 ուղերթ: Քանի՞ մարդ կարող է օգտվել ճոպանուղուց 1 շաբաթում, եթե խցիկում տեղավորվում է 15 մարդ:
  2. Մարութա բարձր Աստվածածին վանքը վերականգնելու համար Սասունցի Դավիթը հորեղբորից պահանջեց 500 քար կտրող, 500 քար քաշող, 500 խիճ բերող, 500 ջուր կրող, 500 պատ շարող, 500 սվաղ անող, 500 փայտ փորող: Քանի՞ աշխատող պահանջեց Դավիթը:
  1. Ի՞նչ թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ հավասարություն.
  • *29 < 1*9
  • * < 1
  • 90918 > 9*9*9

Պարապմունք 17

08.10.2019

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական օրենք

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=

Բ. 40 x 48 x 25=

Գ. 40 x 70 x 50=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=

3. Երկու ընկեր խանութ գնացին: Երկուսն էլ պիտի գնեին 5-ական կիլոգրամ բրինձ և 4-ական կլոգրամ մակարոն: Առաջինը նախ գնեց բրինձը, ապա մակարոնը, իսկ երկրորդը ընդհակառակը: Ճի՞շտ է արդյոք, որ ընկերները գնումների համար ծախսեցին միևնույն գումարը: Պատասխանը հիմնավորե՛ք:

Պարապմունք 16

07.10.2019

Թեմա՝ Բնական թվերի բազմապատկումը

  1. Ի՞նչ են կոչվում բազմապատկվող թվերը և ի՞նչ է կոչվում արդյունքը:
  2. Հաշվե՛ք գումարը փոխարինելով բազմապատկումով.
  • 12 + 12 + 12 + 12 + 12 +12 =
  • 47892 + 47892 + 47892 + 47892
  1. Երկու թվերի արտադրյալը հավասար է 0-ի: Ի՞նչ կարելի է ասել այդ թվերի մասին:
  2. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ հավասարություն.
  • 10 x * = 100
  • 1300 = 10 x *
  • 27= * x 9

Պարապմունք 15

03.10.2019

Թեմա՝ Գումարման զուգորդական օրենք

  1. Տրված թվերի գրառման մեջ թվանշաններից մի քանիսը հայտնի չեն ( փոխարինված ն աստղանիշով ) : Համեմատե՛ք տրված թվերը.
  • 26 * 39 և 26949
  • 26 * 39 և 26 * 39 *
  • 17**36 և 17*36
  1. Հաշվիր արտահայտության արժեքը.
  • 90231-321 x 23
  • 82848 – (3425 + 415 : 5)
  • (90231 – 321 x 23) – ( 3425 + 415 : 5)
  1. 12 միանման անոթների մեջ տեղավորվում է 36 լ խաղողի հյութ: Դույլի տարողությունը 4 անգամ մեծ է անոթի տարողությունից: Քանի՞ դույլ կպահանջվի 120 լ խաղողի հյութ լցնելու համար:

Պարապմունք 14

02.10.2019

Թեմա՝ Գումարման զուգորդական օրենք

  1. Օգտվելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 57+60+40
  • 101+999+1001
  • 333+6667+1992
  1. Կրառելքվ գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 654+17+346+250+750
  • 2059+2311+441+689+14
  1. Ինչպե՞ս կփոխվի երկու գումարելիների գումարը, եթե նրանցից մեկը մեծացնենք 38-ով, իսկ մյուսը՝ 83-ով:
  2. Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրոդրում՝ երկրորդից 112 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում:

Պարապմունք 13

01.10.2019

Թեմա՝ Բնական թվերի գումարումը. գումարման տեղափոխական օրենք

  1. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137: Ո՞րն է այդ թիվը:
  2. Աղջիկը 2 տարեկան է: Հայրիկը նրանից մեծ է 30 տարով: Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց:
  3. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7

Բ) 3264 : ( 160 : 20) : 8

Պարապմունք 13

30.09.2019

Գլուխ 2՝ Գործողություններ բնական թվերով

Թեմա՝ Բնական թվերի գումարումը. գումարման տեղափոխական օրենք

  1. Ինչի՞ է հավասար երկու թվերի գումարը, եթե նրանցից առնվազն մեկը 0-է: Ձևակերպեք գումարման տեղափոխական օրենքը:
  2. Կատարեք գումարում` օգտվելով գումարման տեղափոխական օրենքից

125 + 58 + 75 + 80 + 42 + 120 =

  1. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համեմատման ճիշտ նշանը.

Բ. 68 : 2 + ( 13-3) x 2 * ( 25 + 3 ) : 4 + 7 x 7 – 2

Գ. ( 51 – 31) x 2 – 30 * 105 : 3 – 2 x (17- 3) + 5

  1. Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ: Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար:

Պարապմունք 12

26.09.2019

Թեմա՝ Մեկը և զրոն յուրահատուկ թվեր են

  1. Տրված բնական թվերը դասավորեք նվազման կարգով.

375, 2604, 3621159, 6360317, 9992015

  1. Ստուգե՛ք, թե ճիշտ են արդյոք հետևյալ անհավասարությունները.

Ա. 699 – 13 +1025 > 170 +414 — 8

Բ. 2025 – 1388 +397 < 757 – 120

  1. Երկու հոտում կա 120 ոչխար: Եթե երկրորդ հոտին ավելացնենք 40 ոչխար, ապա երկու հոտերում ոչխարների քանակները կհավասարվեն: Քանի՞ ոչխար կա ամեն հոտում:

Պարապմունք 11

25.09.2019

Թեմա՝ Մեկը և զրոն յուրահատուկ թվեր են

  1. Կատարե՛ք գործողությունները.

Ա. (45:9-24:6) x 1 + 2×1=

Բ.(1+1):1+1:(3-2) + 4 x 1- 1 : 1

Գ. (25 -24) x (6-5)+1:1+(8-7) x 1

Դ. (453-452):(17-16) + 1 x 1=

  1. Գրեք այն ամենափոքր քառանիշ թիվը, որը չի փոխվում նրա գրառման մեջ թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում:
  2. Կատարեք գործողությունները

(25-75:3) :2=

10 x (11-121:11)=

5-0+13×0-4×0=

  1. Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ: Նոր չարխ տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել: Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում:

Պարապմունք 10

24.09.2019

Թեմա՝ Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա

  1. Եթե աստղանիշի փոխարեն տեղադրենք որևե թվանշան, ապա երկու թվանշաններից ո՞րն ավելի փոքր կլինի:

Ա. 405 և 7*1

Բ.*277 և 9287

Գ.51** և 5041

  1. Աստղանիշի փոխարեն գրե՛ք համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի:

Ա. 83* > 830

Բ.*00 > 300

Գ.1** < 3 * 5

Դ.2** < 2*7

  1. Դասարանի 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են: Դասարանում տղանե՞րն են ավելի շատ, թե՞ աղջիկները:

Պարապմունք 9

23.09.2019

Թեմա՝ Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա

  1. Երկու թվերից ո՞րն է ավելի մեծ.

Ա.874563 և 785674

Բ. 3766520032 և 476389935

Գ. 10010000 և 100010000

  1. Երկու թվերից ո՞րն է ավելի փոքր.

Ա. 1111121111 և 1111511111

Բ.9930399 և 9931399

Գ. 67676776 և 67677676

  1. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվերի համեմատման նշաններից մեկը (>, <. = ) այնպես, որ ստացված գրառումը ճիշտ լինի:

Ա. 1032 * 2032

Բ. 1437 * 1437

Գ. 59962 * 123745

  1. Աշակերտը կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը: Քանի՞ էջ կա գրքում:

Պարապմունք 8

19.09.2019

Թեմա՝ Բնական թվերի սահմանումն ու համեմատումը

  1. Կատարեք գործողությունները

Ա) (294 – 180 ) x 77=

Բ) (714-393) x 123=

  1. Գրապահարանի երկու դարակններում կա 102 գիրք: Եթե առաջին դարակից 12 գիրք հանենք, ապա դարակններում միևնույն քանակով գրքեր կմնան: Քանի՞ գիրք կա դարակններից ամեն մեկում:
  2. Համեմատե՛ք թվերը

147 և 158 174 և 478

25 և 52 147899 և 455567

Պարապմունք 7

18.09.2019

Թեմա՝ Բնական թվերի սահմանումն ու համեմատումը

  1. Թվերը դասավորեք աճման կարգով

14, 27, 98, 12, 47,654, 24, 1478

  1. Թվերը դասավորեք նվազման կարգով

478, 14, 14587, 25, 14, 147, 2005

  1. Բերեք անհավասարությունների միքանի օրինակներ

Օր. 14 > 7, 154 < 178

  1. Մի գրքույկում կա 20 էջ, մյուսում 26 էջով ավելի: Քանի՞ էջ կա այն գրքում որի էջերի քանակը 7 անգամ ավելի է, քան երկու գրքույկները միասին:

Պարապմունք 6

17.09.2019

Թեմա՝ Թվերի ընթերցումը

  1. Առավելագույնը քանի՞ կարգ կարող է պարունակել դասը:
  2. Որո՞նք են թվերի առաջին հինգ դասերը:
  3. Զբոսաշրջիկները 4 ժ ավտոմեքենայով և 7 ժ գնացքով անցան 640 կմ: Գնացքի արագությունն ինչքա՞ն էր, եթե այն ժամում 5 կմ-ով ավելի էր ավտոմեքենայի արագությունից:
  4. Եթե անհայտ թվին 3 ավելացնենք, ստացածը 11 անգամ մեծացնենք, 517 կստացվի: Գտեք անհայտ թիվը:
  5. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամը՝ 2, և սկսած երրորդ անդամից՝ յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդ երկու անդամների գումարին: Գրի՛ր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:

Գտնել արտահայտության արժեքը

½+½=

¾+1/4=

Պարապմունք 5

16.09.2019

Թեմա՝ Թվերի ընթերցումը

  1. Թվանշաններով գրեք հետևյալ թվերը

Ա)Վեց հարյուր երկու միլիոն յոթ հազար երեք հարյուր հիսունութ

Բ)Երկու միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ

  1. Աշխարհի ամենաբարձր լեռնագագթը՝ Ջոմուլունգման ( Էվերեստը ), ունի ութ հազար ութ հարյուր քառասունութ մետր բարձրություն: Գրե՛ք թիվը թվանշաններով:
  2. Լուծե՛ք թվաբանական խաչբառը.
72 : =
/////////////////////// //////////////////////// x
18 : 6 =
= ////////////////////// = ////////////////////// =
: = 27
  1. Գտե՛ք օրինաչափությունը և ավելացրեք ևս երեք անդամ.

14, 29, 59, 119,…

Պարապմունք՝ 4

12.09.2019

Թեմա՝ Կարգեր. Կարգային միավորներ

  1. Հետյալ թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով

14707, 125, 13047, 15694, 671000

2. Կազմեք չորս եռանիշ թիվ 1, 0 ,7 թվանշաններից և երեք եռանիշ թիվ 5 և 6 թվանշաններից:

3. Գտեք 1-ից միչև 10 թվերի գումարը:

4. 216 թիվը երկու անգամ փոքր է մեկ ուրիշ թվից: Ինչի՞ հավասար կլինի այդ թվի և 537-ի գումարը:

5. 3 ժամում կառքն անցավ 65 կմ: Առաջին ժամում այն անցավ 25 կմ, երկրորդում 4 կմ-ով պակաս: Քանի՞ կիլոմետր անցավ կառքը երրորդ ժամում:

Պարապմունք՝ 3

11.09.2019

Թեմա՝ Թվերի գրառումը

  1. Քանի՞ տասնյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.

69, 78, 98, 54, 36

Քանի՞ հարյուրյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.

140, 501, 968, 874, 658, 254

  1. Թվանշաններով գրի՛ առեք այն թվերը, որոնք պարունակում են

Ա) Մեկ հարյուրյակ և հինգ միավոր

Բ) Չորս հարյուրյակ, ութ տասնյակ և ինը միավոր

Գ) Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ և յոթ միավոր

Դ) Մեկ հազարյակ և մեկ միավոր

Ե) Յոթ հազարյակ և երկու տասնյակ

Զ)Երեք հազարյակ և երկու հարյուրյակ

  1. Կատարե՛ք գործողությունները.

Ա) 115-657+47=

Բ) 165-119+1039=

Գ) 1087-291+2537=

4. Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում :

Պարապմունք 2

10.09.2019

Թեմա-Բնական թվեր և զրո

1.

1

2.

2

3.

Снимок

Պարապմունք 1

09.09.2019

Այսօր ուսումնասիրեցինք բնական թվեր և զրո թեման:

1.Պատասխանի՛ր հարցերին:

Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր:

Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:

Քանի՞ թվանշան գոյություն ունի:

2. Քանի՞ թվանշան կգործածվի 18 էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար: Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ:

3. Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է: Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա: