Մաթեմատիկական նախագիծ «Հանրային աուդիտ»

DSC_8641

Նախագիծ «Հանրային աուդիտ»

Նախագիծի իրականացնում ենք 5-րդ դասարանի սովորողների հետ

Նախագծի իրականացման ժամանակահատված՝ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի7-ը

Նախագծի նպատակը՝ դիագրամների ((հունարեն՝ Διάγραμμα (diagramma)), պատկերնկարգծագիր) միջոցով ծանոթանում են Արևելյան դպրոցի սովորողների աճին, տեղափոխություններին՝ սկսած 2017 թվականից: Սովորողները ձեռք կբերեն դիագրամների հետ աշխատելու հմտություններ, ինքնուրույն աշխատելու կարողություն, ծանոթանում են տարբեր տեսակի ( շրջանաձև, գծային, սյունակաձև) դիագրամներ կազմելու համակարգչային ծրագրերին ( word, excel …)

Անհրաժեշտ գործիքներ՝ համակարգիչներ:

Լուսաբանում ենք բլոգներում

Նախագիծը բաղկացած է 3 փուլից

Առաջին փուլում ծանոթանում ենք արդեն պատրաստ դիագրամների հետ, Բացեք այս ֆայլը  

Երկրորդ փուլում կազմում ենք սյունակային դիագրամ՝ ըստ մեր սովորողների ընատինքների աճի, օգտվելով արդեն պատրաստ օրինակներից

Երրորդ փուլում Արևելյան դպրոցի գրասենյակից խնդրում ենք 2016-2017, 2017-2018, 2018-2019 թվականների սովորողների աճին, կազմում դիագրամներ և արդեն ամբողջական, բոլոր փուլերի մասին կատարոմ ենք ամբողջական հրապարակում-պատում:

Նախագծի կարևորագույն նպատակներից մեկն էլ այն է, որ հանրությունը, սեբաստացիներ կրթական համայնքը արդեն թվային տվյալներով ծանոթանա Արևելյան դպրոցի օրինակով կրթահամալիրի անըդհատ աճին:

 

Վերածնվող սարալանջով անցում դեպի հյուսիս. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_8596Այսօրվա առաջին երկու պարապմունքները՝ ըստ դասացուցակի, ընտրությամբ գործունեություն էր: Սովորողների երկու խմբին էլ ՝ ոսկերչություն և քանդակագործություն ես ուղեկցեցի դեպի Հյուսիսային դպրոց: Ընտրեցինք վերածնվող սարալանջով անցում դեպի հյուսիս: Քայլելու ժամանակ սովորողները իրենց կարծիքները արտահայտեցին սարալանջում մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքների մասին: Արդեն վերևում գտնվող փոքրիկ այգում դադար տվեցինք, շունչ առանք և շարունակեցինք ճանապարհը: Читать далее