Զարգացող կրթահամալիր, նոր աշխատողներ, 30-ամյակի միջոցառումներ. ՖՈՏՈՇԱՐՔ

новый коллаж.jpgԱյսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ սեպտեմբեր ամսվա մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք, հավաքին ներկայացվեց նաև կրթահամալիր ընդունված աշխատողները: Ինչպես թվերն են խոսում, կրթահամալիրը թվաբանական պրոգրեսիայով աճում է տարեց տարի, որը և՛ ոգևորում, և՛ պարտավորեցնում է յուրաքանչյուրիս: Սովորողների թվի մեծացումն էլ բնականաբար իր հետ բերում նոր դասավանդողների պահանջարկ, ովքեր կրթահամալիր են ընդունվում սահմանված կարգով. քառօրյա վերապատրաստում, մասնագիտական փորձառություն, մուտքի ճամբարհայրենագիտական ճամփորդելություններ… Իսկ կրթահամալի 30 ամյակի նախագծային շաբաթների նախապատրաստկան աշխատանքները սկսված են, որը համակարգում է կրթահամալիր քլեջը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Читать далее

Անկախության օրը Օլորիկի բարձունքին

DSC_7633Եռօրյա ճամփորդական նախագծով Արատեսի դպրական կենտրոնում գտնվող միջին դպրոցի սովորողների խումբն երեկ ՀՀ Անկախության 28-ամյակի կապակցությամբ նվաճեց դպրական կենտրոնից դեպի արևելք գտնվող բարձունքը: Բարձունքը հեշտությամբ չհաղթահարեցինք մի քանի պատճառով՝ վերելքը կտրուկ էր, բացի այդ  երկու տեղ էլ   ժայռեր կային, որոնցից մեկը պետք էր շրջանցել, իսկ մյուսը՝ հաղթահարել: Նաև խոչնդոտ էին հանդիսանում չորացած խոտածածկույթը, ամենուր փուշ ու տատասկ էր: Ինչևէ, սեբաստացիներով  անվնաս հաղթահարեցինք բարձունքը, հասանք գագաթին և որոշեցինք բարձունքը անվանակոչել: Տարբերակները բազմազան էին, սակայն միաձայն ընդունվեց իմ տարբերակը՝  «Օլորիկ»: Այսպիսով անկախության տոնը շնորհավորեցինք բարձունքից և կրկնակի դժվարությամբ իջանք:

Նկարաշարը կարող եք դիտել այս հղումով

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

DSC_6852

Սեպտեմբերի 9-13

Պատասխաատու՝ Սմբատ Պետրոսյան

Անդաստան Պարերգեր՝ Սև գյուլի,

Առնեմ երթամ

Սջա չոբանի շունը

էրնեկ ես ծառ էղնեի

Ախ ծոթի մարան

Սարեն կուգա

Հոգևոր երգեր՝ Քրիստոս ի մեջ, հայր մեր, Առավոտ լուսո

Կոմիտասյան երգեր՝ Ձիուկ, Արևներ, կաքավիկ, Հեյ իմ նազան, այբ բեն գին Մարմնամարզություն

Շրխկան

Արևելքն Արատեսում. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_6081Արևելյան դպրոցի դասավանդողներով այսօր ճամփա ընկանք դեպի Արատեսի դպրական կենտրոն:  Քանի, որ սեբաստացիներս ճանապարհ ենք գնում ոչ միայն նպատակակետին հասնելու այլ մեր հայրենիքը ավելի լավ ճանաչելու, ճանապարհներն ու գյուղերը ուսումնասիրելու և իհարկե խնդիրենրը բարձրաձայնելու համար, ուստի կանգառները բազմաթիվ էին: Առաջին կանգառը Տիգրանաշենի ոլորաններում էր, հայացք դեպի հայկական լեռնաշխարհ: Читать далее

Նոր հեծանիվներ կրտսեր դպրոցներին. բարի վայելում

DSC_5660.JPG«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցի հեծանվային ակումներըը այսօր համալրվեց ևս 5-ական նոր, բարձր որակի և հարմարավետ հեծանիվներով: Կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյանի ղեկավարությամբ է կատարվել հեծանիվների ընտրությունը, գնման գործընթացը և տեղափոխումը: Բարի վայելում: Читать далее